Երևան
12 °C
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկրորդ դիմումից հետո: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին: Նույն օրը, դարձյալ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Հայտնի է, որ երկու պաշտոնյաների փոխհարաբերությունները լարված էին: Դա հանրային հնչեղություն ստացավ, երբ Գոգյանը ձեռնամուխ եղավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ու այդ պաշտոնի հավակնորդ Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից զրկելու գործընթացին՝ ատենախոսության մեջ արտագրություններ լինելու հիմքով: Գրիշա Թամրազյանն, ինչպես այդ ընթացքում հայտնի դարձավ, աջակցում ու սատարում էր Գալոյանին: Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան, որ փոխնախարարը Գոգյանին հաշիվներ պարզելու է հրավիրել:
Գրիշա Թամրազյանն այսօր հրաժարվեց խոսել աշխատանքից ազատվելու դիմումի պատճառների մասին: Առաջարկեց սպասել իր հայտարարությանը:
Ինչ վերաբերում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, նրա հետ մեր կարճ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Հիշեցնենք, որ Գոգյանն իր առաջին դիմումը գրել էր մայիսին, որը վարչապետը չէր ստորագրել: Իր այդ դիմումը պատճառաբանելով նա նշել էր, որ կրթության եւ գիտության բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։
- Պարոն Գոգյան, խնդրում եմ մեկնաբանեք՝ ինչու որոշեցիք երկրորդ դիմումը գրել, որն, ի դեպ, համընկավ Գրիշա Թամրազյանի պաշտոնից ազատման հետ: Ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ:
- Քանի որ կառավարությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվեց, Գրիշա Թամրազյանը ազատման դիմում գրեց ու դուրս եկավ, այլևս անելիք չունեի։ Այսքան ամիսներ սպասում էի, որ հարցին տրվի արդարացի լուծում: Իսկ երկրորդ դիմումը գրեցի, քանի որ առաջինի ժամկետն արդեն անցել էր։ Առաջին դիմումում խնդրել էի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ինձ ազատել մայիսի 22-ից։ Կառավարությունից ասացին, որ դրա հիման վրա չեն կարող ազատել, ես էլ նորը գրեցի:
- Թամրազյանի հեռանալու մասին խոսելով՝ նկատի ունեք, որ նրա ազատումով համարում եք, որ ինչ-որ առումով հասել եք Ձեր նպատակին ու արդարությունը վերականգնվե՞լ է: Ճի՞շտ հասկացա:
- Չէ: Քանի որ ԲՈԿ-ին թույլ չի տրվում համակարգային փոփոխություններ անել, ուստի իմ հարցերի շրջանակը նեղացել էր ընդհուպ մինչև այս մի հարցը, որ դրա հանգուցալուծումից հետո էլ անելիք չունեի:
- Այսինքն՝ նոր հնարավորություններ ու լծակնե՞ր չէին տրվում, թե՞ եղած լիազորություններն էին սահմանափակվում:
- 11 ամիս է օրենքի փոփոխության նախագիծ եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն, չեն շրջանառում, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը չեն շրջանառում, գրագողին զրկում եմ գիտական աստիճանից, վերադարձնում է, գրագողին գիտական աստիճան չեմ տալիս, ասում է՝ սխալ ես անում:
- Ո՞ւմ նկատի ունեք, նախարարի՞ն:
- Այո: Մեկը թեզ է պաշտպանել, պարզել ենք, որ արտագրել է Սերոբ Խաչատրյանից ու չենք հաստատել: Բողոքարկել է, ու նախարարը իմ մերժումը չեղյալ է արել: Էլի եմ մերժել, էլի է չեղյալ արել: Ու այդպես հինգ անգամ: Կյանք չի, ելակի մուրաբա է:
- Պարոն Գոգյան, իսկ ծառայողական քննությունը ինչ նպատակով էր նշանակվել ու ինչ պարզվեց:
- Այդ հարցով դիմեք կառավարությանը:
- Իսկ ԲՈԿ-ից հեռանալուց հետո ինչով եք մտադիր զբաղվել, ուսուցչական գործունեությա՞մբ:
- Ես միշտ էլ հետաքրքիր բաներով եմ զբաղվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT