Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները

Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շարունակում է մնալ ամենաքննարկվածը: Հարյուրավոր կարծիքներ կան նախագծի մասին: Ոմանք քննադատում են նախագծի հիմքում դրված մի որեւէ մոտեցում, ոմանք՝ մեջբերում այստեղ առկա որոշակի կետեր եւ մասնագիտական կարծիք հայտնում, որ դրանք սխալ են, ոմանք էլ իրենց դիտարկումներին կից առաջարկում են տարբերակներ:

Կարծիքները շատ են, բայց դրանք հաճախ կրկնվում են: Կա տպավորություն, որ, հավանելով մեկի տեսակետը, շատերն այն պատճենում ու տեղադրում իրենց անունից, երբեմն՝ ոչ մեկ անգամ:

Ինչպես եւ նախատեսված է քննարկման ձեւաչափով, նախարարությունն արձագանքում է արտահայտած կարծիքներին՝ նշելով. «Չի ընդունվել», «Ընդունվել է ի գիտություն», «Ընդունվել է: Կատարվել են համապատասխան փոփոխություններ», «Չի կարգավորվում չափորոշչով»:

Քննադատությունների թիրախում է հայոց լեզվի ուսուցմանը տրամադրվող ժամաքանակի նվազեցման խնդիրը, եւ թեպետ հենց առաջին դիտարկումներին ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացնում են, որ իրականում դրանք չեն նվազել, նմանատիպ կարծիքներ տեսնում ենք նաեւ հետագայում:

«Գործող չափորոշչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է, նոր նախագծում՝ 718 ժամ: Գործող չափորոշչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է, նոր նախագծում՝ 893 ժամ։ Գործող չափորոշչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է, նոր նախագծում՝ 571 ժամ»,- հաղորդում է նախարարությունը: Ուսուցիչները պահանջում են ավելին՝ ճիշտ չհամարելով այն մոտեցումը, որ առկա դասաժամերը բավարար են, քանի որ երեխաները հայոց լեզու սովորում են նաեւ այլ դասընթացները հայոց լեզվով անելիս: Իրինա Ասոյանն էլ հեգնել է. «Առաջարկում ենք դպրոցական առարկայացանկից ընդհանրապես հանել հայոց լեզուն, քանի որ մեր երեխաները ծնված օրից հայերեն են խոսում, եւ դպրոցում էլ բոլոր առարկաները ներկայացնում են հայերենով: Ազատված ժամերն էլ տրամադրենք 3-րդ օտար լեզվին… Այսպես կպատժենք մեղավորին՝ 10%-անոց հայոց լեզվին, եւ կինտեգրվենք եվրոպաներին»: 

Քննադատվում է 10-15 տարեկանների համար չափորոշչով նախատեսված վերջնարդյունքներից մեկը՝ «կարողանա հավասարակշռել եւ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները եւ հակումները»: «Պարզ չէ գրված, թե ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ եւ հակումները» հարկ ենք համարում առհասարակ հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով դրանց վրա կենտրոնանալ ու առավել եւս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նեւրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետեւյալով՝ «կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները»,- նշում է Նաիրա Քերոբյանը, որի առաջարկը նախարարությունը նախատեսում է քննարկել մասնագիտական հանձնաժողովում:

Եվս մեկ խնդիր, որ առաջ է քաշել այս օգտատերը, նախարարությունը կքննարկի մասնագիտական հանձնաժողովում. հարցը դեռահասության շրջանում հավանական ռիսկերից խուսափելու կամ նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու հմտության ձեռքբերումն է: «Այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը եւ սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը՝ սեռականի հետ կապված, ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական եւ սոցիալական հետեւանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն»։

Սեռականի մասին դպրոցում տրվելիք ինֆորմացիան, առհասարակ, ամենաշատն է մտահոգում քննարկման մասնակիցներին: Այս տեսանկյունից չափորոշիչները քննադատողները գրեթե միշտ առաջարկում են ավելացնել «ծնողների հետ համագործակցության միջոցով տեղեկացված լինի» արտահայտությունը՝ ըստ ամենայնի, չվստահելով ուսուցիչներին իրենց երեխաների հետ խոսել նրանց ֆիզիոլոգիական փոփոխությունների եւ դրանց նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունքի մասին:

«Փորձագետների խումբ Փորձագետներ» օգտատերը մեկն է այս ասպեկտից բազմաթիվ դիտարկումներ անողներից, որի համոզմամբ, դեռահասների հմտությունների ձեւավորման ձեւակերպումներում անհստակությունները կարող են որոշիչ լինել: «Հստակ չէ, թե պատրաստ լինի ի՞նչ անել, պատրաստ լինելը ենթադրում է գործողություն, ու դրա տակ կարելի է նաեւ հասկանալ հղիությունից պաշտպանվելն ու պահպանակների կիրառումը, որպեսզի սեռավարակ չփոխանցվի։ Դեռահասներին իրազեկելով սեռահասունացման շրջանի փոփոխությունների մասին՝ չենք կարող չխոսել այդ տարիքում ի հայտ եկող բնական սեռական մղումների եւ ցանկությունների մասին, ուստի ստիպված կլինենք բացատրել նաեւ հղիանալու եւ սեռավարակների մասին ու թե ինչպես պետք է խուսափել դրանցից, որը, սակայն, չի կասեցնի, անգամ կավելացնի դեռահասության տարիքում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերը, եթե զուգահեռ չխոսենք սեռական ժուժկալության ու դրա առողջարար լինելու մասին, ինչի մասին չափորոշիչում նշված չէ»: Նախարարությունից, ի պատասխան, նկատում են. «Բովանդակային հստակեցումները կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում»:

Կան նաեւ առարկություն չընդունող հայտարարություններ, ինչպես, օրինակ, Ռուզաննա Ազարյանի դիտարկումն է. «Առհասարակ ԴԵՄ ԵՄ դպրոցում որեւէ տեսակի սեռական դաստիարակության իմ երեխաների համար։ Դա պետք է անի ՄԻՄԻԱՅՆ ծնողը մինիմում՝ 15-16 տարեկանից։ Ամբողջ այս ծրագիրը ԱԲՍՈՒՐԴ Է!!!!!!!!!!!!!!!! ԿՀՐԱԺԱՐՎԵՄ նման կրթությունից ՄԻԱՆՇԱՆԱԿ»: Նրան ի պատասխան՝ նախարարությունից նշել են. «Չափորոշիչը սահմանում է վերջնարդյունքները՝ համապատասխան տարիքային հոգեբանությանն ու մանկավարժական մոտեցմանը։ Չափորոշչով նախատեսված չէ առանձնացված սեռական դաստիարակության բաղադրիչի ներդրում»։

Ինչպես եւ սպասվում էր, քննարկման հարթակում շատ են դժգոհությունները Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ առարկայացանկից դուրսբերման կապակցությամբ: Քաղաքացիներն ընդգծում են առարկայի կարեւորությունը՝ հայկական, քրիստոնեական արժեհամակարգի ձեւավորման եւ ամրապնդման, հավիտենականի մասին տրվող հարցերի մասին խորհելու եւ աշխարհի ժողովուրդներին՝ իրենց կրոնական՝ շատ բան բացատրող հիմքի վրա ճանաչելու առումով: «Մի կողմ դնելով այն փաստը, որ առարկան, ըստ վերջին հարցումների, ամենասիրված ու թե՛ աշակերտների, թե՛ նրանց ծնողների, թե՛ մասնագետների կողմից բարձր գնահատականների արժանացած կրթական ծրագրերից է, եւ այն, որ ահռելի աշխատանք ու մեծածավալ ներդրումներ են կատարվել։ Գրքեր են հրատարակվել, ուսուցիչներ են վերապատրաստվել, ծրագրեր են կազմվել եւ այլն։ Ուզում եմ մատնանշել հետեւյալ կետերը.

ա. Այս ծրագիրն ամբողջականացնում է երեխաների, դպրոցականների գիտելիքներն իրենց ինքնության վերաբերյալ։ Այո՛, դպրոցականները սովորում են «Հայոց պատմություն» առարկան, բայց «Հայ եկեղեցու պատմությունը» թե՛ բովանդակությամբ, թե՛ ծավալով գալիս է՝ լրացնելու եւ ամբողջականացնելու այն՝ խոսելով նաեւ հայոց հավատքի պատմության մասին։

բ. Գաղտնիք չէ, որ լավ կրթության համար անհրաժեշտ է լրջորեն մոտենալ երեխաների կրոնական հարցումներին։ Ամենաբարդ փիլիսոփայական հարցերը հաճախ լսում ենք նախ մանուկներից։ Ո՞վ ենք մենք եւ որտեղից ենք գալիս։ Ի՞նչ է նշանակում երջանկություն։ Ինչո՞ւ պետք է օգնենք իրար։ Ո՞րն է չարի պատճառը։ Կրոնը, հավատքը, մեր կյանքի անբաժանելի մի մասն են։ Անգամ եթե երեխան մեծանում է ոչ հավատացյալ մարդկանց ընտանիքում, միեւնույն է, նա իր առօրյայում շփվում է կրոնական նշանների, կառույցների, ծեսերի ու արարողությունների, ապրելակերպի ու համոզմունքների հետ։ Այն կարծիքը, թե կրոնը ժամանակակից հասարակության մեջ անհետանալու է, անհիմն է եւ անիրատեսական։ Հատկապես մեր՝ հայերի համար, մեր հավատքը, մեր եկեղեցին անուրանալի դեր են խաղացել ու խաղում մեզանում։ Մեր հավատքը մեր ժողովրդին ու ժողովրդի միջոցով մեր մշակույթը կերտող ուժ է, ու նրա ազդեցությունը մեր վրա կարելի է ասել ավելի մեծ է, քան քաղաքականության, տնտեսության ու գիտության ազդեցությունը։ Մյուս կողմից այսօր, երբ աշխարհով մեկ տարածվում է անհանդուրժողականությունը, ֆանատիզմը, անտարբերությունը, կամայականությունը, այլատյացությունը, որոնց ավերիչ հետեւանքների մասին ավելորդ է խոսել, կարեւոր է, որ մեր դպրոցականները առիթ ունենան դպրոցներում տեղեկություններ ստանալ կրոնական ուղղությունների մասին, ծանոթանան տարբեր տեսակետների եւ կարողանան սեփական դիրքորոշում կամ տեսակետ ունենալ այս կամ այն հարցի շուրջ, զարգացնեն իրենց հանդուրժողականությունն ու բանակցելու, երկխոսելու, սեփականն ու օտարինը ճանաչելու, ուրիշի տեսակետը լսելու ունակություններ ձեռք բերեն։

գ. Մեր Երկրի Սահմանադրությունը խոսում է Հայ առաքելական եկեղեցու յուրահատուկ դերի ու տեղի մասին մեր հասարակությունում։ Եվ դրանում ոչ մի հակաժողովրդավարական, հակասեքսուլ բան չկա։ Եկեղեցին չի խառնվում իբրեւ կազմակերպություն պետական կառավարմանը։ Բայց եկեղեցին ունի կրթական պարտականություններ, ու պետությունը, կրոնի ազատության համամարդկային իրավունքի համաձայն, պետք է ապահովի եկեղեցու այդ իրավունքը, եթե եկեղեցու կրթական ծրագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Քանի որ պետությունը պետք է չեզոք լինի կրոնական կրթության նկատմամբ, նա հանձնում է այդ իրավունքը Հայ առաքելական եկեղեցուն, որպեսզի նա կազմի համապատասխան դասընթացների ծրագրեր, վերապատրաստի ուսուցիչներին։ Իսկ պետությունը պետք է եկեղեցու աջակիցը լինի այս հարցում՝ ապահովելով միեւնույն ժամանակ ծրագրերի համահունչությունը ՀՀ Սահմանադրությանը։ Նման օրինակներ կարող եք տեսնել Եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում»,- գրել է Տիրատուր քհն․ Սարդարյանը։ Նախարարությունից պատասխանել են. «Ընդունվել է ի գիտություն»:

«Կիրառական քաղաքականության եւ բարեվարքության հայաստանյան կենտրոնը» առաջարկել է չափորոշիչների չափը որոշելի դարձնել. «Հաշվի առնելով այն փաստը, որ այս փաստաթուղթը հանդիսանում է «չափը» «որոշող» փաստաթուղթ, առաջարկում ենք բոլոր հմտությունների, վերջնարդյունքների եւ կարողունակությունների ձեւակերպման մեջ զերծ մնալ այնպիսի բառերի օգտագործումից, որոնք պարունակում են որակական գնահատական (օրինակ՝ «հոգատար»), հստակ եւ չափելի չեն (օրինակ՝ «որոշ», «մի քանի»), կարող են տարընթերցման կամ սուբյեկտիվ ընկալման խնդիր առաջացնել»: «Ձեւակերպումների չափելիությունը բարձրացնելու նպատակով կատարվել են համապատասխան խմբագրումներ, հաշվի առնելով, որ վերջարդյունքների մի մասը կարող է ապահովել նաեւ դիտարկելի լինելու պահանջը»,- պատասխանել են նախարարությունից:

Շուշանիկ Գասպարյանն առաջարկել է «շրջանավարտի ակնկալվող վերջնարդյունքներում ավելացնել՝ գիտակցի եւ հարգի մյուսների՝ կրթություն ստանալու իրավունքը»: Թերեւս, հատուկ այն աշակերտների համար, որ սիրում են դասը խանգարել, նախարարությունը խոստացել է. «Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում»:

Վարդան Աշչյանն առաջարկել է «Ռազմագիտություն» առարկայի շրջանակում բացառապես ծանոթացնել զենքի տեսակներին, դրանց օգտագործման ձեւերին՝ ռազմարվեստի պատմությունն ուսումնասիրելով Հայոց պատմության շրջանակում: Նա առաջարկել է նաեւ երեխաներին մեքենա վարել սովորեցնել «Ավտոդպրոց» առարկայի շրջանակում. նախարարությունում առաջարկներն ընդունել են ի գիտություն:

Հրանտ Ղարաբեկյանը նշել է, որ քիչ ժամանակ է հատկացվում թիմային աշխատանքին, նրա դիտարկումն ընդունվել է մասնակի:

Սեւադա Աղաջանյանը քննադատել է  նախնական զինվորական պատրաստվածության դասընթացի՝ «ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ ներառելուն  այն իրավիճակում, երբ բոլոր կողմերից «շրջապատված ենք ատամ կրճտացնող հարեւաններով». նա առաջարկել է, ընդհակառակը, խորացնել պատանիների՝ ռազմական դասընթացը եւ ֆիզիկական դաստիարակությունը՝ նպաստելով անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության ձեւավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի եւ մյուսների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձեւավորմանը: Առաջարկը չի ընդունվել:

Ընդհանուր առմամբ՝ կարծիքների ավելի քան կեսի նկատմամբ նախարարության արձագանքը չկա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3195 դիտում

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին

Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ

Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները

Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում

«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի

«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին

Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ