Երևան
12 °C
Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ առավոտյան 9։30-ին եղել է ԱԺ խորհրդի նիստը։ Խորհրդի նիստից պարզ է դարձել, որ այսօր՝ ժամը 13:00-ին, խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի։
Խոսքը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին է, որով, ըստ հեղինակների, լուծվում է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի հարցը:
Մարուքյանը փոխանցեց, որ այդ նախագծի քննարկման համար սահմանված է 3-ժամյա ռեժիմ՝ առաջին ընթերցում, 3 ժամ առաջարկությունների համար եւ երկրորդ ընթերցում։ Մարուքյանն ասաց, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, ամիսների աշխատանք է տարվում, իսկ Հայաստանում խորհրդարանը գալիս է, առավոտյան 9։30 իմանում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում է նիստին, ու փոխվում է Սահամանդրությունը։
ԼՀԿ ղեկավարի համոզմամբ՝ սա լուրջ խնդիր է թե՛ միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ժամանակին ասվածի եւ քննարկվածի մասով։ «Սրա մասին խոսվել է, երբ դեռ հանրաքվեի որոշումն էր խորհրդարանում քննարկվում։ Հանրաքվեն միակ ճանապարհն է ժողովրդաիշխանության միջոցով. ավելի բարձր լեգիտիմություն ունի: Հիմա պարզվում է, որ խորհրդարանում էլ կարելի է դա անել, եւ պարզվում է, որ Սահմանադրական դատարան դա չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո»,- ասաց Մարուքյանը։ Նա նաեւ հայտնեց, որ իրենց խմբակցությունն արտահայտել է իր դիրքորոշումը դեռ հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ։ Պատգամավորը հայտնեց, որ դեմ են քվեարկել որոշմանն այն ժամանակ, չեն ձեւավորել «ոչ»-ի շտաբ, բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել կրկնել նույնը, որի արդյունքում քաղաքական ուժերը չեն ձեւավորվել «ոչ»-ի շտաբ։
Այս անգամ, Մարուքյանի փոխանցմամբ, չի բացառվում, որ իրենց խմբակցությունը չմասնակցի նիստին, քանի որ նույն բաները երկրորդ անգամ չեն ցանկանում ասել։ Դեռ քննարկումներ են տարվում նիստին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ, բայց, Մարուքյանի խոսքով, դոմինանտ կարծիքը խմբակցությունում այն է, որ անիմաստ է մասնակցել նիստին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT