Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում վարչապետին հարց ուղղելիս նախ թվեց նրա հրաժարականը պահանջողներին:
«Ձեր հրաժարականն են պահանջել ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները, ՀՀ 1-ին նախագահը, 2-րդ նախագահը, 3-րդ նախագահը, 4-րդ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Կիլիկիո կաթողիկոսը, ամենակարեւոր մարզերի ամենակարեւոր քաղաքների քաղաքապետներ, այլ քաղաքների քաղաքապետներ, ԵՊՀ գիտական մարմինը, տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, մշակույթի գործիչներ»,- ասաց Մարուքյանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Փաշինյանն ասում, որ ժողովուրդը պետք է իր կարծիքն անձամբ ասի, մի՞թե նշվածներից որեւէ մեկը ժողովրդի որեւէ սեգմենտ չի ներկայացնում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Տեսեք, հարցը հետեւյալի մեջ է, ես էլի պիտի հղում անեմ ժողովրդին, որովհետեւ շատ կարեւոր է ընդգծել մի հանգամանք, որ իսկ ինչո՞ւ այդ թվում խորհրդարանական ուժերը, այդ թվում՝ դուք չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը եւ էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որի նպատակը մեկն է՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ:
Տեսեք՝ ինչ են առաջարկում ձեր նշած ուժերը, առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: Ներողություն այս բառի համար, բայց այլ բառ չեմ գտնում: Ինչո՞ւ առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում եւ որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետեւ պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես: Հետեւաբար, այս պայմաններում եթե տեղի ունենա փոփոխություն, եւ նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ է պատկանելու այդ դեպքում իշխանությունը: Իհարկե, պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են այդ կարգավիճակին են հասցրել»:
Ըստ Փաշինյանի՝ առաջիկա 1 տարվա ընթացքում, որից հետո միայն ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններ անցկացնել, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի ընտրակեղծարարության փուլ:
«էդ մարդկանց 90 տոկոսը կամ 100 տոկոսը, ովքեր էսօր հրաժարականը պահանջում են, դրանք էն մարդիկ են, որ 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում: Նրանց մի մասը ներքուստ էր պահանջում, մյուս մասը՝ հրապարակային: Հիմա ուղղակի առիթ էր, որ այդ պահանջը բարձրաձայնվի»,- նկատեց Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն արձագանքելով ասաց, որ կոնկրետ իր ղեկավարած ուժը սեփական թեկնածու է առաջադրում, ոչ մեկի խամաճիկը չեն եղել, չեն էլ լինելու, ավելին՝ կարող են ընտրություններ կազմակերպել՝ դրանից առաջ զինաթափելով բոլոր նրանց, ովքեր զինված են, այդ թվում՝ վարչապետի կողմնակիցներին:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը խոսեց բոլոր ուժերի մասին ընդհանրական, քանի որ Մարուքյանն ինքն էլ բոլորին թվելով էր սկսել հարցը:
«Մենք զինված կողմնակիցներ չունենք, ես ուզում եմ արձանագրել նաեւ, որ զինված խմբերը կզինաթափվեն եւ զինաթափվում են»,- եզրափակեց վարչապետը՝ ընդգծելով, որ իրենք կազմակերպել են եւ ի վիճակի են կազմակերպել ազատ ընտրություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT