Երևան
12 °C
Լուսանկարը՝ 2019-20 մրցաշրջանի 18-րդ տուրի «Ալաշկերտ»-«Նոա» խաղից
Մի քանի օրից կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի Բարձագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնության 2-րդ հատվածը: Թիմերն առաջին անգամ նոր ձեւաչափով կսկսեն մեդալների համար պայքարը, եւ դա տեղի կունենա կորոնավիրուսի պայմաններում: Ինչպես հայտնի է, ըստ ընթացիկ մրցաշրջանից առաջ ներմուծված կանոնների, առաջին 6 թիմերը, 2 շրջան խաղալով, պայքարելու են մրցանակային տեղերի համար, մյուսները նույնպես խաղալու են 2 շրջանով: 4 հետնապահներն ի սկզբանե պետք է որոշեին ամենաթույլին, որը լքելու էր Բարձրագույն խումբը, սակայն այդ թիմն արդեն հայտնի է. «Երեւանն» է, որը դուրս է եկել մրցաշարից:
Առաջին հատվածի վերջին՝ 18-րդ տուրից առաջ արդեն պարզ էր՝ որոնք են առաջին 6 եւ մնացած թիմերը: 18-րդ մրցափուլը, որն սկսվեց անցած հանգստյան օրերին, վերջնական տեսքի բերեց մրցաշարային աղյուսակը: Մարզային դերբիում «Լոռին» հյուրընկալվելիս հաղթեց «Շիրակին» (2:1), չեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ փոխչեմպիոն «Փյունիկին» (3:0), «Նոան»՝ «Ալաշկերտին» (1:0), «Արարատն» էլ՝ «Ուրարտուին» (1:0): Մրցաշարային աղյուսակն այս արդյունքներից հետո այսպիսին է.
1. «Արարատ-Արմենիա» - 36 միավոր
2. «Լոռի» - 32 միավոր
3. «Ալաշկերտ» - 31 միավոր
4. «Արարատ» - 31 միավոր
5. «Նոա» - 30 միավոր
6. «Շիրակ» - 28 միավոր
7. «Փյունիկ» - 23 միավոր
8. «Ուրարտու» - 23 միավոր
9. «Գանձասար-Կապան» - 18 միավոր
10. «Երեւան» - 0 միավոր
Ինչպես երեւում է, առաջին 6 թիմերը միավորների մեծ խտությամբ են դասավորված: Գործող չեմպիոնը, իհարկե, մի փոքր ավելի շատ է առաջ «պոկվել», բայց դա մեծ առավելություն չէ, թիմը չի կարող իրեն ապահով զգալ, ու սա մրցաշարին ինտրիգ կհաղորդի: Նույնը հնարավոր կլիներ ասել նաեւ հետնապահների պայքարի մասին, եթե «Երեւանը» լիներ ու գոնե մի 14-15 միավոր ունենար:
Ամեն դեպքում, մեդալների համար թեժ պայքար կընթանա, սակայն դեռ պարզ չէ՝ դրա որքան մասը երկրպագուները մարզադաշտում տեսնելու հնարավորություն կունենան: Կորոնավիրուսի պայմաններում առաջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրանց ներկայությունն արգելել էր: Սա ֆուտբոլասերներին այնքան էլ դուր չի եկել: Նրանք, ինչպես երեւում է, կորոնավիրուսի պատճառով մոտ 2 ամիս առանց ֆուտբոլի մնալով, կարոտել էին սիրելի մարզաձեւը: Դա նկատելի է նաեւ ՀՖՖ-ի յութուբյան ուղիղ եթերի դիտումներից: Եթե, օրինակ, մարտի սկզբին կայացած 17-րդ տուրի «Արարատ» - «Լոռի» խաղն ունեցել է 7 հազար 4 հարյուրից քիչ ավելի դիտում, ապա 18-րդ տուրի 4 խաղերից 3-ն ունեցել են 11 հազարից ավելի եւ եւս մեկ խաղ՝ «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը, 19 հազարից ավելի դիտում: «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղից հետո էլ սոցցաներում լուսանկար է տարածվել, որտեղ չեմպիոնի երկրպագուների «Ալֆա» ֆան ակումբը պաստառ է ցուցադրում: Դրա վրա գրված է. «Ֆուտբոլն առանց երկրպագուների ոչինչ է»:

Պաստառի վրա գրված է. «Ֆուտբոլն առանց երկրպագուների ոչինչ է»:
Ավելի վաղ երկրպագուների մասով ՀՖՖ-ն հայտնել էր, որ վերսկսումից հետո Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրը կայանալու է առանց նրանց, իսկ հետագա տուրերի վերաբերյալ նոր որոշումներ կկայացվեն: Նշվում էր, որ այդպես է լինելու նաեւ Առաջին խմբի առաջնության դեպքում, որը վերսկսվում է հունիսի 30-ին՝ նույն օրը, ինչ Բարձրագույն խմբի 19-րդ տուրը: Ըստ տեղեկությունների՝ այս պահին Բարձրագույն խմբի հաջորդ տուրի շրջանակներում երկրպագուների ներկայության վերաբերյալ սահմանափակումը դեռ ուժի մեջ է լինելու, սակայն վերջնական որոշում չկա:
Առայժմ ՀՖՖ-ն ներկայացրել է միայն առաջիկա մի քանի տուրերի խաղացանկը: 19-րդում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կխաղա 6-րդի, 2-րդը՝ 5-րդի, 3-րդը՝ 4-րդի դեմ: Աղյուսակի հետնապահներից «Փյունիկն» առանց խաղի կմնա, քանի որ, ըստ տրամաբանության, պետք է մրցեր «Երեւանի» դեմ, որն այլեւս չկա: «Ուրարտուն» կհանդիպի «Գանձասարի» հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT