Մեր դատաիրավական համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ եւ դավաճաններ. Փաշինյանը ներկայացրեց ամենամեծ ձախողումը

Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018-ի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն: ՀՀ Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, եւ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողել անկայունության տպավորություն, սակայն, ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական կայունությանը ոչինչ չի սպառնում:

«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որեւէ քաղաքական կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը, որն ի վիճակի լինի ՀՀ-ում կասկածի տակ դնել 2018-ին տեղի ունեցած ժողովրդական թավշյա հեղափոխությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ 2019-ին բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանն արձանագրել է ժողովրդավարական աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության ետնախորշերից տեղափոխվելով միջազգային հանրության առաջնաբեմ:

«Ի՞նչ խնդիրներ մենք չենք կարողացել լուծել 2019 թվականին»,- հարց հնչեցրեց վարչապետը եւ պատասխանեց. «Մենք չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: Ես ուզում եմ ասել, թե ինչու չենք կարողացել լուծել այդ հարցը: Դրա համար կա մեկ պատճառ, որովհետեւ մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, վստահելի դատական համակարգ… եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք: Դրա համար մեկ-երկու զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ»:

Իսկ ո՞րն է եղել 2019 թվականի ամենամեծ ձախողումը: «Մեր ամենամեծ ձախողումը ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել: Ես պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ ունենք անհաջողություն: Էդ անհաջողությունը ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Չնայած զուտ վիճակագրորեն՝ ես ասել եմ, որ ՀՔԾ-ն 2019-ին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում, ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ Քննչական կոմիտեն, ե՛ւ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետբյուջե վերադարձրած թվերը տասնապատկել են, բայց, միեւնույն է, ես համարում եմ, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»,- հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ դատաիրավական համակարգում կան մի քանի շերտեր: Շերտերից առաջինը, ըստ նրա, դատաիրավական համակարգում նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալների գոյությունն է, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որեւէ կառավարության նկատմամբ, այլ նվիրված են իրենց աշխատանքին:

«Բայց մեր դատաիրավական համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ եւ կան դավաճաններ, եւ դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով …»,- արձանագրեց կառավարության ղեկավարը եւ նկատեց.

«Շատ լեգիտիմ հարց կլինի. բա էս երկու տարի է ինչո՞վ էիք զբաղված: Զբաղված էինք հետեւյալով. երբեք չենք ուզել եւ հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել, բայց էլի ուզում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ վկայակոչել եմ՝ Սոդոմի եւ Գոմորի կործանման պատմությունը, եւ այս համատեքստում՝ Աբրահամի եւ Աստծո երկխոսությունը: Երբ որ իմանում է (Աբրահամը) Սոդոմի եւ Գոմորի կործանման մասին (կամ գուցե քաղաքը խառնում եմ), hարց է տալիս. եթե այդ քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս էդ քաղաքը, էդ քաղաքի հետ՝ նաեւ 50 արդարներին: Պատասխանը լինում է հետեւյալը, որ՝ ո՛չ, չեմ կործանի: Ասում է՝ լավ, եթե 10 արդար լինի, կկործանե՞ս, ասում է՝ ո՛չ, եթե 10 արդար լինի, էդ 10 արդարի համար չեմ կործանի էդ քաղաքը: Բանը հասնում է նրան՝ ասում է՝ եթե մեկ արդար լինի: Ասում է՝ այդ մի արդարին կհանեմ քաղաքից, մնացածի հարցը կլուծեմ: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, եւ ՀՀ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել միայն այդ 10 պայմանական կամ 50 արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այդ 50 արդարներին շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարության եւ ժողովրդի անունից»:

Իր խոսքի ավարտին ՀՀ վարչապետը 100 տոկոսով համոզվածություն հայտնեց, որ ընթացող քննությունների արդյունքներով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած ամբողջ կոռուպցիոն համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, բոլոր գործող անձանց, բոլոր մեխանիզմներով եւ դրամաշրջանառությամբ:

«Համոզված եղեք, որ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն արդարադատության առաջ, եւ ժողովրդից գողացվածը կվերադարձվի»,- եզրափակեց Փաշինյանը:

Ելույթից հետո սկսվեց հարցուպատասխան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2651 դիտում

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները

Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը

Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին

Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին

Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան

Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը

Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ

Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»