Ազատանի ու Մարմաշենի ղեկավարները վարչապետի հրաժարականն են պահանջում, բնակիչներն ասում են՝ մենք Փաշինյանի հետ ենք

Արդեն երկու օր է Շիրակի մարզի երկու համայնքում խառը տրամադրություններ են: Համայնքի ղեկավարները հանդես են գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով,  նույն համայնքների բնակիչները պնդում են` իրենք վարչապետի կողքին են:

Ազատանի համայնքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Իկիլիկյանը համայնքապետարանի անունից տարածել էր վարչապետի հրաժարականի պահանջի մասին հայտարարություն և այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին էր դիմել, որպեսզի նրանք ևս ակտիվորեն մասնակցեն Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով գործընթացին:

ՀԺ-ի հետ զրույցում Իկիլիկյանն ասաց՝ տարածած հայտարարության տակ հենց իր ստորագրությունն է, այն ոչ միայն իր, այլ Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի պահանջն է: Իկիլիկյանը հայտարարությունը ավագանու հետ չի քննարկել, բայց վստահ է՝ 90 տոկոսը համակարծիք է:

Արդյո՞ք Շիրակի մարզպետը խոսել է Իկիլիկյանի հետ, կամ քննարկվե՞լ է հայտարարությունը: Համայնքապետն ասաց քննարկում չի եղել, մարզպետը հարցրել է՝ դո՞ւ ես ստորագրել, ինքն էլ պատասխանել է՝ այո: Ընդամենը դա:

Իկիլիկյանը մինչեւ հայտարարության տարածումը նաև ազատանցիների հետ չի հանդիպել: Վերջիններս այսօր վստահ պնդում են, որ իրենց անունից որևէ մեկն, անգամ համայնքապետը խոսելու, առավելևս նման պատասխանատու կարծիք հայտնելու իրավունք չունի: Իրենք վարչապետին դեմ չեն և համակարծիք չեն համայնքապետի  քայլին:

Ազատանցի Սեյրան Ոսկանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ազատանցիների 95 տոկոսը կողմ է Նիկոլ Փաշինյանին, հրաժարական չի պահանջում, միասնական կանգնած են վարչապետի կողքին: «Էն մնացած 5 տոկոսը ՀՀԿ-ի մարդիկ են: Իսկ համայնքապետի հայտարարությունը չգիտեմ՝ ճնշել են իրեն, թե ինքն է էդպես ուզում: Չի կողմնորոշվում էլի, դեռ սպասում է, քամելիոնի պես է, էլի, ինքը, հա կփոխվի: Մենք Ազատանում միասնական կանգնած ենք Փաշինյան Նիկոլի կողքին: Փոփոխություն չկա: Համայնքի անունից իրավունք չունի համայնքապետը ելույթ ունենա: Ես հարցրի՝ ովքեր եք պահանջում Փաշինյանի հրաժարականը, ասում եք աշխատակազմն է, ես աշխատակազմին անհատական հարցնում եմ, ասում են մենք չենք պահանջում: Ներսի իրանց կուխնիայում էլ ասեմ, որ գզվռտոց է (նկատի ունի համայնքապետարանի աշխատակազմը)»,-ասաց Ոսկանյանը:

Վարչապետի հրաժարականի մեկ պահանջ էլ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է տարածել: Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների` վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը»:

Մարմաշենցիների անունից չի արել հայտարարությունը, քանի որ նրանց հետ չի հանդիպել, չի խոսել: 

ՀՅԴ կուսակցության անդամ լինելն արդյո՞ք ունեցել է ազդեցություն նման հայտարարության տարածման համար՝ ՀԺ-ի հարցին պատասխանելով, համայնքապետն ասաց՝ ոչ: Հայտարարության տարածման միակ և հիմնական պատճառն, ըստ նրա, եղել է Արցախի տարածքների հանձնումն ու պատերազմի ելքը:

«Եթե կա մեկը, որ սրտի ցավով չի ընդունում էսօրվա իրավիճակը ու ճիշտ է համարում Կառավարության մոտեցումը նրան, ինչ որ եղավ, ուրեմն ես, ավագանու անդամները սխալվում ենք: Ես կընդունեմ էն ղեկավարին, որը սահմանների հետ խնդիրներ չի ունենա, կտանի տնտեսությունը զարգացման, չի պառակտի երկիրը: Մեր տղեքը հիմի էլ կանգնած են սահմանին վրանների մեջ: Ոչինչ չկա այնտեղ, ոչ մի բան, ոչ վառելիք, ոչ վառարան, ամեն ինչը մենք ենք կազմակերպել ու տարել, ես երկու օր առաջ եմ եկել: Ընդհանուր առմամբ, ես ճիշտ չեմ համարում էսօրվա շարունակությունը»,- ասաց Արշակյանը:

Տեսնո՞ւմ եք որևէ մեկին որպես երկրի նոր ղեկավարի: Հարցին համայնքապետը պատասխանեց, որ մեկ անձի չի տեսնում այդ դերում․ «Պետք է ստեղծվի խորհուրդ, որի կազմում կլինեն զինվորականներ, ռազմագետներ, մեկ տնտեսագետ, մեկ դիվանագետ, մարտական ուղի անցած անձ, մեկ ռազմական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող, 10-15 հոգիանոց խումբ, ոչ թե մեկ անձ, մեկ ստորագրություն և վերջ»:

Կարեն Արշակյանը Մարմաշենի կազմի մեջ մտնող 15 բնակավայրի բնակիչների հետ ոչ հանդիպել, ոչ խոսել է այս հայտարարության մասին: ՀԺ-ի հետ զրույցում Մայիսյանի բանկչուհիներից մեկն ասաց՝ իրենք զայրացած, նաև վիրավորված են, որ նման հայտարարություն է տարածվել:

«Մենք Մայիսյանից ենք, ու հրաժարական չենք պահանջել, ու ասեմ, որ ժողովրդի 90 տոկոսը վարչապետի հետ է, չկա հրաժարականի պահանջ, թե ինչու մի քանի հոգու կհրահրեն, էդ էլ մենք տեղյակ չենք: Մենք համայնքապետին ասել ենք, որ մեր անունից հանկարծ հայտարարություններ չանեք»,- ասաց մեր զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3548 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել