Երևան
12 °C
Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են սիրիացի վարձկանների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի պատերազմին, սակայն լրատվամիջոցների տասնյակ հրապարակումները հակառակն են վկայում: BBC-ն զրուցել է Ադրբեջանից վերադարած 4 վարձկանների հետ: Նրանք սկզբում գրանցվել են՝ սահմանային անցակետերում որպես սահմանապահ աշխատելու համար, սակայն տեղ հասնելուն պես, անսպասելիորեն հայտնվել են ռազմաճակատի թեժ կետերում:
Արտասահմանում լավ վարձատրվող ու գայթակղիչ աշխատանքի մասին Սիրիայում սկսել են լուրեր շրջանառվել դեռ օգոստոսին: Վարձկաններից մեկը լրատվականին պատմել է, որ աշխատանքի մասին իմացել է ընկերներից մեկի միջոցով, իրեն հայտնել են, որ շատ լավ աշխատանքի հնարավորություն կա, որի համար ընդամենը պետք է Ադրբեջանի ռազմական անցակետում ներկա լինել որպես խաղաղապահ, ինչի համար խոստացել են 2 հազար դոլար աշխատավարձ:
«Դա մեզ համար մի ամբողջ կարողություն էր»,-խոսելով վարձատրության մասին, նշել է մեկ այլ վարձկան:
Երկուսն էլ աշխատանքի համար դիմել են Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբ խմբակցությունների միջոցով, որոնք կազմում են Սիրիայի ազգային բանակը, որը գործում է Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ նախագահ Բաշար ալ-Ասադի: Շրջաններում, ոևտեղ օրական միջին աշխատավարձը մոտ 1 դոլար է կազմում, խոստացված վարձատրությունը չափազանց գայթակղիչ է հնչել. Այդ պատճառով էլ 1500-2000 մարդ է Թուրքիայի միջոցով գրանցվել եւ թուրքական ռազմական ու տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել Ադրբեջան:
Վարձկանները պատմել են, թե իրենց խաբել են: Նրանցից շատերը անգամ կռվելու փորձ չի ունեցել, սակայն դա չի խանգարել, որ նրանց տեղակայեն հակամարտ գոտու սահմանին եւ հրամայեն պատերազմել:
«Ես չէի սպասում, թե ողջ կմնամ, դա թվում էր 1 տոկոս հավանական, մահն ամենուր էր մեր կողքին»,-պատմել է վարձկաններից մեկը:
Թեպետ Ադրբեջանը շարունակ հերքում է վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները, ուսումնասիրությունների արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ լուսանկարային ապացույցներ, որոնք վերցված են տեսանյութերից եւ լուսանկարներից, որոնք հենց զինյալներն են ներբեռնել սոցիալական ցանցեր: Սիրիացի վարձկանների մեծ մասը տեղակայված է եղել Ղարաբաղի հարավային թեւում, որտեղ 2 կողմերից էլ կորուստները մեծաթիվ են եղել:
Զինյալները, որոնց հետ խոսել է հոդվածագիրը, ընկել են հրթիռային կրակի տակ եւ տրավմաներ են ստացել անփորձության պատճառով: Նրանք չեն ցանկացել, որ հոդվածում հիշատակվեն իրենց անունները՝ հետագա հետապնդումներից խուսափելու համար:
Զրուցակիցներից մեկը (պայմ. անունը՝ Իսմայիլ) պատմել է, որ իր առաջին մարտը եղել է ժամանելու հենց հաջորդ օրը:
«Ինձ եւ մոտ 30 տղաների ուղարկեցին առաջնագիծ: Մենք քայլեցինք մոտ 50 մետր, երբ հանկարծակի հրթիռ ընկավ մեր կողքին: Ես պառկեցի գետնին: Հրետակոծությունը տեւեց 30 րոպե անդադար: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հենց այդ ժամանակ ես ափսոսում էի, որ եկել եմ Ադրբեջան»:
«Մենք չգիտեինք՝ ինչ անել կամ ինչպես արձագանքել, որովհետեւ մեր խմբում ինձ նման շատերը փորձ չունեին», - հավելել է Սամիրը (անունը՝ պայմ.)՝ նշելով, որ ինքը տեսել է մեռնող տղամարդկանց, խելակորույս փախչողներին, որոնք գաղափար անգամ չունեին՝ ուր էին գնում:
Բոլոր 4 վարձկանները պատմել են, որ իրենց չեն տրամադրել պաշտպանիչ հանդերձանք եւ բժշկական օգնություն: Սիրիացիներից շատերը մահացել են արնաքամ լինելով, մինչդեռ ստացած վերքերը հնարավոր էր հեշտությամբ բուժել դաշտային հոսպիտալների բժիշկների միջամտությամբ:
«Ամենածանր պահն այն ժամանակ էր, երբ զինակից ընկերներիցս մեկը հարվածի տակ ընկավ: Դա տեղի ունեցավ ինձանից 20 մետր այն կողմ, ուր ընկել էր արկը: Ես տեսա նրան ընկնելիս: Նա ինձ էր ձայն տալիս, գոռում էր: Սակայն նրա տեղը գտնվում էր հայկական թնդանոթների տեսադաշտում, ես չէի կարող օգնել: Նա պարզապես այնտեղ էլ մահացավ»- պատմել է Իսմայիլը, որին հետագայում հոսպիտալացրել են բեկորային վնասվածքով:
Մյուսն էլ պատմել է, որ վախից քարանալով չի իմացել՝ ինչ անել, ինչպես գործել. «Հիշում եմ, որ նստած գետնին ես լաց էի լինում, իմ վիրավոր ընկերները եւս սկսեցին լացել։ Մի տղայի գլխին բեկոր դիպավ, եւ նա տեղում մահացավ։ Ինչ վերաբերում է ինձ, չգիտեմ՝ ինչպես ողջ մնացի այս պատերազմում»:
Սիրիացի վարձկանների շրջանում մահացածների ճշգրիտ թիվը պարզել դեռ չի հաջողվել: Սիրիայում մարդու իրավունքների մշտադիտարկման բրիտանական կենտրոնը, որը հետեւում է Սիրիայի հակամարտությանը, ղարաբաղյան հակամարտության ժամանակ սպանված սիրիացիների թիվը գնահատում է 500: Ադրբեջանի կողմից հայտարարվել է գրեթեր 3 հազար զոհի մասին եւ բացառվել է նրանց շարքում սիրիացի վարձկանների եղելությունը:
Իսկ կանոնավոր բանակ ունեցող Ադրբեջանին թե ինչու էին անհրաժեշտ վարձկաններ, դարձյալ փորձել է իր հոդվածում պարզել BBC-ն:
Վաշինգտոնյան CNA վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանի կարծիքով՝ վարձկանների ներգրավումը հնարավոր է նպատակ է ունեցել ադրբեջանական զորքերի կորուստների նվազեցման հարցում, մասնավորապես, որոշ տեղերում վարձկանները գրոհի ժամանակ ուղարկվել են զորքի առջեւից՝ ընկնելով կրակի առաջին ալիքի տակ։
«Նրանք բավական ցինիկ հաշվարկ են արել, որ եթե ռազմական գործողությունների սկզբնական փուլում անհաջողություններ գրանցեն, հիմնական կորուստները կլինեն վարձկանների, այլ ոչ ադրբեջանական զորքի կազմում, որովհետեւ վարձկանները ոչ ոքի չեն հետաքրքրում »,-նշել է Կոֆմանը:
Գլոբալ քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը, որն անձամբ է բազմիցս զրուցել հակամարտությանը մասնակցած վարձկանների հետ, պնդում է, որ վերջիններիս օգտագործել են որպես «թնդանոթի միս»:
«Նրանք էժան են: Կարելի առանց պատրաստվածության կամ ցածր պատրաստվածությամբ նրանց ուղարկել առաջնագիծ, ինչպես արել էԱդրբեջանը: Փաստացի, նրանք մարդիկ են, որոնց կարելի է տալ ինքնաձիգն ու հրամայել՝ գնա գրավիր այս բարձունքը, գնա գրավիր այս անտառը»,-ասել է Ցուկովը՝ հավելելով, որ վարձկանները ծայրաստիճան աղքատ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն քայլի, որի համար փող են ստանալու:
Այնուամենայնիվ, պարզվում է, Լեռնային Ղարաբաղում մարտերի բռնկումից հետո մի քանի օրվա ընթացքում, հարյուրավոր վարձկաններ դրել են զենքերը եւ հրաժարվել կռվելուց: Լրատվամիջոցի զրուցակիցներից երկուսը եւս եղել են այդ թվում եւ ցույց են տվել տեսանյութ, թե ինչպես են սիրիացիները բողոքի ձայն բարձրացնում զորանոցի տարածքից դուրս եւ հրաժարվում առաջ գնալ:
«Հրամանատարները սկսեցին սպառնալ մեզ, որ ինը ամիս մեզ բանտ կնստեցնեն Ադրբեջանում: Հետո նրանք ասացին, որ նույնիսկ երբ մենք վերադառնանք Սիրիա, մեզ կձերբակալեն: Բայց այդ պահին մենք 500 հոգի էինք բողոքող խմբի մեջ, եւ մենք սկսեցինք ազդեցություն ունենալ նրանց վրա: Նրանք միասին կազմեցին մեր անունների ցուցակը: 5-6 օր անց նրանք եկան եւ ասացին, որ պատրաստվենք, մենք հեռանում ենք», - պատմել է Սամիրը:
Ըստ վարձկանների, այդ խմբից որեւէ մեկին չի փոխանցվել խոստացված 2000 դոլարը, չեն ստացել ոչ մի կոպեկ, անգամ չեն վերադարձրել իրենց անձնական իրերը: Նրանք նշել են, որ Սիրիա վերադառնալուն պես սպանվել է խմբից 4 հոգի, որոնց մեղադրել են խռովությունը կազմակերպելու մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի՛ թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT