Երևան
12 °C
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակվում է ծավալվել։ Միայն երեկվա դրությամբ աշխարհում նոր դեպքերը գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ օդի միջոցով կարող է վարակը տարածվել։ Սա, ըստ էության, այն է, ինչի շուրջ մենք նախորդ շաբաթ կամ միգուցե ավելի շուտ հայտարարել էինք։ Այս առումով է կարեւոր դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում նույնպես շարունակվում է ծավալվել համաճարակը. «Երեկ 526 դեպք ենք ունեցել, ցավոք, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 535-ի, եւս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։ Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի»։
Փաշինյանը նշեց, որ երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակ դնելու կանոնների մեջ։
«Մասնավորապես՝ մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել։ Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել։ Կան տեսակետներ, որ պարզապես քաղաքացիները, այդ որոշումից օգտվելով, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց»,- ասաց վարչապետը։
Նա, դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, խնդրեց, որ եւս մեկ անգամ պարզաբանի ոչ միայն այն փաստը, որ դա վերաբերում է միայն կոնկրետ հիվանդություն ունեցող անձանց, այլեւ փաստաթղթով պետք է հիմնավորված լինի։
Վարչապետը նշեց, որ բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում ոստիկանությունը պիտի կիրառի սահմանված տուգանքները։
«Ընդ որում, տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։ Այո՛, մենք ասում ենք, որ այդ թվում ամենախիստ վարչական մեթոդներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Այս ճանապարհին մենք շատ հետեւողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում նաեւ ներդնելու ենք նոր խստացումներ։ Մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անել, որ նաեւ մեր սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական մեթոդներով, այդ թվում՝ նաեւ հանրային կոմունիկացիայով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով Տիգրան Ավինյանը նշեց, որ երեկվա որոշումը կապված է եղել քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ դնելու հետ. «Դա որոշակի խնդիրներ է առաջացրել, այդ իսկ պատճառով առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել։ Այդպիսի հիվանդություններն են քրոնիկ շնչառական հիվանդությունները, ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, էնֆիզեման կամ բրոնխիտը՝ ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք»։
Փոխվարչապետն ընդգծեց՝ հանրային բաց տարածքներում նրանք կարող են չդնել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր։ Նա նաեւ հավելեց, որ այդ բժշկական փաստաթղթերի ձեւաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի նրանք հստակ իմանան, թե դա ինչ է, որպեսզի չարաշահման հնարավորություններ թույլ չտան։
Վարչապետը ոստիկանապետ Վահե Ղազարյանին ասաց, որ ոստիկանությունը, որեւէ բանավոր խոսքի վրա հիմնվելով, չի կարող դիմակ չդնելու փաստը հարգելի համարել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT