Երևան
12 °C
Ֆոնդերում պահպանված 6000-ից ավելի ցուցանմուշ, ձեռք բերված երկու նոր թանկարժեք հավաքածու, պատմական վկայություններ և հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:
Վաղ բրոնզեդարից մինչև մեր օրեր: Առաջին անգամ Գյումրին իր պատմական անցյալով և ներկայով առավել տեսանելի ու հպարտ կկանգնի Հայաստանի պատմության իր հորիզոնականում:
Սեպտեմբերի 5-ին՝ Գյումրու օրը, կբացվի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:
Պատասխանատուները շատ փակագծեր չեն բացում, ասում են քաղաքապետն ուզում է մեծ անակնկալ անել այս թանգարանի բացմամբ, և ցանկանում է այդ անակնկալի սպասումն արդարացնել:
«Կումայրի» արգելոց թանգարանը բացվելու է Գյումրու քաղաքապետարանի նկուղային հարկում: Չկա՞ր արդյոք շենքային այլ լուծում: Տնօրեն Ինգա Ավագյանն ասում է, սա այս պահին գտնված ամենաօպտիմալ և հրաշալի լուծումն էր:
«Մի փոքր բարձրությունն այն չէ, բայց լուսավորության խնդիր չկա, արտակարգ լուսավորություն ունենք: Տաքացվող հատակ: Բայց եթե գոնե 3 մետր բարձրություն ունենայինք, ավելի լավ կլիներ: 2.50 է բարձրությունը: Հետագայում պետք է մտածել օդամղիչ համակարգ ունենալու մասին: Այլ խնդիրներ չկան»,-վստահեցրեց տնօրենը:
Աշխատանքների իրականացման համար արդեն 17 մլն դրամից ավել է ծախսվել: Ըստ Ավագյանի, մինչ ավարտեն, գումարի չափը կհասնի 20 մլն դրամի: Եվ Գյումրին կունենա մի նոր այցեքարտ: Այս պահին դեռ լարված աշխատանքային ընթացքի մեջ են:
«Կփորձենք աշխատանքներն ավարտել մինչև տոնի օրը: 65 տոկոսն արված է, սակայն ոսկերչական ճշգրտություն պահանջող աշխատանքներ դեռ կան: Շտապել պետք չէ: Հուսանք, որ բացումից հետո մեզ մի փոքր էլ ժամանակ կտան մինչև առաջին այցելուներին ընդունելը, որովհետև դեռ անավարտ գործեր ունենք»,-ասաց տնօրենը:
80-ականներից հիմնված այս թանգարանը երբեևէ հանրությանը ներկայանալու հնարավորություն չի ունեցել: 6000-ից ավելի արժեքավոր պատմական ցուցանմուշ մինչ օրս պահվել է թանգարանի տարբեր պահոցներում: Կան ցուցանմուշներ, սակայն, որոնք ցուցադրվում են ֆոնդային միավորներով:
«Ունենք 208 կտորից բաղկացած գորգերի և կարպետների ֆոնդ, Ասլամազյանների ֆոնդ ունենք, որն ամենամեծն է և ցուցադրվում Ասլամազյանների տուն-թանգարանում: Բավական մեծ հավաքածու ունենք Ձիթողցյանների տուն-թանգարանում, կամ որ նույնն է Գյումրու կենցաղի և ճարտարապետության թանգարանում:
Կա հնագիտական հավաքածու, որը տարբեր հուշարձանային պեղումներից հայտնաբերված նյութերով է համալրված, և առաջին անգամ ցուցադրվելու է այս նոր սրահում»,-ՀԺ-ի հետ զրույցում ներկայացրեց թանգարանի տնօրենը:
Հիմնականում ցուցադրվելու են Սև ամրոցի, Վարդ բաղի, նաև Մսի կոմբինատ կոչվող տարածքի հուշարձանային պեղումներից հայտնաբերված նմուշները: Վաղ բրոնզե դարից մինչև անտիկ շրջան ու Սև ամրոցի դամբարանների պեղումներ: Նոր թանգարանի 7 սրահներում կցուցադրվեն արդեն գրանցված 6000 ցուցանմուշները, ևս 6000-ը սպասում է ցուցակագրման իր հերթին:
Կա՞ն արդյոք ընտանիքներ, որոնք ժամանակավոր ցուցադրության են տրամադրել իրենց մոտ առկա այնպիսի արժեքավոր իրեր, որոնք ստեղծվել են պատմական Կումայրի-Գյումրիում:
ՀԺ-ի հարցին ի պատասխան, թանգարանի տնօերնն ասաց՝ այդպիսի արժեքավոր իրեր ունեցողներ կան, սակայն ցուցանմուշները թեկուզ ժամանակավորապես տրամադրել չեն կամեցել:
«Քանի որ Ալեքսանդրապոլի շրջանի թանկարժեք իրերի ֆոնդն էինք ցուցադրելու, մենք դիմեցինք Տարախչյաններին, որոնք հայտնի ոսկերիչների գերդաստան են եղել Գյումրիում, և նրանցից խնդրեցինք ժամանակավոր ցուցադրության մի նմուշ՝ դա արծաթե բաժակ է, որի մեջ ոսկե ձկնիկ կա: Բայց չհամաձայնեցին: Դրա համար քաղաքապետը երկու հավաքածու ձեռք բերեց գնման տարբերակով: Մեր թանկարժեք իրերի հավաքածուն համալրվել է 2 ոսկե ապարանջանով, Տարախչյանների ձեռքի գործն է, նաև ասեղնագործության շքեղ հավաքածու ենք ձեռք բերել՝ Տիրատուրյանների հարսի օժիտը: Գնված երկու ապարանջաններն էլ են պատկանել Տիրատուրյանների հարսին»,-պատմեց Ինգա Ավագյանը:
Տնօրենն ասում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գործելու է որպես սովորական թանգարան, կլինի մուտքի տոմս, հաստատված գնային սանդղակ: Բայց Ավագյանն այլ նպատակ էլ ունի: Պետք է ամեն ինչ անել, որ թանգարանը հանդիսանա նաև գիտահետազոտական կենտրոն: Բուն աշխատակազմը գիտաշխատողներ են, որոնք լուրջ ուսումնասիրություններ են կատարում: Պետք է առկա նյութը դրվի գիտական շրջանառության մեջ նաև:
Միայն այս տարի արդեն գիտական 7 հոդված և 1 մենագրություն ունեն տպագրած: Սա շարունակական գործընթաց է, իսկ իրենց դռներն ուսումնասիրություններ կատարող գիտաշխատողների համար միշտ էլ բաց են եղել, և լինելու են: Թանգարանում պատմական հարուստ ժառանգություն է առկա, հենց այստեղ է ամփոփված Հայաստանի հյուսիսի պատմական մեկ քաղաքի ծնունդը, զարգացումը, անցյալն ու ներկան:
Գյումրու հյուրերին «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը պատվով ներկայանալու բոլոր հնարավորություններն ունի: Հայերենից բացի քաղաքի պատմությունն ու ցուցանմուշների ծագումնաբանությունը կներկայացվեն ռուսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն լեզուներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ
Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ
Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները
«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին
ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան
Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT