ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրայնն այսօր Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացրեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ արգելվում է կրեդիտավորման պայմանագրի կնքումը (այդ թվում՝ առցանց եղանակով վարկի հաստատումը) ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացիները հաճախ դիմում են վարկ ստանալու համար օրվա գիշերային ժամերին՝ լինելով ոչ սթափ վիճակում, հաճախ նաեւ տարված խաղադրույքներ կատարելու եւ մոլեխաղերի մոլուցքով: Արդյունքում գիշերային ժամերին արագ գումարի հասանելիությունը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն ստացող անձանց համար, ավելին՝ որոշ դեպքերում էլ գիշերային ժամերին գրավատներում գրավադրվող ոսկյա իրերը կամ կենցաղային տեխնիկան լինում են գողացված, եւ տվյալ դեպքերում վարկ ստանալը նաեւ գողոնից արագ ազատվելու միջոց կարող է հանդիսանալ: Այսպիսով, ակնհայտ է, որ գիշերային ժամերին սպառողական վարկերով տրամադրված գումարների օգտագործումը չի կարող լինել հիմնավորված, հետեւաբար դրա հնարավորության առկայությունն առաջացնում է հավելյալ սոցիալական ռիսկեր:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, որը մասնակցում էր նիստին, մի քանի խնդրահարույց կետեր նկատեց։ Նրա համոզմամբ՝ այս կերպ չի կարող լուծվել այն մտահոգությունը, որը առաջ է քաշել նախագծի հեղինակը։ «Եթե մեր նպատակը խաղամոլներին թույլ չտալ, որ ազարտի տակ լրացուցիչ փող վերցնեն, որովհետեւ ես մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ խաղատնից վազի լոմբարդ՝ քաղաքի կենտրոն, փող վերցնի, նորից գնա խաղատուն»,- ասաց Երիցյանը՝ շեշտելով, որ հակառակ էֆեկտն ավելի հավանական է։ Նրա կարծիքով՝ անձը, գիտակցելով, որ գիշերը չի կարող գումար վերցնել, ցերեկը ամբողջ ունեցածը կտանի գրավատուն, որ գիշերը հանգիստ լինի։

Երիցյանը ներկայացրեց, որ կա վիճակագրություն, թե ինչի վրա են սպառվում արագ տրամադրվող վարկերը։ Առաջին տեղում առողջական պարագաներն են, երկրորդը՝ առողջապահական համակարգը, դեղերը, երրորդ տեղում՝ կրթությունը։

Չնայած նախագծի հեղինակը հակված էր գոնե առաջին ընթերցմամբ այն քվեարկելուն, սակայն ներկա պատգամավորները նպատակահարմար գտան մինչեւ 2 ամիս հետաձգել։

«Ես հակված կլինեի, որ առաջին ընթերցմամբ այն ընդունվեր, քննարկեինք, Ազգային ժողովի կարծիքն էլ լսեինք եւ եթե տեսնեինք, որ փաստերով ապացուցվում է, որ պետք չէ ընդունել, երկրորդ ընթերցմամբ չէր ընդունվի»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այստեղ անկհայտ է սոցիալական ռիսկը։

Այնուամենայնիվ, նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2851 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի