Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր

27/05/2020 schedule15:07

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ օրը միայն բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Սարդարապատի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն, ինչպես ամեն տարի։

Խաչատրյանն ասաց, որ պաշտոնյաները պետք է հերթով մոտենան հուշահամալիրին։ Նա հավելեց, որ երեկոյան տոնական հրավառություն է նախատեսվում։

«Պարզապես քաղաքացիների մասնակցություն չի լինելու։ Ոստիկանները կհսկեն տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան, եւ կուտակումներ չլինեն»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ նախատեսված չեն։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ մեր զրույցում ասաց, որ բացի Սարդարապատի հուշահամալիր այցելելուց, ՊՆ-ն եւս որեւէ այլ միջոցառում չի նախատեսել։

Տպել
1014 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան