Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նա ներկայացրեց՝ փոփոխություն, ըստ որի՝ վիրավորանքի դեպքում անձը դատական կերպով կարող է պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի ոչ թե մինչեւ 1000-ապատիկի չափով վճար, այլ՝ 5000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում այդ գումարը փոփոխվել է՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկից դառնալով մինչեւ 10000-ապատիկ։
Սիմոնյանը պարզաբանեց, որ այս առաջարկները կարող են նվազեցնել տեղեկատվական դաշտում գրեթե ամեն օր հանդիպող վիրավորանքն ու զրպարտությունը։ Նրա համոզմամբ՝ այն զայրացնում է ոչ միայն մարդուն, որի վերաբերյալ է տարածվում սուտ տեղեկությունը, այլ նաեւ հասարակությանը, ընթերցողներին։
Սիմոնյանը հայտնեց, որ Կառավարության գործընկերներն ընդհանուր առմամբ համաձայն են այս կարգավորմանը, սակայն չափի հետ կապված առաջարկում են վիրավորանքի համար մինչեւ 2000-ապատիկ, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատիկ։
«Սրա հետ կապված առաջարկում եմ օրենքն ընդունել այն կերպ, ինչպես գրված է, այնուհետեւ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների հետ եւս կքննարկենք չափի հետ կապված հարցը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Եթե վերածենք թվերի, ապա վիրավորանքի համար նախատեսվում է մինչեւ 5 մլն դրամ, զրպարտության համար՝ մինչեւ 10 մլն դրամ։
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ Կառավարության ներկայացրած սահմանաչափն ավելի ողջամիտ է, սակայն Սիմոնյանն առաջ քաշեց մի շարք հակափաստարկներ։
Նա շեշտեց, որ այսօր բավականին մեծ գումարներ ուղղակի մղված են կոնկրետ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար։ «Իհարկե, ՀՀ-ում մամուլի, խոսքի ազատությունը բարձրագույն արժեքներից են, բայց միեւնույն ժամանակ սուտը, զրպարտությունը, լկտիությունը, ուղղորդված պատվերով իրականացվող գործողություններն ու լրատվությունը տարբեր բաներ են»,- նկատեց Սիմոնյանը։ Նրա պնդմամբ՝ թիվն ընտրվել է՝ համեմատականներ անցկացնելով մի շարք եվրոպական երկրներում առկա դատավճիռների հիման վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT