«Ոչ մի սանտիմետր մեր տարածքից չենք տվել». Ալիեւը «Վրեժ» գործողության մասին է պատմել

Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում պատմել է «Վրեժ» անվանումը ստացած գործողության մասին, որն այժմ իրենց կողմից իրականացվում է ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածում:

Ադրբեջանը կատարվածի մեջ մեղադրում է հայկական կողմին՝ նշելով, որ Հայաստանը դիմում է սադրանքների, հայ զինվորներն են սկսել անկանոն կրակ բացել, իսկ իրենք պատասխանել են: Հատկանշական է, որ իր ամբողջ ելույթի ժամանակ Ալիեւը ոչ մի խոսք չի ասել երեկ Տավուշի սահմանը հատել փորձած ՈՒԱԶ մակնիշի մեքենայի մասին:

«Հայկական կողմը սկսել է հրետանային կրակ բացել: Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը, համարժեք պատասխան ենք տվել, մենք  վրեժ ենք լուծել մեր զոհված զինվորների համար։ Ինձ գիշերն ու առավոտյան պարբերաբար զեկուցել են իրավիճակի մասին, այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվում է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիեւը:

Նա հավելել է, որ իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ալիեւը մեղադրել է հայկական կողմին երկերեսանիության մեջ.

«Մի կողմից նրանք դիմում են միջազգային հանրությանը՝ հակամարտության լուծման հարցում օգնելու համար, մյուս կողմից՝ կրակի տակ են առնում մեր դիրքերն ու բնկաավայրերը: Այս քաղաքականությունը Հայաստանին գլորելու է անդունդը: Ադրբեջանը ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը: Մեր զինվորների արյունը հողին չի մնալու»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենք երեկ ոչ մի սանտիմետր իրենց տարածքից չեն տվել թշնամուն, երբեք չեն հաշտվելու իրենց տարածքների «օկուպացման» հետ եւ անելու են ամեն բան՝ «տարածքային ամբողջականության» վերականգնման համար:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական Բաքվի հրապարակած տեղեկատվության՝ Ադրբեջանը 4 զոհ ունի, 5 վիրավոր: Ըստ ադրբեջանական օգտատերերի, սակայն, այդ թիվը զգալի մեծ է:

Հայկական կողմը սադրանքների դիմելու եւ իրավիճակի ապակայունացման համար մեղադրում է ադրբեջանական իշխանություններին: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում թեթեւ վիրավորումներ են ստացել 2 ոստիկան, հայկական կողմից զոհեր եւ տեխնիկայի կորուստ չկա: ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակի հետագա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Այսօր հայտնի է դարձել նաեւ, որ հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել:

Այդ մասին հայտնել էր նաեւ Արծրուն Հավհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց դիրքային կորուստները, ադրբեջանական ԶՈՒ-երի ղեկավարությունը: Նա նաեւ հայտնել էր, որ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին են հայտնել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12558 դիտում

Ոչ ոք չի կարող Խաղաղության համաձայնագիրը թաքուն ստորագրել, դա ընդդիմության մոլորեցնող ձևակերպումն է. Կոնջորյան

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին

Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ

Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին

Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ

Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին

Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ

Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ

Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին