Երևան
12 °C
Կարծում եմ՝ 6 ամիս հետո Նիկոլ Փաշինյանը վերջնականապես որոշում կկայացնի արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ: ՀԺ-ի հետ զրուցում երեկ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մովսես Հարությունյանը:
Քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում: Ըստ Փաշինյանի՝ նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:
- Պարոն Հարությունյան, այդ ո՞ր ուժերն են, որ փորձում եմ քաոս սերմանել մեր երկրում, ո՞ւմ է դա ձեռնտու:
- Տեսեք, վարչապետը նկատի ունի այն ուժերին, որոնք այդ թվում սոցիալական ցանցերում տարբեր ֆեյք էջերի, տելեգրամյան ալիքների միջոցով տարածում են լուրեր, որոնց հիմնական մասը ապատեղեկատվություն է: Դրանով նրանք փորձում են ազդել մարդկանց բարոյահագեբանական վիճակի վրա: Տեսնելով, որ մարդիկ ընկճված են, փորձում են ավելի շատ գցել ընկճախտի մեջ, հուսահատության հասցնել, որպեսզի նրանք կորցնեն ադեկվատության զգացումը եւ հեշտությամբ տրվեն սադրանքների: Հստակ չեմ կարող անուններով ասել, թե որ շրջանակներն են դրանք, բայց ակնհայտ է, որ բոլոր նրանք են, ովքեր էս պահին գործում են իշխանությունների դեմ: Ինձ թվում է բոլորի համար ակնհայտ է ում մասին է խոսքը:
- Իսկ ըստ ձեզ ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ ներհայաստանյան այդ խմբերը գործում են արտաքին ուժերին համընթաց:
- Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ի նկատի ունի այն հանգամանքը, որ մեր ներքին շրջանակների լեքսիկոնն ու ցանկությունները կամա թե ակամա սկսել են համընկնել թշնամական երկրներից եկող ազդակներին։ Փաստացի վարչապետը դրանով կոչ է անում չտրվել այնպիսի սադրանքներին, որոնց նպատակը Հայաստանի ներքին կայունության խաթարումն է։
- Վերադառնալով անիշխանության մասին հայտարարությանը՝ արդյոք անիշխանություն չէ՞ այն, որ երեկ Սոթքում ադրբեջանցիներ են հայտնվում, այդ մասին տեղեկացված չեն լինում հանքի աշխատակիցները, իրենք են որոշ դեպքերում ( համենայնդեպս երկար ժամանակ նման տեղեկություններ էին գալիս) բանակցություններ վարում:
- Անիշխանություն կլիներ այն, որ ոչ մի պետական պաշտոնյա կամ կառույց չզվաղվեր այդ հարցով ընդհանրապես: Այստեղ թերացումը տեղեկատվական հոսքերինն է. եթե քաղաքացիները, ինչպես նաեւ աշխատակիցները նախապես իմանային սահմանազատման պրոցեսի մասին՝ ավելի ճիշտ կլիներ եւ երեկվա քաոսը չէր առաջանա: Խնդիրը սրանում է: Թե չէ անիշխանություն չի կարող լինել, որովհետեւ ինչպես տեսանք, կեսգիշերին ԳՇ պետի տեղակալը ասուլիսով հանդես եկավ, հայտարարեց, որ իրենց անմիջական մասնակցությամբ են տեղի ունեցել գործընթացները:
- Թերացումը ո՞ր կառույցինն էր:
- Թերացում կա՝ իշխանություն-հանրություն կապի առումով: Եթե նախապես հայտարարվեր՝ պարզ բացատրվեր իրավիճակը, ավելի ճիշտ կլիներ:
- Պարոն Հարությունյան, Փաշինյանն ասում է՝ «նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու»: Բայց այդ ժողովրդի մի մասը մասնակցում է իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքներին: Ըստ ընդդիմության՝ նրանք ավելի շատ կլինեին, ուղղակի մարդիկ սգի մեջ են: Ինչչի՞ հիման վրա է Փաշինյանը պնդում, որ ժողովուրդը դա թույլ չի տա:
- Էն, որ հասարակության մեջ հակասական տրամադրություններ կան տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ դա միանշանակ է: Բայց թե ինչի հիման վրա է Փաշինյանը նման բան պնդում՝ կարող ենք երկու տեսանկյունից մեկնաբանել. առաջին՝ կոնկրետ 17 ուժերի հավաքներին մասնակցություն ունեցող անձանց քանակից, երկրորդ՝ հնարավոր է նա տիրապետում է ինչ-որ հարցումների եւ դրա հիման վրա է անում նման հայտարարություն:
- Վերլուծելով առկա իրողությունները, եղած ինֆորմացիան, կհաջողվի՞ այդ քաղաքական ուժերին հասնել փոփոխության, արտահերթ ընտրությունների:
- Կհասնեն քաղաքական ուժերը, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց հնարավոր է ինչ-որ մի փուլում իշխանությունը ինքը ցանկանա նոր լեգիտիմություն ստանալու համար գնալ արտահերթ ընտրությունների, կամ անի արտահերթ ընտրություններ՝ լոկ նրա համար, որ իշխանության գա այն ուժը, որը վայելում է հասարաության համակրանքը: Ինձ թվում է՝ ինչ-որ փուլում հասնելու է դրան:
- Մինչեւ հերթական ընտրությունների ժամկե՞տը:
- Այո, կարծում եմ լինելու են:
- Առաջիկա 6 ամիսը, որը Փաշինյանը վերցրել է վերջերս հրապարակած հետպատերազմական ճանապարհային քարտեզը իրագործելու համար, ինչ-որ բան կփոխի՞ հասարակության տրամադրոսւթյւնների մեջ:
- 6 ամիսը իմ կարծիքով զուտ միջանկյալ ժամանակ է, որպեսզի հասարակությունը ստանա այն հարցերի պատասխանները, որն ունի ներկա պահին: Ինձ թվում է՝ 6 ամսից հետո Փաշինյանը վերջնական կկայացնի արտահերթ ընտրությունների գնալու որոշումը: 6 ամսվա արդյունքներից շատ բան է կախված՝ արտահերթ ընտրությունների լինել-չլինելու մասով:
- Փաշինյանն իր ուղերձում այսօր (երեկ-խմբ.) պատերազմի վերաբերյալ մի փակագիծ բացեց, սակայն առանց անուն հստակեցնելու: Նա նշեց, որ 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, եւ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում: Ո՞ւմ նկատի ունի ըստ ձեզ:
- Հետեւելով ընդհանուր հայտարարություններին, հայտնած տեքստին նախորդող զարգացումներին՝ կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Մովսես Հակոբյանին ու կարծում եմ, որ եթե վարչապետն անում է նման հայտարարություն՝ դա անհիմն չէ, հիմնված է փաստերի վրա: Մնացածի մասին երեւի առաջիկայում պաշտոնական տեղեկատվության միջոցով կիմանանք:
- Ի վերջո՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն համացանցում տարածվող շատ վատ տրամադրությունները թույլ չտալու համար, որպեսզի մարդիկ հնարավորինս շուտ ուշքի գան, վերադառնան բնականոն կյանք:
- Իրականում համացանցում ամեն ինչ թվում է շատ անգույն ու շատ քաոսային, որից ելք չկա, բայց դուրս ես գալիս փողոցներ ու տեսնում ես, որ համացանցում պատմվող Հայաստանը չի համընկնում իրականին: Մարդկանց մեծ մասը շարունակում է ապրել առօրյա կյանքով եւ մեծամասնությունը ավելի ադեկվատ գնահատականներ է տալիս տեղի ունեցողին, քան համացանցի զանգվածը:
- Այսինքն իշխանությունների կողմից այդ առումով կոնկրետ քայլերի կարիք չկա՞: հաջողության:
- Մարդիկ առանց իշխանությունների օգնության կամ միջնորդության, սթափ գնահատական են տալիս: Կա այդ մեծ զանգվածը, որ անկախ ամեն ինչից ունի սթափ դատողություն: Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, աշխատի ֆեյսբուքյան այդ զանգվածի հետ, որ իրենք էլ դուրս գան այդ հոգեվիճակից:
- Ինչպե՞ս եք պատերացնում այդ քայլերը:
- Ինձ թվում է պետք է վերականգնվի պաշտոնական խողովակներով տրվող ինֆորմացիայի հանդեպ հասարակության հավատը: Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ մարդիկ սկսեն վստահել պաշտոնական ինֆորմացիային: Թե չէ տելեգրամյան 2-3 հազար հետեւորդ ունեցող ալիքները ապատեղեկատվություն են տարածում, ու այն արագ սկսում է տարածվել, բոլորը հավատում են այդ լուրերին: Իշխանությունը տեղեկատվական դաշտում ունի լուրջ անելիք:
- Վերջում կխնդրեի անդրադառնալ նաեւ Ֆրանսիայում տեղի ունեցող գործընթացներին: Սենատն ընդունում է բանաձեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ֆրանսիան չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Սա Ադրբեջանի ճնշման հետեւա՞նք է, թե՞…:
- Կարծում եմ, որ զուտ Ֆրանսիայի դիվանագիտական քայլն էր Սենատի կողմից նման բանաձեւի ընդունումը: Սրանով Ֆրանսիան փորձում է հիշեցնել, որ դեռեւս հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ էդ կառույցը դուրս չէ կարգավորման գործընթացներից: Դա նաեւ ազդակ էր Ռուսաստանին, որ մենք կանք: Էս պահին չեմ կարծում Կառավարությունը կճանաչի: Սա մնալու է զուտ որպես մահակ՝ հետագայում որպեսզի Ֆրանսիան կարողանա մանեւրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT