Մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի. Ալեն Սիմոնյան

Քննարկում էինք տեղի ունեցածը։ Բնական է, որ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին դահլիճում հնչած սեռական բնույթի հայհոյանքի, ընդունված օրենքների հետ։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի ծեծկռտուքից հետո ԱԺ մի քանի պատգամավորներ եւ կառավարության անդամներ փակ քննարկում էին իրականացրել։ Միջադեպից հետո ԼՀԿ պատգամավորների հետ հանդիպել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սիմոնյանն ասաց, թե ակնհայտ է, որ պետք չէ սադրանքներին տրվել, բայց Մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը նա համարում է անընդունելի։ «Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել, ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, եւ սադրանք է, որն ունի շարունակական բնույթ։ Ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են բառեր, ինչպիսիք են՝ հիստերիկ․․․»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ չի ուզում իջնել այդ մակարդակին եւ խոսել այդ բառերով։ Նրա խոսքով՝ հետագայում դուրս է գալիս եւ խոսում է սադրելով, «դու»-ով մի մարդ, որ օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում։

«Բնական է, որ ամբիոնից իջնում ես եւ վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա Մայիսի 8-ով եւ փորձում ես սադրել, մարդը կարող է այդ սադրանքին չդիմանալ»,- ասաց Սիմոնյանը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տրվեց սադրանքին Միքայելյանը, ինչից հետո ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա անընդունելի է, իհարկե, եւ այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Մյուս հարցին, թե ի՞նչ գնահատականներ է տալիս հարվածներին, Սիմոնյանն ասաց՝ միանշանակ՝ բացասական։ «Մեկը կա՞, որ կարող է ասել, որ դա դրական է կամ ընդունելի՞ է։ Այո՛, տարբեր երկրների պարլամենտներում, գրեթե բոլորում տեղի է ունեցել նման միջադեպ, բայց դա անընդունելի է»,- հայտարարեց նա եւ հավելեց, որ բացի քննադատելուց եւ կոնկրետ պահին գնահատական տալուց, պետք է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել։ «Պետք է անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս տեղի չունենա, որովհետեւ ԱԺ-ն տեղ չէ, որտեղ որեւէ պատգամավոր պետք է սեռական բնույթի հայհոյանք հնչեցնի»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե նկատողություն լինելո՞ւ է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի։ Նա ասաց, որ քննարկում եւ հանդիպում է լինելու նաեւ խմբակցության հետ, եւ այն, ինչ քննարկել են քիչ առաջ, կկիսեն նաեւ խմբակցության անդամների հետ։

«Այստեղ վարչության անդամներն էին հիմնականում հավաքված»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ վարչապետը ներկա չէր քննարկմանը։ «Բոլորը տեղից հաճախ ինչ-որ ռեակցիա են տալիս, բայց երբ դու այդ իրավիճակը փորձում ես օգտագործել, որ քեզ զոհի կարգավիճակ շնորհեն․․․»,- ասաց նա եւ հավելեց, որ նույն բանը Մարուքյանն անում էր ԲՀԿ-ի հետ, երբ նոր էր ընտրվել ԱԺ-ն։ Նրա պնդմամբ նաեւ՝ երբ Մարուքյանը տեղից շարժվեց, մոտեցավ դեպի Միքայելյանին, արդեն իսկ ագրեսիվ պահվածք է։ «Երբ ես խոսում էի ամբիոնից, նա արձագանքում էր, ես ինձ թույլ տվեցի՞ մոտենալ «ռազբոռկա» անել»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե համարո՞ւմ է արդյոք Միքայելյանին մեղավոր, ԱԺ փոխնախագահն ասաց, որ մեղավոր կամ անմեղ ոչ ոքին չի «հանելու»։ Նա կրկնեց, որ դա սադրանքների շարան է։

Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանը նույնպես իջել էր տեղից, Սիմոնյանն ասաց, որ դա նրա ոճն է։ «Նա միշտ տեղից վեր է կենում, երբ ԲՀԿ-ի հետ էլ է խնդիր լինում»,- պարզաբանեց նա։

«Միգուցե վարչապետի հետ հանդիպումից հետո իրեն թույլ տվեց մի արտահայտություն, որը գուցե խնդիրներ առաջացրեց նախկին իշխանության մնացորդների հետ»,- ասաց Սիմոնյանը եւ հավելեց, որ Մարուքյանը չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին, փոխարենը քվեարկում է Սերժ Սարգսյանի բոլոր բյուջեներին։

«Փողոցում իմ հետ տեղի ունեցած դեպքը բերել մտցրել են դահլիճ, ու հենց նրանք են բերել, որովհետեւ մենք հաղթող ենք, դրա կարիքը չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակն անպայման պետք է հարթեցվի։

Լրագրողներից մեկը նաեւ ասաց, թե հայտնվել են կադրեր, որտեղ իմքայլական երկու պատգամավոր մեջքից հարվածում է Մարուքյանին։ Սիմոնյանն էլ պատասխանեց, թե նայել է կադրերը. Արտակ Մանուկյանը հետեւից չի հարվածել, Վահե Ղալումյանի նկատմամբ էլ բռնություն է կիրառվել։ «Երբ Ղալումյանն ընկել է, ոտքերով հարվածել են նրան, բայց ո՛չ ես եմ քննիչ, ո՛չ դուք եք քննիչ»,- ասաց նա եւ հավելեց, որ դեմ է որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարցի քննարկմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4090 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ