Սահմանամերձ համայնքների օթեւանին, այգիներին հասցված վնասը կփոխհատուցվի պետության հաշվին. նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 100 կողմ ձայնով ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը նույն խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ համատեղ էր մշակել նախագիծը, ասաց, որ օրենքի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում մեկ փոփոխության է ենթարկվել: Մասնավորապես՝ ավելացել էր դրույթ, որի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել օթեւանից զրկվելու դեպքերին, ինչպես նաեւ վերոնշյալ գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Օրենքի այս նախագծով նաեւ, եթե անձը նույն գործողությունների պատճառով ձեռք է բերում առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամության, տրամադրվում է նաեւ միանվագ գումարային աջակցություն համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 եւ 1.000.000 դրամ։ Իսկ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է միանվագ գումարային հատուցում՝ 5.000.000 դրամ:

Ամիսներ առաջ օրենքի այս նախագիծը դրվեց շրջանառության մեջ՝ եւս 3 տարով երկարաձգելու համար սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքը։

Օրենքով հնարավորություն էր տրվում սահմանապահ տարածքների բնակիչներին պետությունից ստանալ որոշակի աջակցություն՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ բնակավայրերում ապրող քաղաքացիները, ցավոք սրտի, ամեն օր վտանգում են իրենց գույքը, կյանքը, առողջությունը՝ կապված հակառակորդի դրսեւորած վայրագությունների հետ:

Հավելենք նաեւ, որ օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել Հուլիսյան մարտերից հետո, սակայն, պատգամավորի փոխանցմամբ, քննարկումները եղել են շատ ավելի վաղ, ուստի որեւէ կապ չունեն դեպքերի հետ։ Իսկ երկրորդ ընթերցմամբ փոփոխությունը հավանաբար կապված է արդեն ներկայում տիրող իրավիճակի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2876 դիտում

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա