Հանձնարարել եմ խումբ ձեւավորել, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում, պատասխանելով «Իm քաjլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու մասին հարցին, նշեց, որ բազմաթիվ թեզեր են դրվում շրջանառության մեջ, օրինակ՝ որ մենք կորոնավիրուսից ավելի զոհ ունեցանք, քան ապրիլյան պատերազմին:

«Թվում է, թե էս ինչ խփող փաստարկ ու մեղադրանք է, բայց ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսից շատ ավելի զոհ է ունեցել, քան Իրաքի եւ Քուվեյթի պատերազմները միասին վերցրած, կամ Քառօրյա պատերազմը 4 օր է տեւել, մենք ցանկացած ուրիշ 4 օր վերցնենք, տարբեր հիվանդություններից ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմի ընթացքում: Հասկանո՞ւմ եք՝ այսպիսի մանիպուլյատիվ փաստարկներ են դրվում շրջանառության մեջ՝ ցույց տալու համար ինչ-որ բան»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ հանձնարարական է տվել խումբ ձեւավորելու մասին, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները:

«Արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունե՞ն, արդյոք կարող ա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ եւ ուժեր գոյություն ունե՞ն եւ արդյոք կարո՞ղ են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, որոնք իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար: Համենայնդեպս խումբ է ձեւավորված, որը պետք է այդ հարցերի պատասխանները գտնի»,- նշեց վարչապետը՝ կրկին խնդրելով հայտարարությունից սենսացիա չսարքել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ձեռքբերումներ են, այնուամենայնիվ, արձանագրվել տոտալ սահմանափակումների շրջանում, չնայած այն բանի, որ հսկայական վնաս է հասցվել տնտեսությանը։

Այդ ընթացքում, ինչպես ասաց վարչապետը, վիրուսային հիվանդությունների հիվանդանոցային տեղերը 5 անգամ ավելացրել են։ Նաեւ՝ միանշանակ է համարում այն փաստը, որ այն կոտրել է տարածման տեմպը։ Նրա պնդմամբ՝ 500-600 օրական դեպքը հիմա տանելի է, հաշվի առնելավ նաեւ այն փաստը, որ դրանց մի մասն ասիմպտոմ է։ Բայց եթե այն ժամանակ չլինեին սահմանափակումները, եւ եթե ապրիլին ունենայինք այսքան դեպքեր, վարչապետի խոսքով՝ տանելի չէր լինի թեկուզ այսպիսի «կիսաճկռած» վիճակում մեր առողջական համակարգի համար։

Տպել
3036 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ