Արթուր Իսպիրյանը վիրավորական արտահայտություններ է արել Ֆիրդուսի շենքերի համար պայքարողների հասցեին. նրան դատի են տալու

Լուսանկարում՝ ձախից Արթուր Իսպիրյանը, աջից՝ Արման Ղարիբյանը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի օրերս «Մեդիալաբին» տված հարցազրույցը քննադատութունների մեծ ալիք է բարձրացրել: Պատմակաան «Ֆիրդուսի» տարածքում որոշ շենքերի քանդման դեմ բողոքող ցուցարարների հասցեին Իսպիրյանի հնչեցրած արտահայտությոյւնների համար պատրաստվում են դատի տալ նրան:

Պատասխանելով լրատվամիջոցի՝ Ֆիրդուսի քանդվող շինությունների մասին հնչած հարցին՝ Իպիրյանը ասել էր. «Ես հասկանում եմ, որ գալիս են ինչ-որ երիտասարդներ՝ պլակատներով, թե՝ պահպանենք մեր Ֆիրդուսը։ Գնացեք տեսեք՝ էնտեղ ի՛նչ կա պահպանելու։ Օր առաջ պետք է մաքրվի այդ տարածքը, դա մեր խայտառակությունն է, մեր ամոթը։ Էն պլակատով երիտասարդները, որոնց ուղարկել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էլ խոսելու բան չունեն, sms-ներ են ուղարկում նախկին սրիկաներին, թե՝ ի՞նչ ասենք, և պատասխան չկա։ Դրա համար արդեն գործընթացը վերածում են բազարի, արդեն մտնում են ֆինանսական հարցերի մեջ, թե քանի կառուցապատող կա, անունները հրապարակեք։ Ո՞նց թե անունները հրապարակեք, դուք ո՞վ եք, որ ձեզ համար անուն հրապարակենք։ Ձեզ հետաքրքրում է մեր պատմամշակութային շենքերի պահպանումը, մարդիկ ասում են՝ 9 շենք մենք կպահպանենք»:

Սա վիրավորել է բողոքի ցույցին մասնակցած անձանց, եւ նրանք Իսպիրյանից պահանջում են հրապարակային ներողություն:

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղարիբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս շաբաթ հայց է ներկայացնելու Արթուր Իսպիրյանի դեմ՝ իրեն ու իր ընկերներին հրապարակային զրպարտելու համար։

«Կգաս դատարան, կնայես աչքերիս մեջ ու կասես, թե այդ ով էր ինձ ուղարկողը։ Բնականաբար, չես կարող ասել, ու կստիպեմ, որ հրապարակային ներողություն խնդրես զրպարտությանդ համար։ Կգաս դատարան, կտեսնենք՝ ով իրական կյանքում տեղ չունի: Ո՞վ ես դու, որ քեզ նման բան ես թույլ տալիս, կյանքումդ գեթ մեկ պայքարի մեջ եղե՞լ ես, գիտե՞ս՝ ինչ բան է լինել սրտացավ քաղաքացի, թե՞ միշտ պատվերով ես գործել, դրա համար էլ մեր պայքարի մեջ պատվեր ես տեսնում։ Տարոնին քաղաքապետարանից դուրս շպրտեցինք, որ քո նմանը գա տեղը ու մեզ պատվերով պայքարող անվանի՞։ Տարոնի դեմ ո՞ւմ պատվերով էինք գործում, Հայկ Մարությանի՞»,- գրել է նա եւ հավելել, որ Իսպիրյանը պատրաստվի վճարել մինչեւ 2 միլիոն ՀՀ դրամ՝ զրպարտության համար։ 

Վերջինիս խոսքով՝ գանձվելիք գումարը  նվիրաբերելու է Ֆիրդուսի տուժած որեւէ ընտանիքի կամ ընտանիքների։ «Երեւի այսքան չէի բարկանա, եթե այս ցույցին մասնակցելու գնալիս մեքենաս վթարած ու ֆինանսական ծախսեր կրած չլինեի։ Իզաբելլան էլ այդ օրը տուգանվել էր, քաղաքապետարանի մոտ մեքենան սխալ կայանելու համար։ Մենք ֆինանսական տույժեր կրելով պայքարենք քաղաքի համար, Իմ քայլը խմբակցության ավագանու անդամն ասի, թե պատվերով էինք եկել»,- նշել է նա եւ հետգրությամբ ավելացրել՝ «Իմ քայլը» խմբակցություն, մաքրե՛ք ձեր շարքերը նման անձանցից, մաքրեք, քանի դեռ ուշ չէ։

«Արթուր, վստահ եմ՝ նախկին սրիկաներից շատերի համարներն ունես․․․ մի քանիսինը տուր, sms գրեմ, ասեմ՝ «Իզուր ձեզ ռադ արեցինք, ձեր տեղը ավելի սրիկաներ են եկել»,- զայրացած շարունակել է Արման Ղարիբյանը:

Ֆեյսբուքյան տիրույթում նման իրարանցումից ու զայրացած գրառումներից հետո ավագանու անդամը ներողություն խնդրեց, սակայն դա իրավիճակը կարծես թե չփրկեց: Այսօր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Արդեն երկու օր է՝ Ֆեյսբուքի մի հատվածը աշխույժ քննարկում է կայքերից մեկին տված հարցազրույցում իմ արած արտահայտությունը։ Դրա վերաբերյալ ուզում եմ ասել հետեւյալը. վերջին շուրջ երկու տարիների ընթացքում իշխանության դեմ ագրեսիվ լրատվական գրոհ է տեղի ունենում։ Այդ թվում՝ Երեւանի քաղաքային իշխանության դեմ պարբերաբար քաղաքական հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հարձակումներ են լինում»։

Իսկ ինչ վերաբում է երիտասարդ ցուցարարների մասն հնչեցրած խոսքին, ապա Իսպիրյանը գրել է, որ թյուրիմացաբար կարծել է, թե Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական մեդիաարշավ է։

«Ազնիվ մղումներով տարվող ցանկացած խաղաղ քաղաքացիական պայքար ողջունելի է, անկախ նրանից, թե որքանով ենք կիսում դրա նպատակն ու գաղափարները։ Ինքս տարիներ շարունակ կանգնած եմ եղել մեր քաղաքի պատմական ժառանգության համար պայքարող ակտիվիստների կողքին, որոնց թվում գուցե այսօրվա երիտասարդներից ոմանք էլ են եղել»,-գրել է ավագանու անդամը՝ հավելելով, որ անկեղծորեն ցավում է, որ իր խոսքերը վիրավորական են եղել քաղաքի կերպարի համար պայքարող ակտիվիստների համար եւ հայցում է նրանց ներողամտությունը։

Ավելի ուշ ՀԺ-ն կապ հաստատեց ակտիվիստ Արման Ղարիբյանի հետ եւ հետաքրքրվեց, թե իր պահանջած հրապարակային ներողությունից հետո կրկին մտադիր է արդյո՞ք հայց ներկայացնել Արթուր Իսպիրյանի դեմ: Պարզվեց, Ղարիբյանի մտադրությունները չեն փոխվել, քանի որ Իսպիրյանի ներողությունն իրեն չի բավարարել: Վերջինիս խոսքով՝ արժանահավատ չի թվում ավագանու անդամի այն հայտարարությունը, որ իբր չի իմացել՝ ում մասին է խոսում: «Իր ներողությունն ինձ չի բավարարել, նաեւ տեխնիկական առումներով, որովհետեւ հարցազրույց է տվել մի լրատվամիջոցի, որն ունի բավականին մեծ լսարան, իսկ ներողութուն խնդրել է իր ֆեյսբուքյան պատին, որը կարող են կարդալ ընդամենը 200-ից 300 հոգի, լավագույն դեպքում՝ 500: Նա կեղծ տեղեկություններ է տարածել իմ եւ իմ ընկերների հասցեին, որոնք այդպես էլ գրված կմնան»,- ասաց նա:

Արման Ղարիբյանը նաեւ նկատեց, որ հարցազրույցում Իսպիրյանը բավականին վստահ պնդումներ է արել, թե իբր գիտի ցուցարարների պատվիրատուներն ովքեր են եւ այլն: Վերջինիս գնահատմամբ՝ Արթուր Իսպիրյանը պարզապես հասկացել է, թե դատարանում իրեն ինչ է սպառնում եւ շատ լավ իմանալով, որ ոչինչ չի կարողանալու ապցուցել՝ որոշել է ներողություն խնդրել: «Ամենայն հավանականությամբ, վաղն արդեն ես մուտք կանեմ հայցադիմումը»,- եզրափակեց Ղարիբյանը:

Նշենք, որ արդեն երկրորդ շաբաթն է՝ քաղաքական եւ հասարակական տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում՝ նվիրված մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկին՝ Ֆիրդուսին: Բանն այն է, որ տվյալ տարածքում կառուցապատման իրավունքը տրված է դեռեւս 2014 թվականից, սակայն ոչ մի անգամ որեւէ հանրային քննարկում կամ կարծիքների հավաքագրում չի արվել տվյալ շինույունների ապամոնաժման հետ կապված: Միայն այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ սկսեցին խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքները, Երեւանի քաղաքապետարանն արթնացավ ու քննարկում կազմակերպեց: Իսկ ակտվիստներն էլ բորբոքվել էին այն բանից հետո, երբ շինարարությունն սկսելու նպատակով քանդել էին տարածքի երկու շենքերը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4122 դիտում

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել