Երևան
12 °C
Արտակարգ դրությունը ՀՀ ամբողջ տարածքով եւս 30 օր երկարաձգելու որոշումը հանրության շրջանում որոշակի դիսկուրս է ձեւավորել։
Այս համոզմանն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ մինչ օրս կատարվել է 36.016 թեստ, որոնց արդյուքնում հաստատվել է հիվանդության 3860 դեպք, ունենք առողջացած 1572 անձ եւ փաստացի այս պահին բուժում է ստանում 2218-ը։ Ավինյանը ցավով նշեց նաեւ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ-ում գրանցվել է 49 մահվան դեպք։
Մարտի 1-ից մինչ օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի եւ տնտեսական գործունեության սահմանափակումները, հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել։ Ավինյանի խոսքով՝ մայիսի սկզբից դեպքերն սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաեւ՝ թեստավորման ծավալների կտրուկ աճով։
Վարակի ինտենսիվության գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1,48, եւ այն հարաբերականորեն մնացել է նույն սահամանաչափի վրա։ Ավինյանն այս տվյալին զուգահեռ հայտարարեց նաեւ, որ վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել այն դեպքում, երբ գործակիցը 1-ից փոքր է, մինչդեռ արտակարգ դրության ռեժիմը հայտարարելուց հետո գործակցի նվազագույն արժեքը գրանցվել է մարտի վերջին, երբ առաջին անգամ կիրառվեց տեղաշարժի եւ տնտեսական գործունեության սահմանափակումները։
Նրա համոզմամբ՝ շատերի մոտ կարող է արդարացիորեն հարց առաջանալ, թե ինչու են նման իրավիճակում թուլացվում սահմանափակումները, միաժամանակ՝ երկարաձգում արտակարգ դրությունը։ Այս հարցին Ավինյանն ասաց կանդրադառնա, երբ համառոտ ներկայացնի իրականացված գործողությունները։ Փախվարչապետի համոզմամբ՝ դրա միջոցով ընկալելի կլինի առաջիկայում ձեռնարկվող միջոցառումների տրամաբանությունը։
Բացի կանխարգելիչ գործողություններից, Ավինյանը ներկայացրեց նաեւ, որ արդեն երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից։ Այսպես կառավարությունը ապահովել է տարբեր սարքավորումներ եւ թեստերի արտադրության համար ռեագետների վերջին խմբաքանակը։
Անդրադառնալով առողջապահական համակարգում կատարած աշխատանքներին՝ Ավինյանը նախ եւ առաջ ընդգծեց, որ կորոնավիրուսի դիմակայման կառավարության ռազմավարական ուղղություններից մեկն ախտորոշիչ լաբորատոր ցանցի պատրաստվածության ապահովումն էր։
Այսօր երկրում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշում իրականացնող լաբորատորիաների ցանց, ռեֆերենս եւ 3 հետազոտական լաբորատորիա։ Ավինյանի խոսքով՝ սա վկայում է, որ եթե նախնական շրջանում օբյեկտիվորեն բավարար հնարավորություններ չկային թեստավորման ծավալների ավելացման համար, ապա այսօր մեկ օրվա ընթացքում իրականացվող թեստերի թիվը եռապատկվել է՝ հասնելով 1000-ի։
Այժմ արդեն, առավել, քան երբեւէ, ակնհայտ է պետական համակարգում համապարփակ եւ խորքային բարեփոխումների կարեւորությունը։ Ավինյանն ասաց, որ առաջիկայում լծվելու են այդ աշխատանքներին եւ հայտարարեց նաեւ, որ այսօր արդեն շատ հարցեր այլ լույսի ներքո են երեւում։ Ակնհայտորեն նաեւ պետական համակարգում նույնպես բազում կարծրատիպեր եւ միֆեր պարզապես կոտրվել են։
Այս տվյալների ներկայացումից հետո Ավինյանը ներկայացրեց միայն չորրորդ՝ ներկա փուլի գործողությունների տրամաբանությունը։ Այս փուլում նույնպես կառավարությունը որդեգրում է վարակի տարածման դինամիկայով եւ առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված սցենարային մարտավարական կառավարում իրականցնելու գործելաոճը։ Սա ամենեւին չի նշանակում, որ որոշումները լինելու են դրվագային, եւ, Ավինյանի խոսքով, պարետատան մոտեցումները հիմնված են որոշակի սկզբունքների վրա։ Փոխվարչապետը ներկայացրեց տվյալ սկզբունքը, այն է՝ վիճակի ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով եւ հիմնականում հնգօրյա դինամիկայով պայմանավորված՝ ճշգրտվում են առաջիկա 2 շաբաթվա մարտավարական քայլերը։
Մեջբերելով որոշ տեսակետներ՝ Ավինյանը շեշտեց, որ վերջին օրերին շատ է շահարկվում այն միտքը, թե կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարությունը ողջ պատասխանատվությունը փորձում է բարդել քաղաքացու վրա։ «Վստահեցնում եմ, որ նման ձեւակերպումները ոչ ավելին են, քան մանիպուլյացիա: Կառավարությունը շարունակում է նույն պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ աշխատել եւ ձեռնարկել հնարավվոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- ասաց Ավինյանը՝ ավելացնելով, որ այս դեպքում պայքարը բոլորինն է, եւ իրապես այն պահանջում է հանրային լայն կոնսոլիդացիա եւ սոլիդարություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում
Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը
Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան
Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը
Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին
ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը
Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ
ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը
Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան
Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ
2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել
ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան
ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ
Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան
Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան
Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT