Դատարկ հյուրատներ, անեկամուտ սեփականատերեր, զրո տուրիզմ. կորոնավիրուսի բացասական ազդեցությունը Շիրակի մարզում

Հումորը Շիրակի մարզի զբոսաշրջային լրջագույն գրավչությունն է եղել: Թերևս միայն սա էր, որ հնարավոր եղավ զբոսաշրջության համար այս ծանրագույն օրերին պահել անխախտ: 

«Արի Շիրակ», «Պաչեմգը», «Տիպդ կտրի» կամ թե կուզեք «Գուկա՞ս Գյումրի». այս  և այլ հումորային գրառումներով դիմակները Գյումրիում ծնվեցին ոչ թե հումորային երեկոյի կամ հաճելի իրավիճակի թելադրանքով, այլ ուղիղ հակառակը՝ արտակարգ դրության պայմաններում և ճգնաժամային օրերին:

Այս դիմակ-կոչերով Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը (ՇՏԶՀ)  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միացավ Կրիր դիմակ, փրկիր կյանքեր համընդհանուր կոչին:

Երբ երկրում առաջին անգամ հայտարարվել էր արտակարգ դրության մասին, ՇՏԶՀ կենտրոնը լուրջ անհանգստություն չի ունեցել: Ծրագերի քննարկումները շարունակել են՝ մտածելով, որ Հայաստանը չի հայտնվի դժվարին կացության մեջ:

Հապաղումը, սակայն, իր հետ աստիճանաբար բերեց բացասական երանգներ: «Չէինք սպասում,  որ ամեն ինչ ոլորտի համար այսքան սարսափելի կլինի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:

2019 թվականին Շիրակի մարզում և Գյումրիում արձանագրված տուրիստական բումից հետո 2020-ը սառը ցնցուղ էր: «Շատ վատ հեղաշրջում»,- ձևակերպում է Նաիրա Գրիգորյանը:

Այնինչ, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը լրջագույն ուսումնասիրություններ էր  կատարել, բազմաթիվ ծրագրեր մշակել՝ նոր զբոսաշրջային տարում էլ ավելի նոր ձեռքբերումներ ունենալու իրական ակնկալիքով:

«Տարեվերջին լավ էինք պատրաստվել,  հիմա  արդեն մի տեսակ ասում ենք ցավոք, իսկ ժամանակին շատ էինք ոգևորված, որ մարդիկ հյուրանոց էին կառուցում, իրենց ունեցածն ընդլայնում էին, եթե  ռեստորան ունեին, տարածքն էին մեծացնում, քանի որ 2019-ին  չէր հերիքում ունեցածը: Շատ հետքրքիր գաղափարներ կային:

Տարբեր միրջազգային ծրագրեր ունեինք, որ պետք է իրականացնեինք:

Գաղափարներ շատ-շատ  կային, արդեն փետրվարին աշխատանքները սկսել էինք, 10 հոգանոց խումբ էր ձևավորվել, փառատոններ էինք անցկացնելու, Շիրակի ձմեռով սկսվելու էր, ավարտվելու էր պարնրի փառատոնով:

Կային գարեջրի փառատոն, գյուղական բնակավայրերում ունեինք բացահայտման ծրագիր և շատ նման գաղափարներ»:

Լոռիում իրականացվելիք մեծ միջոցառումից ևս Շիրակն իր օգուտն էր ունենալու: Ըստ Նաիրա Գրիգորյանի, բնությամբ հարուստ մեր հարևանն աչքի չի ընկնում ոչ գիշերակացի, ոչ սպասարկման ու սննդի մատուցման ծառայություններով:

Լոռի այցելող հյուրերի գիշերակացը պլանավորված էր Գյումրու հյուրանոց-հյուրատներում, իսկ Գյումրիից Լոռի իրենց ճաշացանկով և ամենատարբեր առաջարկներով նախնական պայմանավորվածությամբ մեկնելու էին Գյումրու ռեստորաններից շատերը:

Ըստ Գրիգորյանի, այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ համավարակից ամենախորքային տուժած ճյուղը զբոսաշրջությունն է: Օդային հաղորդակցությունն արգելվեց, արտերկրից զբոսաշրջիկներ չեկան, իսկ մարզի ներսում, գաղտնիք չէ, ներքին տուրիզմը դեռ կաղում է:

Զբոսաշրջիկների բացակայությունն ամենավատ հետևանքն ունեցավ ինչպես սկսնակ գործարարների, այնպես էլ արդեն որոշակի հաջողություններ ունեցողների վրա:

Տևական ժամանակ հյուրատները դատարկ են, հյուրանոցների մասին այս պարագայում, խոսելն ավելորդ է: Գյումրիում նոր հյուրատներ բացած, այդ նպատակով տարածքներ գնած կամ ունեցած բիզնեսն ընդլայնելու համար ներդրումներ կատարած գործարարներն այսօր փաստի առաջ են կանգնել:

Սպասելիք չկա նաև օգոստոսի համար: 2020 թվականը համարվում է զբոսաշրջային և ֆինանսական կորած տարի:

Քանի հյուրատուն, ռեստորան կամ սպասարկման կետ է փակվել: «Կան, բայց թիվ չենք հրապարակում: Չենք ուզում այդ հրապարակային տվյալով ընկճվածություն առաջացնել մյուսների մոտ: Քանի որ ես հույս ունեմ, որ ամբողջությամբ չեն փակվել, այլ վերաբացվելու ակնկալիքով ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը: Պարբերաբար հյուրատների տերերի հետ կապի մեջ ենք, նույնիսկ 2-3 անգամ փոքրաթիվ խմբերի հետ եղավ հանդիպում, հասկանալու համար, թե ինչ է պետք անել, այս վիճակից նրանց  դուրս բերելու համար: Շատ տարածքներ էին գնել ձեռնարկատերերը Գյումրիում այն հույսով, որ 2020 թվականը բավական լավ տարի է լինելու, բայց շինարարություն այդպես էլ չսկսեցին: Հիմա շատ հիասթափված են, ով ինչ սկսել էր դադարեցրել է այս պահին, և դա շատ վատ է: Հուսանք, որ 2021-ին գոնե 2019 թվականի 50 տոկոսը ետ է գալու»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Նաիրա Գրիգորյանը:

Միաժաման պետք է նշել, որ միջազգային մի քանի կազմակերպությունների ծրագրեր այս պահին ընթացքի մեջ են:

IDeA հիմնադրամը Գյումրու Բարեկամության այգին է վերականգնում, ծրագրեր ունի նաև Համաշխարհային բանկը:  Կումյարի պատմական միջուկում հետաքրքրիր լուծումներվ Փարիզ հյուրանոցն է վերականգնվում: Բացվել է տեսակով եզակի «Չեչիլ » բացօթյա ռեստորանը:

Շիրակի մարզում այս պահին խոսել ներքին տուրիզմի օգուտի մասին, անիրատեսական է համարվում: Մարզում, ըստ պատասխանատուի, շատ չեն պատմամշակութային կոթողները, եղածներն էլ լուրջ անհարմարություններ ունեն ենթակառուցվածքներից սկսած մինչև հանգստի կամ նստել, սնվելու տարածքների բացակայություն:

«Մենք չունենք հարուստ բնություն: Ճիշտ է եկեղեցին կան, սակայն տարածքում հարմար վայրեր, որտեղ մարդը կարողանա նստել, հանգստանալ, մի կտոր հաց ուտել, չկան:

Երբ օրինակ գնում ենք Լոռի, տեսնում ենք ամեն ծառի տակ մարդիկ են նստած, բնության գրկում հանգստանում են, իսկ  Շիրակում ոչ մի շարժ չկա, այլ պայման էլ հիմնականում չկա: Հետո էլ  մարդիկ վախենում են քաղաքային կենցաղից, շատ մարդկանց հետ շփվելուց»,- ասում է Գրիգորյանը:

Այս պահին կենտրոնը հետաքրքիր գործունեություն է ծավալում:  Բացահայտում է Շիրակի մարզի մինչ այս պահը անհայտ մնացած համայնքների ներուժն ու գաղտնիքները: Լուսանկարներ, տեսահոլովակներ հրապարակում: Դրանք կարելի է գտնել հենց կենտրոնի էջում:

Արդեն հայտնի զբոսաշրջային վայրերը ևս չեն մոռանում: Բոլորին հրավիրում են Արփի լճի ալպիական մարգագետիններ, Գառնառիճի Ծղոտե տուն, Մեծ Սարիար, Մարմաշենի վանական համալիր, Հառիճ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6501 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը