Երևան
12 °C
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվել է «Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ 2017թ.-ի սեպտեմբերի 28-ին «Շին պլյուս» ՍՊ ընկերության աշխատակիցների ու տնօրենի կողմից մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ու բռնության ենթարկելու դատավարությունը:
Հիշեցնենք՝ նշված օրը Վանաձոր քաղաքի միմյանց միացնող Թումանյան-Լոռվա փողոցներում երեկոյան ժամին անձրեւի տակ փոսալցման աշխատանքներ էին կատարվում: Լրագրող Նարինե Ավետիսյանը եւս գնացել էր լուսաբանելու, որտեղ նրան բռնության էին ենթարկել ընկերության տնօրենն ու աշխատակիցները, խլել բջջային հեռախոսը, իրեն գցել գետնին, ապա՝ ջնջել հեռախոսի ողջ ինֆորմացիան: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Շին պլյուս» կազմակերպության տնօրեն Տիգրան Նազարյանին եւ նույն ընկերության վարորդ Վրեժ Խաչատրյանին, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ քաղաքից չհեռանալը:
Շուրջ 3 տարի տեւած դատաքննության ընթացքում հարցաքննվել ու առերեսվել են թե՛ տուժողը, թե՛ ամբաստանյալներն ու թե՛ վկաները: Դատարանը մեղադրյալ, «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ ու արդարացրել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Մյուս ամբաստանյալին՝ Վրեժ Խաչատրյանին, մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Խափանման միջոց ընտրված ստորագրությամբ չհեռանալու որոշումը վերացվել է:
«Լոռի» հեռուստաընկերության խմբագիր Նարինե Ավետիսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ բողոքարկելու են առաջին ատյանի դատավճիռը: «Նախ դատական պրոցեսը բավականին երկար տեւեց, դատավորը ուշ-ուշ էր նիստեր նշանակում, ամբաստանյալներն էլ գրեթե միշտ, տարբեր պատճառներով չէին ներկայանում դատական նիստերին: Բուն դատավարության բովանդակային մասը ամբողջությամբ խեղկատակություն էր. ամբաստանյալների կողմը իրարամերժ ցուցմունքներ էին միշտ տալիս: Վրեժ Խաչատրյանը, որը իր վրա էր վերցրել, նախաքննության ընթացքում մի ցուցմունք էր տալիս, դատաքննության ժամանակ՝ այլ ցուցմունք, անգամ դատավորն էր ասում, թե վերջապես որ ցուցմունքն է ճիշտ…գործի համար էական նշանակություն ունեցող տարբեր ցուցմունքներ էր միշտ տալիս, էլ չեմ ասում, որ դատակոչված վկաների մի մասն այդպես էլ չեկավ դատարան, մինչդեռ պետք է բերման ենթարկեին: Վկաների մեծ մասն ասում էին, որ ես ներկայացել եմ, որ լրագրող եմ, մի մասն ասում էր՝ Վրեժն է վերցրել, մի մասն ասում էր՝ Տիգրանը… դատարանը պետք է փաստերն իրար կողքի դներ ու արդար դատական վճիռ կայացներ»,- ասաց Նարինե Ավետիսյանը՝ հավելելով, որ կայացված վճիռը անակնկալ է եղել իրենց համար. «Մեղադրող դատարանը ամենը փաստերով ներկայացրել ու նշել է, դրանք ապացուցված է համարել, վերականգնվել էին նաեւ բջջային հեռախոսից ջնջված ու վերծանված լուսանկարները, դատարանը, փաստորեն, ամեն փաստի վրա աչք փակեց»:
Նարինե Ավետիսյանն ասում է՝ ողջ դատապրոցեսի ընթացքում ապացուցվել է ներկայացված մեղադրանքը, բայց ստացվեց այնպես, որ դատարանը անտեսեց մի շարք փաստեր ու ապօրինի վճիռ է կայացրել. «Ողջ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Տիգրան Նազարյանը հեգնական ժպիտ էր նետում վրաս, բայց, փաստորեն, մարդը ի սկզբանե գիտեր, թե ինչ վճիռ է լինելու»:
Տեղական հեռուստաընկերության խմբագրի կարծիքով՝ սա կարող է վատ նախադեպ դառնալ, երբ լրագրողը մասնագիտական օրինական գործունեության ընթացքում բռնության կենթարկվի, ու բռնարարը կմնա անպատիժ. «Մինչեւ հեղափոխությունը նման դեպքեր շատ ենք տեսել, բայց հետհեղափոխական Հայաստանում սա ուղղակի խոսում է այն մասին, որ դատավորներն ավելի հանգիստ են ապրում, նրանց էլ չեն ուղղորդում, իրենք էլ գործարքի են գնում կա՛մ տուժողի, կա՛մ ամբաստանյալի հետ, քանի որ, մեկ է, իրենք պատասխան չեն տալու… Ես ենթադրում եմ, որ դատավորը գործարքի է գնացել ամբաստանյալի հետ: Սա արդյունքն է նրա, որ այդպես էլ իրական վեթինգ տեղի չունեցավ, եւ այս դատավորները, որոնք նշանակել է Սերժ Սարգսյանը, շարունակում են իրենց նույն ձեռագիրը, որով շարժվել են անցյալում, ու այսօր ավելի նպաստավոր պայմաններում են աշխատում: Կոնկրետ այս դատավորից բազմաթիվ բողոքներ կան, անգամ ԲԴԽ են դիմել, բայց ինքը կարծես թե արտոնյալի կարգավիճակ ունի»: Փաստորեն, ստացվեց, որ ես իմ քաղաքի շահը պաշտպանելու համար գնացի կատարելու իմ մասնագիտական գործունեությունը, ու ինձ ոչ միայն փռեցին ասֆալտին դրա համար, այլ նաեւ պետության դատական իշխանությունը արդարացրեց այն բռնարարին, որից ես պաշտպանում էի իմ համայնքն ու իմ պետության ֆինանսական միջոցները»,- հավելեց Նարինե Ավետիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT