Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը:
Հայաստանում մինչ օրս գործող համանուն փաստաթուղթն ընդունվել էր 2007 թվականի փետրվարի 7-ին՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:
Երեկ ընդունված ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ աշխատած միջգերատեսչական հանձնախմբում ընդգրկվել էին Կառավարության անդամները՝ բացառությամբ վարչապետի եւ փոխվարչապետերի, ուժային կառույցների ղեկավարները, ՊԵԿ նախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԿԲ նախագահը եւ այլոք:
Երեկ հրավիրված նիստում Փաշինյանը հանդես եկավ ռազմավարության վերաբերյալ ուղերձով: Վարչապետը կարծիք հայտնեց, որ բավականին լավ նախագիծ են ստացել, բայց կարեւոր է ոչ միայն բուն տեքստը, այլեւ կոնտեքստը:
«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է: Հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան». թերեւս սա էր այն հիմնական գաղափարը, որից բխում էին ուղերձի մյուս մտքերը:
Բուն ծրագիր
Ռազմավարական ծրագրիրը կազմված է ավելի քան 3 տասնյակ էջից: Այն ունի «Դիմակայող Հայաստան փոփոխվող աշխարհում» ենթավերնագիրը:
Ներածությունում նշվում է, որ 2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ:
«2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»,- ընդգծվում է նախաբանում:
Ներածությունից հետո սկսվում է Հայաստանի անվտանգային միջավայրը գլուխը, որում խոսվում է Հայաստանի համար մտահոգիչ տարածաշրջանային երեւույթների մասին:
Կետերից մեկում, մասնավորապես նշվում է. «Չլուծված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանային երկրների կայուն զարգացմանը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պարբերաբար խոչընդոտվում և վտանգվում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է հակամարտությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու ձգտումներով, առավելապաշտական և անզիջում կեցվածքով, ՀՀ տարածքի հանդեպ անթաքույց հավակնությամբ, հայատյաց քաղաքականությամբ և պատմության խեղաթյուրմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հակառակորդի նկրտումները, որոնց դրսևորումն էին 2016թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները, ինչպես նաև հրադադարի շարունակական խախտումները, դիվերսիոն գործողությունները, զորքերի կուտակումը և տեղաշարժը, զորավարժությունները արցախաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական միջպետական սահմանին, ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար։ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող պետության շարունակական սպառազինումը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը»:
3-րդ գլխում ձեւակերպված են ՀՀ ազգային շահերը, 4-րդում Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի անվտանգության ապահովումը, 5-րդ գլուխը վերաբերում է խաղաղությանը եւ միջազգային փոխգործակցության ամրապնդմանը, 6-րդը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովմանը, 7-րդը ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, 8-րդ գլխում ամփոփվում են Եզրափակիչ դրույթները:
Հենց այստեղ էլ ամրագրվում է, որ Հայաստանի անվտանգությանը և կայուն զարգացմանը միտված ոլորտային բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն անվտանգային բաղադրիչ, բխում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից և տրամաբանությունից: Նշվում է նաեւ, որ պետական կառավարման մարմինների կողմից ամենամյա պարբերականությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակ է ներկայացվում ռազմավարությունում սահմանված դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, որն ամփոփվում և ներկայացվում է ՀՀ վարչապետին:
Ռազմավարությունը ենթակա է վերանայման ոչ ուշ քան հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված Հայաստանում և աշխարհում ընթացող գործընթացներով և գերակայությունների փոփոխություններով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT