Երևան
12 °C
Քրեական գործեր են հարուցվել Արցախյան պատերազմի այս արդյունքներին հանգեցրած մի շարք հատկանիշների փաստերով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով:
Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները, հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով:
Արդյունքում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով` ներկայացվում է հետևյալը:
2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Այս քրեական գործով ներկայում քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:
Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:
2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։
Արդյունքում, 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
Նշվածին առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ:
Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Քրեական այս գործի շրջանակում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար՝ Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:
Վերոնշյալից բացի՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը:
Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն:
Նշվում է, որ իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼրանում է մեր ամուսնության 27-րդ տարեդարձը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Խմած վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նրանց մեքենայի մեջ 20 հազարանոց է նետել
Արարատում քննարկվել է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը. ինչ է այն նախատեսում
Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին. Հաքան Ֆիդան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Ազատման դիմում են գրել, անիմաստ հաստիքներ էլ կան. դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս. Սարիկ Մինասյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Հավատարմության «երդում» Ռուսաստանին. ինչ ազդակներ հղեց Ալիևը ռուսական պարբերականներով և ինչի համար
20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամներ են իրացրել. տղան կանացի հագուստով և կեղծամով է եղել
Երևան-Սևան ճանապարհին բեռնատարներ են բախվել
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները
TOEFL time. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 14 ավտոմեքենա, 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել
Ձմեռային անվադողը՝ պարտադիր պահանջ. որ դեպքում է պարեկը տուգանում վարորդին. տեսանյութ
ՍԱՏՄ ղեկավարը և Մարագոսը ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր են քննարկել
Կշարունակվի՞ սահմանազատման գործընթացը. վարչապետը մանրամասնել է
Մենք նախապայմաններ չունենք. Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով Բաքուն ցանկանում է առարկայացնել ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջները. Փաշինյան
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կփարատի սահմանադրությունների հետ կապված մտահոգությունները. վարչապետ
Որքանո՞վ է բարձր գնահատվում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում. վարչապետը պատասխանել է հարցին
ՀՀ-ն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողությունների ոչ մի մտադրություն կամ ծրագիր չունի. վարչապետ
Շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում. վարչապետ
Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Միրզոյան
Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծեր»-ի համար սահմանած դրույքաչափերի որոշումը. այն կբողոքարկվի
Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել
Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը. չվացուցակ
44 հարկ վճարողի մոտ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում է արձանագրվել
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը մահացել է
Արայիկ Հարությունյանն ու Նիդերլանդների դեսպանը տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ մտքեր են փոխանակել
«Կամազ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է
ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. սպասվում է քամու ուժգնացում
Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխվել է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 19-ին
Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT