Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին, որը պետք է հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին: Հարցազրույցը չէր հրապարակվել Արցախում նույն օրը սկսված պատերազմի պատճառով: Այսօր, սակայն, դրա մի հատվածը, որը վերաբերում է Արցախի հարցին, Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ստորեւ ներկայացնում ենք այդ հատվածի ամբողջական սղագրությունը:
- Պարոն Փաշինյան, վերջին օրերին համացանցը կրկին ցնցված է, ցավոք սրտի, Haqqin.az-ի հրապարակումով: Ձեզ մեղադրում են, այսպես ասած, այն հոդվածով, որ գաղտնի բանակցել եք Ալիեւի հետ, էմիսարներ ուղարկել, իսկ Դուք միշտ ասել եք, որ թափանցիկ եք աշխատում Արցախյան եւ բոլոր հարցերում: Եվ երկրորդ, այնտեղ Դուք բանակցում եք փուլային տարբերակի մասին, պայմանավորվել եք շրջաններ հանձնել: Ձեր մեկնաբանությունը:
- Ես վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին եւ ասացի, որ եթե որեւէ տեղ, նույնիսկ մի երրորդական կայքում, հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի:
Այդ հրապարակման իմաստն այն էր՝ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր Կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ: Մեկը՝ արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես: Որեւէ երրորդ անձ, որեւէ բանակցություն, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, եւ դա կատարյալ անհեթեթություն է:
Ընդգծեմ, որ եւս մի պաշտոնյա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել Ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ: Այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու:
- Պարոն վարչապետ, բայց Դուք, կարծես թե անուղղակի պատասխանելով այդ ամեն ինչին, ասում եք, որ Ալիեւը թող չբացի փակ պայմանավորվածությունները, որովհետեւ եթե մենք բացենք...
- Ո՛չ, ես ասել եմ, «այսպես կոչված, կոնֆիդենցիալ տեղեկատվություն» եւ իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին, դա ակնհայտ բան է: Ես այդ հրապարակումը առաջնայինը չէ, որ նկատի եմ ունեցել՝ որպես չակերտավոր կոնֆիդենցիալ տեղեկատվություն, եւ կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածը՝ հիմա կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել:
Ասում է, որ ես Դուշանբեում եւ ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ ժամանակ եմ խնդրել, կամ...
- Հայաստանում Ձեր գործերը կարգավորելու համար:
- Այո՛, ժամանակ եմ խնդրել... Դուշանբեում, երբ այդ պայմանավորվածությունը եղավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, բա Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահն ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել, եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրան: Այստեղ կարելի է մի շատ հետաքրքիր նյուանս բացել, թե իրականում Դուշանբեում ո՞վ է ում խնդրանքով դիմել:
- Ե՞վ:
- Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել, եւ այդ խնդրանքի իմաստը եղել է հետեւյալը: Եթե հիշում եք, այդ ժամանակ Երեւանի քաղաքապետի ընտրությունն էր, եւ գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իլհամ Ալիեւի շահագրգռվածությունը, որ այնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի՝ ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավել եւս՝ տարածաշրջանը, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին այդ իրադարձությամբ:
Ադրբեջանական սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, եւ այնտեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական գործընթացներ հրահրել Ադրբեջանում:
- Ալիեւը Ձեզ անձա՞մբ է խնդրել:
- Այո՛, եւ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել մի թղթի վրա: Մենք այդ կետերը քննարկել ենք եւ արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, այո՛, որովհետեւ նախ՝ Ադրբեջանի ներքին հարցերն ամենեւին էլ իմ օրակարգի հարցերը չեն, երկրորդ՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել: Բայց այստեղ ամբողջ կոնտեքստն ի՞նչն է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, որ հետհեղափոխական իշխանությունը կայանա: Իրականում հակառակն է: Այդ ժամանակաշրջանում Ալիեւը ո՛չ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ո՛չ էլ ուրիշ բաներով: Նա մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի: Այս հարցը եւ հետագա փաստերը գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը եւ բռնատիրական համակարգը պահպանելու միջոց: Եվ մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ
Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT