Երևան
12 °C
Կորոնավիրուսային համավարակի դեմ ապակենտրոն պայքարի անցնելու՝ իշխանությունների որոշումը հանրության շրջանում բուռն քննարկումների պատճառ դարձավ, ու դա միանգամայն կանխատեսելի էր։ Առավելեւս, որ վերջին շրջանում նոր վարակվածների օրական ցուցանիշներն առանձնապես չեն նվազում, առողջապահության նախարարն էլ չի բացառում հոռետեսական սցենարները։ Այսպես թե այնպես՝ որոշումը կայացված է, տնտեսությունը կամաց-կամաց կսկսի շնչել, սոցիալական լարվածությունն էլ փոքր-ինչ կթուլանա։ Թեեւ կա նաեւ «մեդալի հակառակ կողմը»՝ դա ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ինչն էլ ընդդիմախոսներին առիթ է տալիս հայտարարելու, թե տեսեք՝ կառավարությունը լվանում է ձեռքերը եւ պատասխանատվության ողջ բեռը թողնում է քաղաքացիների ուսերին։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Հայաստանն անցնում է համաճարակի դեմ պայքարի երկրորդ փուլին, ընդորում՝ միայն մենք չենք, աշխարհի բոլոր երկրները կամ արդեն անցել են այդ փուլին, կամ առաջիկայում պատրաստվում են անցնել։ Առաջին փուլի էությունը հետեւյալն էր՝ փակել սահմանները, հնարավորինս մեկուսանալ արտաքին աշխարհից, մարդկանց ստիպել ինքնամեկուսանալ, մոբիլիզացնել բոլոր ներքին ռեսուրսները եւ այդ կերպ կանխել համավարակի տարածումը՝ մինչեւ «ամեն ինչ կարգավորվի»: Ընդորում, աշխարհի ոչ մի երկրի չհաջողվեց այդ ճանապարհով խուսափել վարակի ներթափանցումից։ Հատուկ ընդգծում ենք՝ ոչ մի երկրի։ Որոշ երկրների հաջողվեց թուլացնել հարվածը, այլ երկրներ դա արեցին պակաս հաջողությամբ, բայց հարվածից խուսափել չհաջողվեց ոչ մեկին։ Ավելին՝ առաջին փուլի հիմնական նպատակը (կառավարությունները դա շատ արագ հասկացան) երկրորդ փուլին նախապատրաստվելու համար ժամանակ շահելն էր, այսինքն՝առաջին փուլը հնարավորինսերկարաձգելը, իսկ դա ուղղակիորեն կախված էր տվյալ երկրի ներքին ռեսուրսների ծավալից, որովհետեւ համընդհանուր կարանտինը կարելի է երկարաձգել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունն ի վիճակի է այդ պայմաններում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։
Հիմա՝ կոնկրետ Հայաստանի մասին։ Մեր երկիրն այսօր կորոնավիրուսային համաղետի տարածման ու հետեւանքների ծանրության առումով աշխարհում միջին դիրքերում է , թեեւ օբյեկտիվ իրողությունները հաշվի առնելով՝ պիտի շատ ավելի վատ վիճակում լիներ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ՝ սահմանակից էինք կորոնավիրուսի նախնական տարածման երկրորդ օջախին (Իրանին), երկրորդ՝ որովհետեւ ներքին ռեսուրսները, հասկանալի պատճառներով, խիստ սահմանափակ են (ընդորում՝մենք չենք կարող օգտագործել բոլոր ռեսուրսները, որովհետեւ արտաքին սպառնալիքները միշտ են առկա, ու դրանց դիմակայելու համար նույնպես ռեզերվներ են պետք), երրորդ՝ որովհետեւ տնտեսությունն ու պարենային անվտանգությունը մեծապես կախված են արտաքին առեւտրաշրջանառությունից, եւ չորրորդ՝ (եկեք անկեղծ լինենք), հաստատ աշխարհի ամենակարգապահ ազգը չենք։
Հարց է ծագում՝ այս իրողությունների պայմաններում ընտրության ի՞նչ հնարավորություն ունեին ՀՀ իշխանությունները։ Տարբերակներն ընդամենը երկուսն էին։ Առաջին՝ խստացնել արտակարգ ռեժիմն ու կարանտինը, բառիս բուն իմաստով մահակներով ծեծել փողոցներում քայլող մարդկանց, փակել բոլոր ձեռնարկությունները, փորձել արտաքին աղբյուրներից միջոցներ հայթայթել՝ այդ ընթացքում բոլորի նվազագույն կարիքները հոգալու համար, թաղվել պարտքերի մեջ՝ չմտածելով, թե հետագայում ինչպես են փակվելու այդ պարտքերը, եւ այսպես շարունակ։ Երկրորդ՝ թուլացնել սահմանափակումները եւ ընդամենը պահանջել, որ մարդիկ դիմակներ կրեն, ժամանակին ախտահանեն ձեռքերն ու պահպանեն սոցիալական հեռավորություն, պարզ ասած՝ իրար վրա չփռշտան (համաձայնվեք՝ահավոր բարդ պայմաններ են)։
Փաստորեն կառավարությունն ընտրել է ամենաբարդ ճանապարհը։ Հետեւաբար՝ պետք չէ զարմանալ, եթե իրար վրա փռշտալու կողմնակիցները համախմբվեն ու այդ ամենին քաղաքական ենթատեքստ տալով՝ կենաց-մահու պայքար սկսեն իշխանությունների դեմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT