Երևան
12 °C
Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, որ ես պարտավորվում եմ 3 շրջան՝ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, հանձնել Ադրբեջանին:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրականում, թող տարօրինակ չթվա, այդ փաստաթուղթը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է:
«Այդ փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակ, երբ ընկած էր Շուշին, եւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են՝ մեղմ ասած, եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը համակարծիք էր»,- նշեց վարչապետը՝ մանրամասնելով.
«Ես ուզում եմ խոսել, թե ինչ հեռանկար կբացվեր, եթե այդ փաստաթուղթը չստորագրվեր: Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ռազմական եւ ոչ ռազմական գնահատականի, մենք կարող էինք չպահել եւ, ավելի ճիշտ, չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել: Մեծ հավանականություն կար, որ կարող էինք կորցնել Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երրորդ, չորրորդ, հինգերորդ շրջանները, եւ մեր զինծառայողները կհայտնվեին շրջափակման մեջ:
Ըստ էության՝ հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը:
Արդեն տասնյակ դեպքեր կան, երբ առաջնագծում գտնվող զինվորները ուղերձներ են հղում, որ իրենք պաշտպանում են կայացված որոշումը: Սա նրանից է, որ իրենք տեսել են առկա իրավիճակը:
Տվյալ պահին ունենք մի իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, եւ գլխավոր շտաբի ղեկավարի ու Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ պաշտպանությունը Ստեփանակերտի շատ թույլ էր, եւ եթե տեղի ունենար Ստեփանակերտի առումը, մեր զինվորները կարող էին մնալ շրջափակման մեջ, եւ մենք կկորցնեինք այն ամենը, ինչը ներառված է փաստաթղթի մեջ:
Սա է, ըստ էության, առկա իրավիճակը: Հուսով եմ՝ կարողացա բացատրել»:
Վարչապետը նաեւ նշեց, որ շատ է խոսվում Շուշիի անկման, Շուշիի շուրջ դավադրությունների մասին եւ նշեց.
«Ես ուզում եմ ասել, որ Շուշիի անկումից հետո 2 անգամ Շուշին հետ բերելու փորձ է արվել: Մեկ անգամ այն ձախողվել է ամբողջությամբ, երկրորդ անգամ հաջողվել է ներս մտնել Շուշի, եւ ամբողջ լրատվական հակասությունները կապվում էին հենց սրա հետ, որովհետեւ մեկ օր Շուշին, ըստ էության, անցավ հակառակորդի հսկողության տակ: Մենք արեցինք հակագրոհ, որ Շուշին ազատագրենք: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի, բայց մեծ հաշվով, ցավոք, իրադրությունն էդ առումով չի հաջողվել փրկել:
Քանի որ դավադրությունների մասին խոսակցություններն արդեն քաղաքական դաշտ են տեղափոխվում. երեկ, օրինակ, Գագիկ Ծառուկյանն է հայտարարություն արել, որ երբ ինձ առաջարկել են փաստաթուղթը ստորագրել, ես չեմ համաձայնել եւ համաձայնել եմ միայն Շուշին տալուց հետո: Սա, իհարկե, հերքվում է կոնկրետ փաստերով:
Եթե դավադրության մասին ենք խոսում կամ պատճառների, եկեք նաեւ արձանագրենք մի այսպիսի փաստ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու եւ անձամբ ղեկավարելու այդ ջոկատը, այնուհետեւ մենք տեսանք տեսանյութեր՝ հանդիպում կամավորականների հետ, տեսանք կամուֆլյաժով փակված «Վիլիսներ», «Նիվաներ», բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս:
Գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, կարողանայինք Շուշին պահել: Գուցե Գագիկ Ծառուկյանի ջոկատի բացակայությո՞ւնն էր Շուշիի գրավման պատճառը: Սա, իհարկե, սիմվոլիկ եմ ասում, բայց նաեւ այդքան էլ սիմվոլիկ չէ, քանի որ ինչ-ինչ պատճառներով հրապարակային հայտարարվում է, ռեպորտաժներում ցուցադրվում, բայց հետո ոչ մի բան չի լինում: Կարո՞ղ է այստեղ դավաճանություն լինել, համենայն դեպս վարկած է, որ արժանի է քննարկման: Գուցե «Նիվաներ»-ը, «Վիլիսներ»-ը, ջոկատները ոչ թե Շուշիում գործունեություն ծավալելու համա՞ր են ձեւավորվել, այլ Հայաստանո՞ւմ: Եթե՝ այո, ապա այդ փաստը պետք է ստուգվի եւ արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչը տեղի կունենա:
Հույս ունեմ՝ կարողացա առաջին դրվագը ճիշտ ներկայացնել»:
Եզրափակելիս Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց, որ եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության՝ Ստեփանակերտն անպաշտպան էր, Ասկերանը անպաշտպան էր, Մարտունիում իրավիճակն այնքան էլ կայուն չէր, հազարավոր զինվորների կյանքը կհայտնվեր վտանգի տակ: Ընդ որում, այլ է խնդիրը, երբ կյանքը վտանգված է պատերազմական գործողությունների արդյունքում, այլ է, երբ ուղղակի հայտնվելու էին շրջափակման մեջ, եւ այս է պատճառը, որ կայացվել է այդ չափազանց ցավալի որոշումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT