Առաջ Դուք էիք դատավոր նշանակում, այժմ կանգնած եք դատավորի առաջ. դա էակա՞ն է Ձեզ համար. դատավորը՝ Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ երկարատեւ զրույց տեղի ունեցավ Քոչարյանի եւ նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանի միջեւ:

Դատավորը հարցեր հղեց Քոչարյանին՝ հետաքրքրվելով, թե անձնական երաշխավորություն ստանձնած անձինք որքանո՞վ կարող են ազդել նրա պատշաճ վարքագծի ապահովման վրա, ինչո՞ւ է Քոչարյանը պարտավորված լինելու ապահովովել այդ պատճաշ վարքագիծը եւ այլն:

Նրանց զրույցի հիմնական մասը ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով.

- Ձեր եւ հնարավոր երաշխավորների հարաբերությունները կարո՞ղ են թույլ տալ ենթադրել, որ Ձեր վարքագիծը պայմանավորելիս Դուք հաշվի կառնեք նրանց կարծիքը կամ երաշխավոր լինելու հանգամանքը:

- Դուք լսել եք, որ նրանց հետ տասնամյակների հարաբերություններ են ձեւավորված, որոնք պահպանվել են մինչեւ վերջին կալանքը, մինչ դա հանդիպումները մշտական բնույթ էին կրում… Գիտեք՝ նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության մի ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար, որովհետեւ ամեն քայլ անելուց դու մտածում ես՝ ինչպես կընկալվի, եւ ինչ կարգի արձագանք կարող է ունենալ, հասկանում ես, որ դու հանրության խոշորացույցի տակ ես 24 ժամ, եւ սա լրացուցիչ սահմանափակումներ է դնում նման կարգի բարձր պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր մարդու առաջ:

Ես կարծում եմ՝ իմ կողմնակիցների, նաեւ նրանց շրջանում, ովքեր ինձ չեն ընդունում, կա ձեւավորված մի կարծիք, որ դրական-բացասական կողմերով՝ ես խոսքի տեր մարդ եմ, եւ երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել, միգուցե ժամանակակից բառապաշարով ասեմ՝ դա իմ բրենդն է, որ ձեւավորվել է իմ կենսագրության, իմ անվան շուրջ, սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունցող բրենդ է, եւ մի որեւէ քայլ, որ կարող է այս ընկալման հետ կապված կասկածներ առաջացնել, ես ուղղակի բացառում եմ: Ինձ համար տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ եւ այդ հանգամանքի կարեւորությունը բացատրեմ՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար:

- Ինչո՞ւ է տհաճ. Դուք կանգնած եք պետության ամենակարեւոր ինստիտուտի՝ դատարանի առջեւ, մի պետության, որի գլուխը ինքներդ եք երկար տարիներ հանդիսացել, առաջին դեմք եղել, Դուք կանգնած եք Ձեր իսկ տասնամյակների ղեկավարած պետության ամենակարեւոր ինստիտուտի առաջ: Սա կարեւոր չէ՞.

- Ես չեմ ասում, թե կարեւոր չէ, ասում եմ՝ տհաճ է, քանի որ ինձ թվում է՝ բացատրության կարիք չպիտի լիներ, ուղղակի կենսագրությունս է. եթե փախչող մարդ լինեի, այս խոսակցությունը չէի ունենա երբեք, 1988 թվականից ես երբեք առիթ չեմ տվել մտածելու, որ կարող եմ խոսքիս տեր չլինել:

- Պարո՛ն Քոչարյան, խնդրում եմ հարցերս չդիտարկել որպես կողմնակալության դրսեւորում, դրանք կարող են սուր լինել, բայց նպատակ են հետապնդում՝ հասկանալու Ձեր անձնական մոտիվացիան. եթե մենք որոշենք անձնական երաշխավորություն կիրառել, այն պիտի լինի հոգեբանական ներազդման միջոց, պիտի պայմանավորված լինի նաեւ Ձեր անձնային հատկանիշներով, հոգեկերտվածքով եւ այս գործի բնույթով… Ձեր ամբողջ կենսագրության ընթացքում որեւէ մեկը կարո՞ղ էր Ձեր խոսքը դրժել, դրա դեմ բան ասել, չհամաձայնվել, Դուք դրան ո՞նց կվերաբերվեիք:

- Ես կարծում եմ՝ որոշակի թյուրըմբռնում կա էության ընկալման տեսանկյունից. ամենամեծ հարգանքը ես ունենում էի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կարող էին կարծիք հայտնել, չհամաձայնվել, եւ դա անում էին հանրային, եւ նրանցից էլ կարելի է հետաքրքրվել՝ ես կարծիք լսող եմ, թե ոչ, մեր կայացրած որոշումների որակը գալիս էր նրանից, որ կարծիքներ էին լսվում, եւ բավականին խոր քննարկում էր տեղի ունենում, այլ ոչ թե գալիս ասում ես՝ այսպես եմ մտածում, եւ վերջ. նախագահը չի կարող մասնագետ լինել բոլոր ոլորտներում, ուղղակի հնարավոր չէ:

-Խոչընդոտման շրջանակների հիմքում ընկած են երկարատեւ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, Ձեր հոգեկերտվածքը, դրա համար ես կուզեի հասկանալ Ձեր վերաբերմունքը այդ երեւույթին.

- Ինձ մոտ լրիվ հակառակ ընկալումն է. մենք պետք է հասկանանք, որ այդ բարձր պաշտոնը քեզ վրա լրացուցիչ պատասխանատվություն է դնում. չանել որեւէ բան, որով անունդ կվարկաբեկես, մարդ իր անունը, դրա նկատմամբ վերաբերմունքը քարը քարին դնելով է կյանքում կառուցում, եւ ինձ համար զարմանալի է, երբ դատախազությունը իմ պաշտոնավարման հանգամանքը օգտագործում է որպես հնարավորություն՝ մարդկանց ճնշելու համար, ինձ համար սա մի գործոն է, որը բացառում է, որ ես ինչ-որ բան կանեմ, որից կարող եմ ամաչել:

- Ձեր իրավունքների իրացման շրջանակներում Ձեզ պատասխանատու եւ պարտավորված զգո՞ւմ եք վարույթն իրականացնող մարմնի որոշումներին ենթարկվելու հարցում, նույնիսկ եթե նրանց հետ ունեք անհամաձայնություններ:

- Չեմ կարծում՝ այս երկու տարվա ընթացքում եղել է որեւէ դեպք, որով ցույց տված կլինեմ, որ հակասում եմ գործող օրենսդրությանը կամ վարույթն իրականացնող մարմնի որոշմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ խափանման միջոց չկար, եւ ես հանգիստ կարող էի գնալ բուժման, ես հարցրել եմ վարույթն իրականացնող մարմնից՝ դեմ են, թե ոչ:

- Ո՞ր մոտիվացիան է ստիպում, որ Դուք պարտավորված զգաք նրանց առաջ. չէ՞ որ Դուք երկրի 20 տարվա նախագահ եք, բայց Ձեզ մեղադրում են, դարձրել են ամբաստանյալ: Ինչո՞ւ պիտի դա անեք:

-Եւ Ղարաբաղում եւ Հայաստանում եղել եմ առաջին դեմք, եւ ինստիտուցիոնալ հիմքերն էին ձեւավորվում ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ: Եթե ես այսքանը չհասկանայի, իրավունք չէի ունենա լինել նախագահ, եւ այն, ինչ կատարվել է Արցախում եւ Հայաստանում, չէր կատարվի: Ես, օրինակ, դատավոր Դավիթ Գրիգորյանին չեմ ճանաչել, առաջին անգամ տեսել եմ նիստի ժամանակ, բայց ազատ արձակվելուց հետո իմ պատշաճ վարքագիծն ապահովելու պատասխանատվությունը պակաս կարեւոր չէր երաշխավորների առաջ, պակաս կարեւոր չէր նաեւ դատավորի առաջ:

- Դավիթ Գրիգորյանը հիմա Ձեր գործի հետ կապ չունի, մենք անուններով չենք խոսում, բայց, ամեն դեպքում, այժմ վարույթն իրականացնող մարմինը դատավոր Դանիբեկյանն է, դա իրավաչափության տեսանկյունից էական նշանակություն ունի՞ Ձեր վարքագծի համար:

- Ինստիտուցիոնալ առումով՝ իհարկե ոչ, բայց տվյալ դեպքում նույն դատավոր Դանիբեկյանի հետ կապված ես չեմ կարծում, թե որեւէ կերպ որեւէ խոչընդոտ ստեղծել եմ, ես համաձայն չեմ շատ բաների, ինձ դուր չեն գալիս շատ բաներ, բայց դա իմ իրավունքն է, եւ չի նշանակում, որ ես կարող եմ գործող օրենսդրությունը ոտնահարել՝ օգտագործելով իմ նախկինում զբաղեցրած պաշտոնը :

- Հենց դա է հարցը. ժամանակին Դուք էիք դատավորներ նշանակում, իսկ այժմ կանգնած եք դատավորի առաջ, որի որոշումը պիտի կատարեք, դա էակա՞ն է Ձեզ համար:

- Իհարկե, կարեւոր է: Երբ ասում են, որ կարող է խուսափել քննությունից մեկը, որը պետականաշինության գործով է զբաղվել, ես ինքս իմ մեջ չեմ պատկերացնում այդ բանիերի հաղթահարումը:

- Ներողություն եմ խնդրում երաշխավորներից, որոնք որոշակի շրջանակի համար ունեն մեծ հեղինակություն, բայց եթե իմիտացիա անեինք, ո՞րը կլիներ ավելի լավ տարբերակ Ձեզ համար. որ նրանք լինեին Ձեզ երաշխավո՞րը, թե՞ Դուք նրանց:

- Ձեզ մոտ եւս ես տեսնում եմ այն մոտեցումը, որ եթե պաշտոնյա ես, հանրային դեմք, ավելի մեծ հնարավորություն ունես խոչընդոտելու, բայց ինձ մոտ հակառակն է, որովհետեւ պատասխանատվության, հանրային ընկալման լրացուցիչ բեռ է ինձ վրա կախված, դրա համար էլ, երբ ամեն անգամ քննարկվում է խափանման միջոցի հարցը, դատախազության մոտեցումը այդ մասով ես չեմ հասկանում:

- Ձեր ընկերների, մտերիմների, ընտանիքի շրջանակում Ձեզ հեղինակություն համարո՞ւմ եք:

- Ենթադրում եմ, որ այո:

- Հոգեբանական առումով պատասխաանտու զգո՞ւմ եք նրանց գործողությունների նկատմամբ, եթե հատկապես ուղղված լինեն Ձեզ օգնելուն:

- Իհարկե:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ կարող եք սահմանափակել նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, թեկուզ նաեւ՝ Ձեր օգուտի համար, այսինքն՝ կարո՞ղ եք ազդեցություն ունենալ:

- Իհարկե, կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, սխալ քայլ են գործում, եւ կա փոխադարձ վստահություն, իմ բնավորությունն այնպիսին է, որ ես կարող եմ մարդու երեսին ասել, որ սա ճիշտ բան չէ, բայց եթե ընկալումն այնպիսին է, որ պիտի մի փայտ վերցնես, մարդու հետեւից վազես, երաշխավորները պետք է միայն ոստիկանները լինեն կամ գողականները:

- Մենք նրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ենք ձեռնարկում, հուսով ենք՝ մեր հասարակության մեջ գողականները հարցեր չեն լուծելու:

- Զսպելը ես չեմ ընկալում ծեծելով, ստիպելով. հարգանքով եւ հեղինակությամբ մարդ պետք է դա կարողանա:

 -Խոսքով էլ են զսպում, հայացքով:

- Այո՛, իմ կենսագրությունը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ մի սխալ բան չանեն, որ հետո չասեն՝ նախագահի տղան կամ աղջիկը իրեն լավ չի պահում: Սա խորն է նստած մեր ընտանիքում, եւ այդպես լինելու է մինչեւ վերջ:

- Ո՛չ ասեկոսեներով, ո՛չ համացանցում Ձեր վերաբերյալ եղած տեղեկատվությամբ, բայց գրավ կիրառելու դեպքում ինչո՞վ պիտի առաջնորդվի դատարանը գրավի չափ սահմանելիս, չափի հիմնավորման հետ կապված որոշակի պարտավորվածություն ունի նաեւ պաշտպանական կողմը: Կարո՞ղ եք հուշել դատարանին, թե ինչ չափի սահմաններում կարող է գրավ կիրառվել, որը Ձեր կարծիքով հաղթահարելի է Ձեր կողմից, եւ նաեւ նշեք, թե ով է այն վճարելու:

- Այս քրեական գործում կան նյութեր, որոնք վերաբերում են իմ ունեցվածքին, դրանցից երեւում է, թե ինչպիսի ջանքեր են գործադրվել համապատասխան մարմնի կողմից՝ աշխարհով մեկ իմ գույքը փնտրելու համար: Չկա: Այն է, ինչ ներկայացված է, դրան եմ ես տիրապետում, բայց այդ ամենն այսօր կալանքի տակ է, դրանից ավելի որեւէ գույք կամ հաշիվ ես չունեմ, եւ եթե կալանքի տակ չլիներ, ընդհանրապես խնիդր չէր առաջանա… Վճարողը ընտանիքիս անդամներն են լինելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9432 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը