Երևան
12 °C
Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ երեկ շատերին էր հիշեցրել նախկին բազմաթիվ իրավիճակները, որոնց ժամանակ հանրությունը սպասել, սակայն եկեղեցու կողմից ոչ մի կոչ չի լսել:
Եկեղեցին նախկինում նույնիսկ ամենասուր իրավիճակներում լուռ է մնացել՝ այդ ամենը բացատրելով օրենքով պետությունից անջատ լինելու եւ քաղաքականությանը չխառնվելու հանգամանքով:
Վերջին շրջանում, սակայն, այդ լռությունը խաթարվել է: Ընդամենը վերջերս Գարեգին Բ-ն իշխանություններին կոչ էր անում կորոնավիրուսի վտանգից ելնելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, երբ լռել էր Մարտի 1-ից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց բանտարկության մասին: Օրերս էլ նա մի նույնպիսի աննախադեպ կոչով դիմեց վարչապետի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հացադուլ հայտարարածներին, երբ լռությամբ էր հետեւել Հաց բերողի հացադուլին:
Թե որն է եկեղեցու այս պահվածքի պատճառը՝ մեզ զրույցում իր տեսակետն է ներկայացրել երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը:
- Պարոն Զորիկյան, երկրում դժվար իրավիճակ է, մարդիկ դժգոհ են պատերազմի ելքից: Զոհերի ու գերիների փաստը հոգեպես շատ ծանր է: Բայց այս համատեքստում ինչանո՞վ եք ընդունելի համարում Կաթողիկոսների հայտարարությունը: Սա կարելի՞ է համարել միացում 17 ուժերի պահանջին:
- Կարծում եմ երկու պատճառ կարող է լինել այդ հայտարարությունների համար. մեկը՝ քաղաքացիական պատերազմի վտանգ, մյուսը՝ երկու կաթողիկոսների հովանավորների կորստի վտանգ: Այս երկու պարագան կարող էին դրդել հոգեւոր հայրերին նման հայտարարություն անել:
- Հովանավորների կորստի վտանգ ասելով ի՞նչ նկատի ունեք:
- Ես գիտեմ, որ 16 թե 17 (մինչեւ վերջ էլ թիվը չիմացա) կուսակցությունների պահանջին միացել են նաեւ օլիգարխներ Հայաստանից, Ռուսաստանից, ինչքան գիտեմ` նաեւ դրսից որոշ մեծահարուստներ: Նրանք այն մարդիկ են, որոնք միշտ եկեղեցուն նվիրատվություններ են արել:
- Այսինքն նրանց այս կոչը կարող է արված լինել այդ հովանավորների պահանջով կամ խնդրանքով կամ հորդորո՞վ:
- Չի բացառվում։ Իհարկե առաջնայինը քաղաքացիական պատերազմի հնարավոր վտանգն է: Բայց այդ պարագայում եկեղեցին պիտի կոչ անի հանդարտության, հնազանդության, ինչը միշտ արել է, եւ ոչ թե վարչապետի հրաժարականի, ինչն ի վերջո քաղաքական պահանջ է:
- Ըստ ձեզ կա՞ քաղաքացիական պատերազմի վտանգ Հայաստանում:
- Կուզեի որ չլիներ: Ընդհանրապես քաղաքացիական պատերազմը հնարավոր է, երբ հասարկությունը բաժանված է լինում երկու գրեթե հավասար մասերի: Չեմ կարծում, որ այսօր նման բան կա: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ նրանք ովքեր այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ պատրաստ են դիմել նույնիսկ նման վտանգավոր քայլի: Գուցե այս ամենը գիտակցելով են վեհափառ հայրերը դիմել այդ կոչով:
- Իսկ բաժանված չէ՞ այսօր հանրությունը: Մի կողմը փողոցում պահանջում է վարչապետի հրաժարական, մյուս կողմը դեմ է այդ հրաժարականին:
- Կարելի է հաշվել, թե քանի հոգի են մասնակցում հրաժարականի պահանջով տարբեր ակցիաների, միտինգների, այդ թիվը բաժանել 17-ի (դե 17 կուսակցություն են, ի վերջո), կտեսնեք, որ փոքր թիվ է, մոտ 300 հոգի ամեն կուսակցությունից: Ժողովրդի մնացած մասը Վարչապետի կողմնակիցն է:
- Վերադառնալով կաթողիկոսների հայտարարությանը. Պարոն Զորիկյան, հիշո՞ւմ եք նման դեպք, երբ կաթողիկոսն այսպիսի կոչ արած լինի, օրինակ, Մարտի 1-ից առաջ, երբ Համաժողովրդական շարժում էր ձեւավորվել:
- Հիշում եմ, որ բազմիցս կարիք է եղել, բայց կաթողիկոսները հանդես չեն եկել: Եթե հանդես են եկել, հանդես են եկել փոխադարձ հանդուրժողականության, միմյանց հասկանալու կոչով եւ ո՛չ երբեք քաղաքական պահանջով: Այսինքն շատ դժվար է այդքանից հետո հավատալ, որ այս ամենը ժողովրդի անունից է, ժողովրդի համար:
- Կարծեմ նաեւ նման դեպք չէր եղել, որ կաթողիկոսն այցելեր հացադուլավորներին:
- Դա էլ էր շատ զարմանալի, որովհետեւ ինչքան հասկացա՝ Վեհափառ հայրը հացադուլավորներին ասել էր՝ սա շատ մեղմ միջոց է, ավելի գործուն ձեւեր կան պայքարի: Մի քիչ մտածելու առիթ է տալիս նման հորդորը: Ոչ բառացի, բայց ասել էր նման բան: Ո՞ւր է տանում այդ հորդորը, ի՞նչ քայլի էր դրդում հացադուլի նստած տղաներին:
- Շատերը այս առիթով հիշել էին Հաց բերողին, ով վատառողջ էր, երկար ժամանակ հացադուլի մեջ, ի վերջո քայքայվեց նրա առողջությունը, մահացավ:
- Հիշում եմ։ Ցավալի է։ Սակայն հիշում եմ նաեւ, թե ով էր այն տարիներին իշխանություն։ Մի խոսքով՝ այն ինչ ասօր կատարվում է, փրփուրներից կախվելու գործողություն է: Ի վերջո ժողովրդի աչքի առաջ են եղել բոլորը, բոլորն արդեն եղել են Իշխանություն, բացառությամբ մի քանի կուսակցությունների, որ միշտ էլ կողքից քայլող են եղել: Մնացածն արդեն եղել են իշխանություն՝ օրենքով թուլատրված ժամկետով: Մյուսներն էլ այդ իշխանութան հետ կոալիցիա են կազմել, համատեղ գրպանել ՀՀ բյուջեն, չէ՞ որ այդ ամենը ժողովրդի աչքի առաջ է կատարվել, ժողովրդի գրպանից է թալանվել, եւ ժողովուրդը այդ ամենը հիշում է: 100 տարուց ավելի է՝ ժողովուրդը հիշում է ցեղասպանությունը, ուզում էիք ժողովուրդը մոռանա՞ր 10-18 տարիների գործելաոճը՝ իշխանությունների կողմից: Ո՛չ, ժողովուրդն ամեն ինչ հիշում է:
- Ի դեպ, կաթողիկոսը դիմել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
- Դե աբսուրդ է: Ինչքանով ինձ է հայտնի՝ եկեղեցին պետությունից անջատ է։ Բաներ կան աբսուրդի են հասնում։ Նյութականին տիրանալու ցանկությունը, կուտակածը չկորցնելու ձգտումն այնքան մեծ է, որ որոշների գործողությունները հանգեցնում է աբսուրդի: Աբսուրդի հետեւանքներից մեկն էլ այդ դիմումն էր։
- Եկեղեցին անջատ է, բայց նոր հիմնավորում կա՝ եկեղեցականն էլ քաղաքացի է:
- Եկեղեցականը, կամ ցանկացած այլ պաշտոնյա, պաշտոնավարելիս պիտի իր դիրքից ելնելով գործի: Եթե թողնում է պաշտոնը, իհարկե կարող է հանդես գալ որպես քաղաքացի, ոչ միայն կարող է, նույնիսկ պարտավոր է:
- Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էր հայտարարել, թե չի կարող վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ անել: Այս երեւույթը ինչպե՞ս կբնորոշեք, ո՞ւր է գնում մեր եկեղեցին:
- Ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Կարծում եմ նմանի առջեւ երկնային դռները չեն բացվելու, եւ իրեն կասվի, թե ինչու չեն բացվում: Եթե իհարկե հավատացյալ է: Որպես լրագրող հետաքրքրվեք՝ տեսագրեք, լուսանկարեք նրանց դղյակները, մեքենաները, օբյեկտները եւ այլ նյութական ունեցվածքը, ու կհասկանաք, թե ում են ծառայում։ Նման մարդը կարող է եկեղեցու դռները, այս կամ այն անձի առջեւ չբացել, բայց ժողովուրդը Աստծուն է հավատում՝ ոչ թե տերտերին։ Ժողովուրդը տերտերին էլ է տեսել, տակի մեքենան էլ է տեսել, դղյակն էլ, ամառանոցներն էլ, սիրուհիներին էլ անուններով հատ-հատ ճանաչում է:
- Այս առիթներով միշտ սպասված է մտավորականության խոսքը: Կա՞ նրանց շարքերում վարչապետի հրաժարականի պահանջ:
- Կոնկրետ ես՝ չեմ կարծում, որ հրաժարականի պահն է կամ դրա կարիքը կա: 17 կուսակցությունները ներկայացրին իրենց թեկնածուին: Վազգեն Մանուկյանն ասաց՝ մենք այդ եռակողմ հայտարարությանը դեմ ենք, բայց որեւէ բան փոխելու ոչ մի հնարավորություն չկա: Ժողովուրդն այս բառերը լսելիս ի՞նչ պիտի մտածի: Իհարկե մտածում է՝ եթե այլընտրանք չկա, ինչո՞ւ եք ուզում իշխանափոխության գալ, որ ի՞նչ անեք, այն ինչ արե՞լ եք: Մենք գիտենք՝ ինչու են ուզում, բայց դա չի լինելու, որովհետեւ այսօրվա վիճակում հայտվելն այդ ամենի ուղիղ հետեւանք է: Ի վերջո եթե ուզում եք փոփոխություն լինի, մտեք եկեղեցի, ապաշխարհեք, ասեք գողություն ենք արել, մեղավոր ենք: Շատերի վրա հարուցված քրգործեր կան։ Հիմա այդ մարդիկ ուզում են նորից իշխանության գալ, բա ժողովուրդը չիմանա՞, այդ մարդիկ ի վերջո հանցագո՞րծ են , թե՞ ոչ: Եթե վաղը կգա մեկը, ով կլինի մաքուր, ազնիվ, կվայելի ժողովրդի վստահությունը, ժողովուրդը կկանգնի՛ այդ անձնավորության թիկունքին, եւ էական չէ՛, թե ինչ ճանապարհով իշխանության կբերի: Հարցն այն է, որ այդ մարդն առայժմ չկա: Քանի չկա՝ այդ մարդը Նիկոլն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT