Երևան
12 °C
Օրվա ավարտին կրկին Շիրակի մարզպետարանում էին Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Ուշ երեկոյան հանդիպում էր նախաձեռնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ:
Պատգամավորը ներկաներին տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարության պատասխանատուն երկուշաբթի կընդունի գերության կամ շրջափակման մեջ գտնվող գյումրեցի տղաների հարազատներից կազմված 5-6 հոգանոց խմբին:
Զինվորների ծնողները, սակայն մերժեցին փոքր խմբով հանդիպման առաջարկը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ վաղը կփորձի այդ հանդիպման մանրամասները հստակեցնել:
Շիրակի մարզպետարանում հավաքված ծնողներն անվստահություն հայտնեցին բոլոր այն կառույցներին ու պատկան մարմիններին, որոնք մինչ այս , ըստ իրենց, անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում:
«Մեր տղեքի մասին ավելի շատ ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկություն կստանանք: Մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ չի ասել, էդ 62 երեխեն գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով կնայեն: Մինչև հմի ինչո՞վ էիք զբաղված։ Եթե կարող եք օգնել, մեր տղաների մասին ինֆորմացիա տալ, ասեք, եթե չէ, ինչի համար եք գալիս հանդիպման: Յարեն մենակ տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին »,-հուզված ու բարկացած Սարուխանյանին դիմեցին ծնողները:
Կարեն Սարուխանյանն էլ վստահեցրեց՝ գործ իհարկե արվում է, բայց ամեն ինչ չէ, որ բարձրաձայնելու կարիք ու անհրաժեշտություն կա:
Հիշեցնենք, որ զինվորականների հետ կապը կորել էր դեկտեմբերի 15-ի երեկոյան: Նրանք, ըստ տեղեկությունների, գերեվարվել են Հին Թաղերի ու Խծաբերդի հատվածից:
Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում Շիրակի մարզում իրականացվեցին բողոքի ակցիաներ, փակվեցին ճանապարհներ, ամեն օր հանդիպումներ եղան Շիրակի մարզպետարանում: Երեկ նաև ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն էին Գյումրիում: Զինվորականների մասին, սակայն, մինչ այս պահը, ծնողներին չի հաղորդվել պաշտոնական որևէ տեղեկություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա
Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը
Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար
Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը
«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին
ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով
Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT