Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի շուրջ աղմուկը հրահրված էր որոշ ուժերի կողմից՝ ինչ-որ պրոցեսներ բորբոքելու համար, սակայն այդ ամենը թույլ չի տրվելու եւ կանխվելու է:

Անդրադառնալով Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ հակահեղափոխությունը Սյունիքից սկսելու կոչերին՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնունդով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը եւ վստահեցրեց. «Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու»:

Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառը 4 անձանց ձերբակալությունն էր: Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մտերիմների ձերբակալությունը, ինչպես ավելի ուշ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզվեց, պայմանավորված էր ծեծի, առեւանգման եւ թմրանյութ պահելու վերաբերյալ հարուցված քրեական գործով: Ընդ որում, չի բացառվում, որ հաղորդագրությունում նշված հանցանքներում իր ներգրավվածությունը  ունեցել է նաեւ քաղաքապետը, որը բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկն էր: Քաղաքապետի մասնակցության հանգամանքը կոմիտեն դեռ ստուգում է:

Իսկ բողոքի ակցիայի ընթացքում, ինչպես հայտնի է՝ հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Համացանցը ողողված էր նախկին իշխանությունների մի շրջանակի կողմից Կապանից հակահեղափոխություն սկսելու մտադրության մասին բարձրաձայնումներով, երբեմն՝ ակցիայի մասնակիցներին ուղղված կոչերով: Տեղի ունեցածի շուրջ մեր զրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Կարապետյան, ի՞նչ էր տեղի ունենում Կապանում: Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչ էին պահանջում բողոքի ակցիայի մասնակիցները:

- Տեղի է ունեցել հանցագործություն, հարուցվել է քրեական գործ՝ ծեծի, առեւանգման, թմրամիջոցներ պահելու եւ այլ դեպքերի առթիվ: Քրգործի շրջանակներում ոստիկանությունը անձանց է ձերբակալել, որից հետո բողոքի ակցիա է սկսվել: Հավաքվածները պահանջում էին, որ ոստիկանությունը ազատ արձակի ձերբակալվածներին եւ նրանց չտեղափոխի Երեւան: Այսինքն, նրանք պահանջում էին քրգործի քննությունը իրականացնել մի վայրում (ոստիկանության Կապանի բաժնում), մի գերատեսչությունում, որը դրա իրավասությունը չունի:

- Դժգոհություն կար նաեւ ոստիկանությունում ձերբակալվածներից մեկի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

- Այդ ամենը կպարզվի:

- Ո՞վ է տուժողը, տեղյա՞կ եք:

- Ես քրեական գործի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետեւ նախաքննական գաղտնիք է: Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը իրականացնում են լայնածավալ միջոցառումներ՝ պարզելու  դեպքի բոլոր մեղավորներին, տուժողներին, նրանց շրջանակը: Ես խոսել եմ մարզի ղեկավարության հետ, ոստիկանության ղեկավարության եւ մարզի պատասխանատուների, ԱԱԾ պատասխանատուների հետ, բայց դրանք ընդհանրական տեղեկություններ են:

- Նախկին իշխանություններին կողմնակից որոշ խմբեր համացանցում քաղաքականացնում էին  ակցիան, կոչեր էին անում հակահեղափոխությունը Կապանից սկսել: Քաղաքական որեւէ ենթատեքստ ունե՞ր տեղի ունեցածը:

- Ամեն ինչ զուտ իրավական էր, որեւէ քաղաքական շարժառիթ չկար: Ակցիայի մասնակիցների թվում կային ձերբակալվածների հարազատներ, բայց նաեւ կային ուժեր, որոնք փորձում էին քաղաքական ենթատեքստ տալ ակնհայտ քրեական գործին: Իրենք ինչ էին պլանավորում, ինչ էին ուզում՝ կարծում եմ իրենք պետք է պատասխանեն, բայց ակնհայտ է, որ կային որոշակի շահեր, որոնք պայմանավորված էին ոչ միայն այդ քրեական գործով, այլ Սյունիքում որոշակի պրոցեսներ հրահրելով:

- Բողոքի ակցիայի ընթացքում հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Ի՞նչ կապ ունեին այդ կոչերը, ինչո՞ւ էր քաղաքապետը հայտարարում, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հավանաբար նկատի ուներ, որ ինքը ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչ է, այլ նախկին իշխանությունների օրոք աշխատած եւ նրանց հայացքները կիսած անձ:

- Եթե նայենք, թե ովքեր էին կարծիքները հնչեցնում, ապստամբության կոչ անում եւ այլն, պարզ է, որ  մարդիկ փորձում էին քաղաքականացնել ակնհայտ իրավական գործընթացը: Վստահեցնում եմ ձեզ՝ որեւէ քաղաքական ենթատեքստ, դրդապատճառ եւ այլն այս քրեական գործի շրջանակներում չկա: Տեղի է ունեցել հանցագործություն, Քննչական կոմիտեն այն որակել է որպես առեւանգում, ծեծ եւ բռնության գործադրում, քրգործի շրջանակներում տեղի են ունեցել այդ ձերբակալությունները: Ինչ վերաբերում է շահարկումներին, թե Սյունիքի մարզի համայնքապետները մեր թիմի անդամ չեն եւ այլն, մի հուշում անեմ ընդամենը. հեղափոխությունից հետո Սյունիքի մարզում կատարված սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ մեծ են եղել եւ, հետեւաբար, եթե լիներ թիմերի բաժանման սկզբունք, նման հատկացումներ այդ համայնքներին չէին տրամադրվի: Այնպես որ վստահեցնում եմ՝ այստեղ իշխող ուժը որեւէ տարանջատում չի դրել:

- Իշխող ուժը չի դրել տարանջատում, իսկ համայնքապետները նույն կե՞րպ են տրամադրված եղել:

- Համայնքի ղեկավարների իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են ՏԻՄ օրենքով: Անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենք պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում: Եթե լիներ լիազորություններից դուրս քայլ, ապա կլիներ իրավական պատասխան այդ հիմքով:

- Պարոն Կարապետյան, վստահաբար ձեզ հայտնի են մամուլում հրապարակված հետաքննությունները, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որոշակի կապ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Միջադեպի մասնակիցների թվում կան այդ գործարանի աշխատակիցներ, Սյունիքում շատերն են այդ գործարանում աշխատում: Հաշվի առնելով, որ Միքայել Մինասյանը հակահեղափոխության կոչով հանդես եկողներից մեկն է, կարելի՞ է ասել, որ ակցիան քաղաքականացնողներից, հրահրողներից մեկը նա էր:

- Միքայել Մինասյանի վերաբերյալ հարուցված քրգործերի շրջանակներում իրավապահ համակարգը  նրան բազմաթիվ հարցեր ունի ուղղելու: Ընդհատակից, խոհանոցից կոչեր անելու փոխարեն լավ կլինի Միքայել Մինասյանը ներկայանա իրավապահ մարմիններին եւ պատասխանի այդ հարցերին: Իհարկե, Վլադիմիր Լենինին հաջողվեց, բայց ժամանակները փոխվել են, եւ ես կարծում եմ՝ ընդհատակից հեղափոխություն, հակահեղափոխություն անելու նրա փորձերը ձախողվելու են:

-Իսկ ըստ ձեզ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործող ղեկավարությունը ունի՞ շահագրգռվածություն նման քաղաքական ակցիաներ հրահրելու:

- Լավ կլինի հարցը ուղղվի կոմբինատի ղեկավարությանը: Այն, որ Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները զուտ այն մարդիկ չէին, որոնք եկել էին իրենց հարազատների  համար բողոքելու, այլ այնտեղ կային նաեւ մարդիկ, որոնք փորձում էին այդ ամենը օգտագործել….ակցիան ուղիղ եթերում էր, կոչերը բոլորը լսել են՝ միացեք, եւ այլն: Այստեղ իրավապահ  համակարգը, ԱԱԾ-ն անելիք ունի, ոստիկանությունը անելիք ունի՝ պարզելու պատճառները, շարժառիթները եւ նպատակները: Անձամբ ես չէի ցանկանա եւ կոչ կանեի ընդհանրապես բոլոր տնտեսական շրջանակներին՝ զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ եւ քաղաքական գործընթացների  մեջ չփորձել որեւէ կերպ շարժումներ հրահրել:

- Ձեր կարծիքով այդ ամենը շարունակություն կունենա՞, հակահեղափոխության կոչերը կմարե՞ն, թե՞ դրանց հեղինակները կշարունակեն իրենց կոչերը՝ փորձելով դրանք կոչերի մակարդակից տեղափոխել իրականություն:

- Հիմա քրեական գործը Քննչական կոմիտեում է ու քննվելու է Երեւանում, այսինքն՝ Կապանում ակցիաների պատճառ արդեն չկա: Իհարկե, եթե մարդիկ ցանկանան իրենց ազատ կամքն արտահայտել՝ այդտեղ խնդիր չկա: Բայց եթե փորձ է արվելու հակաօրինական գործողություններ հրահրել, կազմակերպել, այդ ամենը կանխվելու է: Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու: ՀՀ իրավապահ համակարգը ամբողջապես տիրապետում է երկրում իրավիճակին եւ ցանկացած գործողություն, որը չի բխելու մեր օրենքներից եւ Սահմանադրությունից՝ շատ կոշտ արձագանքի է արժանանալու: Սյունիքը փակել է անպատժելիության էջը: Բոլոր հանցագործները պատժվելու են, Սյունիքում բդեշխության վերականգնում չի լինելու:

Մենք փորձեցինք տեղի ունեցածի շուրջ մանրամասներ ճշտել նաեւ Սյունիքի մարզպետարանից: Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մեր զրույցում ասաց, որ քրգործի մանրամասներին տեղյակ չէ, չի էլ փորձել տեղեկանալ՝ խուսափելու համար դրան քաղաքական ենթատեքստ տալու հնարավոր ենթադրություններից:

«Բողոքի ակցիան փորձ էր իրավական պրոցեսը քաղաքականացնելու, բայց ինձ թվում է՝ ՔԿ հաղորդագրությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, մարդիկ հասկացան, որ քաղաքական ենթատեքստ չկա ու այս պահին մթնոլորտը մարզում խաղաղ է»,- նշեց փոխմարզպետը:

Նշենք, որ երեկ, երբ դեռ Կապանում շարունակում էր բողոքի ակցիան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումը կատարեց. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6269 դիտում

Ինչու զինծառայող ուժեղագույնները չեն մասնակցում ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. նախարարը մանրամասնել է

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԿԸՀ-ն սկսել է ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքի ժամանակ լրացված ձևաթղթերի ստուգումը

Աչքի հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 19-ին

Հուսով եմ՝ քննությունը պատշաճ կընթանա. նախարարը՝ Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին

Անդրեասյանը և Հայրապետյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը»-ը հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը

Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը հանցավոր խմբի իրանցի անդամի մասով ավարտվել է. մանրամասներ

Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում տրանսպորտից անվճար կօգտվեն

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը

Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել ԵԱՏՄ երկրների շարքում

Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, դրանից օգտվելն էլ պիտի թանկ լինի. Արմեն Գալջյան

Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են ձյան և անձրևի տեղումներ

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

Ձեզ հոգեհարազատ Դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով՝ դեմ եք նախագծին. Սահակյանը՝ ընդդիմությանը

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կլինի Երևանում. Գիլոյանն ու մրցավարները հանդիպել են

Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին

Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում (տեսանյութ)

8 ժամով գազազրկված է Աջափնյակ վարչական շրջանի մի մասը

Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից

Միայն այս տարի շինարարության ոլորտից 18 մլրդ դրամ ավել է հավաքագրվել. քաղաքապետ

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողության

Հայկոյի խմբակցությունը թքած ունի տրանսպորտի սակագնի վրա, հիմա էլ՝ «սուպեր շառլատան» են խաղում. Խաչատրյան

Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին

Չենք ուզում ռեֆորմից հետո թողնել փլատակներ. Տիգրան Ավինյան

Վարչապետը փոխել է «Ֆեյսբուք»-ի ետնանկարը և գլխավոր նկարը

Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի հարազատները կերթևեկեն անվճար. Սուրեն Գրիգորյան

Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգին անցնելիս. Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է

Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը վայր է դրել մանդատը

Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Սուրեն Գրիգորյան

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական