Բայրամովը՝ Մոսկվա, Շոյգուն՝ Բաքու. փոփոխություններ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Օգոստոսի 25-ը յուրահատուկ օր էր ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների համար. Մոսկվայում եւ Բաքվում տեղի ունեցան առանցքային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները: Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպեց Զաքիր Հասանովի հետ: Յուրահատուկը ոչ թե հանդիպումների փաստն է, այլ այն, որ դրանք ավելի ակներեւ դարձրին հարաբերությունների զարգացման հնարավորությունների սղությունն ու առկա խնդիրները:

Բայրամովի այցը ճանաչողական էր, ուստի լուրջ խնդիրներ երկու նախարարների միջեւ չեն քննարկվել: Դա արտգործնախարար նշանակվելուց հետո նրա երկրորդ այցն էր Անկարայից հետո: Առավել հետաքրքրական է Շոյգուի այցը Բաքու: Պաշտոնապես դրա նպատակը «Միջազգային բանակային խաղեր - 2020»-ի շրջանակներում անցկացվող «Ծովային գավաթ» մրցույթի բացման արարողությանը մասնակցելն էր: Սակայն պակաս կարեւոր չէ, որ այցը տեղի ունեցավ Մոսկվայի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքների ֆոնին, թե իբր «Ռուսաստանը 400 տոննա ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստան»: Ադրբեջանական մեղադրանքներում հիշատակվում են նաեւ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանը, իսկ ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներ հնչել էին նաեւ Սերբիայի եւ Հորդանանի, այսինքն՝ ՌԴ-ի հետ առնվազն բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների հասցեին:

Պաշտոնական Բաքուն չի կարող որեւէ մեղադրանք ներկայացնել ըստ էության: Բացի դրանից, Բաքվի համար դժվար թե նորություն լինեն ՌԴ-ից Հայաստան մատակարարումները: Այդուհանդերձ, դժգոհության արտահայտման հրապարակային ձեւը (Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցի ադրբեջանական տարբերակում) խոսուն է:

Պաշտոնական Մոսկվան մեղադրանքներին պատասխանեց Շոյգուի միջոցով, որը Բաքվում հայտարարեց, որ Հայաստան է մատակարարվել շինանյութ ռուսական 102-րդ ռազմաբազայի համար, ոչ թե ռազմական տեխնիկա: Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, թե «ռուսական կողմի բացատրություններն այնքան էլ չեն գոհացնում»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է «հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը», իսկ ինքնաթիռով տեղափոխվող շինանյութի մասին նշել է, որ դրանք «կարող են առաքվել այլ եղանակով»: Այստեղ, թերեւս, կարելի է միայն հավելել, որ Հաջիեւը չէ, որ պետք է որոշի, թե ինչ եղանակով պետք է շինանյութը հասնի ՌԴ-ից ՀՀ: Ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ ռազմական տեխնիկային ու սպառազինությանը: Նշենք, որ տեղափոխումներին անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ազատության» հետ զրույցում նա նշել է. «Դրանք եղել են ՌԴ 102-րդ բազայի շրջանակներում, ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար հիմա բեռ չի տեղափոխում ռազմական նշանակության, մենք դա ինքնուրույն ենք անում»:

Վերադառնալով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին՝ հարկ է նշել, որ ներկա պահին դրանք մեծապես կախված են որքան հայ-ադրբեջանական, այնքան էլ՝ ռուս-թուրքական հարաբերություններից: Ադրբեջանի՝ ՌԴ-ի ուղղությամբ մեղադրող հռետորաբանությունը «համընկել է» Թուրքիայի հետ է՛լ ավելի սերտ հարաբերությունների կառուցման հիմքեր գցելու հետ: Շոյգուի այցի նախօրեին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցելու համար Ադրբեջանում էին Թուրքիայի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները: Այդ այցի ընթացքում Ալիեւը հայտարարել էր, որ «Թուրքիան դառնում է Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր» սպառազինության գնումների եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցության առումով:

Ընդհանուր առմամբ բարդ է չնկատել Թուրքիայի ջանքերը տարածաշրջանային լիիրավ եւ ինքնուրույն խաղացող դառնալու ուղղությամբ: Դա երեւում է թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում իրականացվող քաղաքականությունից: Ընդ որում, հարկ է նշել, որ, վերոհիշյալ թեժ կետերում ՌԴ-ի հետ «բարիկադների տարբեր կողմերում» լինելով, Թուրքիային հաջողվել է խուսափել ուղիղ ռազմական բախումից: Այս տեսանկյունից ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում առավել հետաքրքրական է Հարավային Կովկասը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ այստեղ չկա մանեւրելու այնպիսի հնարավորություն, ինչպիսին առկա է վերոնշյալ «թատերաբեմերում»:

Թուրք-ադրբեջանական մերձեցման նախադրյալ կամ արդյունք կարող է համարվել նաեւ Ադրբեջանում առկա հասարակական ընկալումները թուրք եւ ռուս ժողովուրդների, որպես հետեւանք՝ նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը: Վերջին շրջանում Ադրբեջանում տարածված են «ռուսը թշնամի է, թուրքը՝ բարեկամ» կամ «մենք բոլորս թուրք ենք» գաղափարները:

Տարածաշրջանում ուժերի լուրջ վերադասավորում կարող է լինել մի քանի դեպքում, որոնցից ոչ մեկն իրատեսական չի երեւում առնվազն այս պահին: Վերադասավորման համար անհրաժեշտ է ռուս-հայկական կամ թուրք-ադրբեջանական դաշնակցության փլուզում (ինչը բարդ է պատկերացնել՝ անկախ այդ երկրներում ներքաղաքական վերադասավորումներից), կամ Արցախի հարցում բեկումնային լուծումներ: Ուստի ռուս-ադրբեջանական հարաբերությունները հետագայում եւս հիմնվելու են նույն գործոնների վրա, իսկ պաշտոնական Բաքուն, թերեւս, փորձի չգնալ անկանխատեսելի քայլերի, քանի որ իր տեսանկյունից ընդհանուր իրավիճակը որքան ցայտնոտային է, այնքան էլ՝ ցուգցվանգային:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3984 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը