Կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսօր ինքը ղեկավարում է մի կառույց (ԵԿՄ-ն-խմբ.), որն այդ պատերազմում իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիմքի վրա էլ հետո ձեւավորվեց բանակը։

«Ես ուզում եմ փառապանծեմ այն տղերքին, խոնարհվեմ նրանց շիրիմների առաջ, սպարապետի շիրիմի առաջ, նրանց մայրերի, հարազատների առաջ»,- ասաց Միքայելյանը եւ շարունակեց. «Ինչպես ասում են, կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները, եւ ես կուզեի, որ ամեն մեկս գիտակցեր մեծն Թումանյանի խոսքը՝ մենք արժեքներ ունենք հողի տակ թողնված, եւ Եռաբլուրում մեր արժեքներն են»:

Իր խոսքի ավարտին նա կարեւոր համարեց ընդգծել, որ ապագա սերունդներին պետք է դաստիարակել այն հոգեբանությամբ, որ մենք այդպիսի արժեքներ ունենք։

Տպել
1313 դիտում

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

Գյումրիում 3 մեքենաների վթարի հետեւանքով մեքենաներից մեկը բախվել է ռեստորանի պատին. կա տուժած

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները՝ կորոնավիրուսի բուժման համար

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը

Երրորդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Վաղը փակ կլինի Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը