Ինչո՞ւ եք 20 հոգով ու առանց դիմակի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԿԲ-ի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիներին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հանրապետության հրապարակի այգում: Վարչապետը անձամբ է հետեւում քաղաքացիների կուտակումներին ու տեղաշարժերին: Նրան են մոտեցել ԿԲ-ի դիմաց արդեն երկրորդ օրը բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները:

Վարչապետը նրանց նախ հարցրեց, թե ինչո՞ւ են հավաքվել 1 տեղում 20 հոգուց ավելի, չեն կրում դիմակներ եւ այդքան մոտ են կանգնած իրար, խմբերով: Ակցիայի մասնակիցներից մեկը ի պատասխան՝ ներկայացրեց իրենց դժգոհությունները երկրում առկա մի շարք հարցերի, մասնավորապես բանկային խնդիրների շուրջ:

Երիտասարդներից մի քանիսը հակադարձեցին, թե այդ դեպքում իրավունք ունե՞ն բանկերից զանգել քաղաքացիներին եւ պահանջել վարկերը վճարել, այլապես մեքենան կամ գույքը կարող են բռնագանձել: Վարչապետը խնդրեց հասցեական խոսել, 5 նամակ կազմել՝ ներկայացնելով խնդիրը եւ անձամբ փոխանցել իր օգնականին: Վարչապետը խոստացավ անձամբ կարդալ 5 նամակներում բարձրացված խնդիրները եւ լուծում տալ դրանց: Քաղաքացիները հայտնեցին, որ վարչապետը լավ չի տիրապետում բանկերի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ խնդիրներ իսկապես կան, վարկերի մարումները պահանջում են եւ շարունակում տրամադրել 24 տոկսով վարկեր:

Նիկոլ Փաշինյանին մոտեցան նաեւ այլ խնդիրներով: Տարեց մի կին մոտենալով նշեց, որ ինքը վարչապետի հետ է փորձել խոսել նաեւ Արցախում եւ խնդրեց մեկ հանդիպում վարչապետի հետ: Օգնականները նախ կնոջը դիմակ փոխանցեցին, այնուհետ վարչապետը խոստացավ լսել եւ օգնել:

Նիկոլ Փաշինյանի հետ զրուցած քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ սուտ են վիրուսի մասին տեղեկությունները, այդ պատճառով էլ իմաստ չի տեսնում դիմակ կրելու մեջ:

Վարչապետը, եզրափակելով շրջայցը, նշեց, որ մարդիկ, չհետեւելով կանոններին եւ պահանջներին, պահանջում են վերականգնել հասարակական տրանսպորտը, հանել արտակարգ դրությունը, մինչդեռ այդ մասին խոսք անգամ գնալ չի կարող:

«Քաղաքացիների մի մասը պահանջում է, որ միջոցները խստացնեն, առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանքներ սահմանվեն և պահվեն, մյուս մասը ընդհակառակը, պահանջում է, որ հասարակական տրանսպորտը բացվի և ոչ մի սահմանափակում չլինի:

Իհարկե, այս հարցում բանաձևեր չկան: Եթե նայենք աշխարհի մյուս երկրներում ինչ է կատարվում, բոլոր երկրներում էլ շփոթություն կա որոշակի, թե որ միջոցառումն է, որ պետք է մինչև վերջ և անմնացորդ շարունակել և դա բավականին բարդ թեմա է, որովհետև այն ունի տնտեսական սոցիալական, քաղաքական բաղադրիչ և դա պրոբլեմատիկ է: Մեզ համար ակհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնենք, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է որոշակիորեն փոխվի»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3960 դիտում

Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ

Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ

Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում

Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ

2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ

Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն

ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին

Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին

Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ