Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայում հումանիտար աջակցության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վրա

Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը ՄԱԿ-ում վետո են դրել Սիրիայում Դամասկոսի տիրապետության տակ չգտնվող  շրջաններին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին բանաձեւի վրա: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Սիրիայի միջսահմանային հատվածում ՄԱԿ-ի առաքելության կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձևը Միացյալ Ազգերի կազմակերպության քննարկմանն էին  ներկայացրել Գերմանիան եւ Բելգիան:

Ինչպես բացատրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, վետո է դրվել, քանի որ «այդ մեխանիզմը պետք է աստիճանաբար դուրս գա»: Դրանից առաջ Մոսկվան բազմիցս հանդես է եկել այն անցակետերի թվի կրճատման համար, որոնց միջոցով օգնություն է փոխանցվում Սիրիա ՝ «շրջանցելով» Դամասկոսը:

ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով, Սիրիային մարդասիրական օգնության փոխանցման ծրագրի 6 տարիների ընթացքում իրավիճակը Սիրիայում զգալի փոխվել է, Բաշար Ասադի տիրապետության տակ են վերադարձել շատ շրջաններ, իսկ դա նշանակում է, որ օգնությունը Սիրիա կարող է փոխանցվել բացառապես սիրիական կառավարության հետ պայմանավորվածությունների արդյունքում:

«Մենք կներկայացնենք մեր որոշման նախագիծը, որը ենթադրում է հումանիտար աջակցության ծրագրի 6 ամսով երկարաձգում, իսկ առկա անցակետերի քանակը կսահմանափակվի մեկով. հումանիտար օգնությունը Բաբ Ալ-Հավա անցակետով միայն կփոխանցվի: Հաշվի առնելով այն փաստը, որ Իդլիբում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքի չափը նվազել է 30% -ով, մենք վստահ ենք, որ այս անցակետը բավարար կլինի այս տարածքում բնակվող մարդկանց բոլոր մարդասիրական կարիքները հոգալու համար», - ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Սա արդեն 15-րդ վետոն է, որ ռուսական կողմը կիրառում է Սիրիային առնչվող ՄԱԿ-ի բանաձեւերի վրա:

Իր հերթին ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության ղեկավար Մարկ Լաուկոկը պնդում է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը շարունակում են մնալ «փրկարարական օղակ միլիոնավոր խաղաղ բնակիչների համար, որոնց  ՄԱԿ-ը չի կարող այլ ճանապարհներով օգնություն ցուցաբերել»:

ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոշտ քննադատության է ենթարկել Մոսկվայի ու Պեկինի դիրքորոշումը:

«Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի պաշտպանի Ասադի արյունարբու ռեժիմն ու նրա դաժան վերաբերմունքը Սիրիայի ժողովրդի նկատմամբ»,-ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը:

Առաջարկությունը կազմել են Գերմանիան եւ Բելգիան համատեղ: Նրանք առաջարկել են միջսահմանային մեխանիզմով օգնության ծրագիրը  երկարաձգել ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով՝ ինչպես նախկինում հաստատված է եղել: Անհրաժեշտության դեպքում կավելացվի  ՄԱԿ-ի համար բացվող հսկիչ անցակետերի քանակը:

Քննարկման ժամանակ, օրինակ առաջարկվել է բացել Իրաքի հետ սահմանի հսկիչ անցակետը՝ բժշկական պարագաների մատակարարման համար, որոնք անհրաժեշտ են COVID-19-ի բուժմանը:

«Մենք ցավում ենք, որ այս տարբերակը ընդունելի չէր Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների համար, բայց սա դեռ վերջը չէ: Առաջիկա ժամերին եւ մոտ օրերին մենք բոլորս միասին աշխատելու ենք համաձայնության գալու համար: Սա անվտանգության խորհրդի կարեւորագույն պարտականությունն է: Հուսով ենք, որ միասնական դիրքորոշում կձեւավորվի, որը կբխի դժբախտությունների մեջ գտնվող սիրիացի ժողովրդի շահերից», - ասել է Բելգիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Փեքստենը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձեւն ընդունվել է  2014 թվականին եւ երկարացվել է մի քանի անգամ: Այդ բանաձեւով դեպի Սիրիա հումանիտար եւ բժշկական օգնության փոխանցումը իրականացվում է պարզեցված եղանակով: Սկզբում օգնությունը փոխանցվել է 4 հսկիչ անցակետերով՝ Բաբ-էս-Սալյամ, Բաբ-ալ-Հավա, Էլ-Յարուբիա եւ Ալ-Ռամթա: 2020 թվականից անցակետերի թիվը կրճատվել է երկուսով: Այդ անցակետերի կրճատմանը կողմ են Ռուսաստանը, Չինաստանը եւ Սիրիան: Նրանք պնդում են, որ երկրում իրավիճակը փոխվել է եւ իշխանություններն ի վիճակի են երկրին ուղարկվող բեռներն ինքնուրույն հասցնեն անհրաժեշտ շրջաններ:

Բանաձեւի ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին:

Փաստաթղթի քննարկման ժամանակ նշվել է, որ Սիրիայում այժմ ավելի քան 11 միլիոն մարդ ունի հումանիտար աջակցության կարիք՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի եւ սիրիական տնտեսության ճգնաժամի պայմաններում: Հումանիտար օգնության կատաստրոֆիկ պահանջ կա հատկապես Իդլիբի շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մատնված է սովի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2162 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի