Երևան
12 °C
Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցն այսօրվա նիստին բուռն մթնոլորտում քննարկվեց։
Մասնավորապես Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում։
Ուժը կորցրած ճանաչվեց 2 դրույթ։ Առաջինն այն է, որ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առեւտրային կազմակերպություններում, որոնք ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից։ Մյուս դրույթն այն էր, որ ֆոնդի եւ մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը պետք է ստանար առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։
Հարցը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահանջները խիստ սահմանափակում էին ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը. «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»։
Հարցի վերաբերյալ հակառակ տեսակետն ուներ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով. «Մենք հանրային միջոցներ ենք ծախսում, իսկ պետական բյուջեի գործառույթն այնպիսի ենթակառուցվածքներում ներդրումն է, որտեղ մասնավորը երբեք ներդրում չի կատարում։ Այս միջոցառումն ունեցել է հակաճգնաժամային բնույթ։ Եվ եկեք այդ գաղափարախոսությունը պահպանենք, որ պետությունը չի կարողանում ռիսկերը կառավարել։ Եթե հիմա ինչ-որ բան է փոխվել, եւ մենք համարում ենք, որ պետությունը այսուհետ կարողանալու է, ուրեմն եկեք հավանություն տանք ու գնանք առաջ»։
Ջանջուղազյանի համոզմամբ՝ պետությունը չի կարողանալու գնահատել ռիսկերը, դրա համար է բանկն այստեղ ներառված, որպեսզի գնահատի վարկունակությունը, սուբյեկտի տնտեսական գործունեության կենսունակությունը, եւ ըստ դրա պետությունը մասնակցի էկոնոմիկայի նախարարի ասած ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու պրոցեսին։
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասում ենք պետություն, բայց ասվեց, որ կա ինվեստիցիոն կոմիտե։ Այսինքն՝ ըստ էության այդ որոշումները ոչ թե պետական մարմինն է կայացնելու, այլ արտապատվիրակվել է այդ գործողությունը»:
Վարչապետը նշեց, որ այստեղ կա նախապատմություն եւ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է Կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով. ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ դրամագլուխը կփորձի կառավարել:
Նրա խոսքով՝ հենց սկզբից եղել է քննարկման երկու թեմա՝ առաջինը՝ արժի՞ նման բան անել, թե ոչ, որ բյուջեի միջոցներից ներդրումների խթանման այսպիսի գործիք կիրառվի, եւ երկրորդը վերաբերել է կանոններին:
«Երկու հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում չի եղել Կառավարությունում: Հենց սկզբից եղել են մտավախություններ, որ այս կանոններով հնարավոր չի լինի ներդրումներ իրականացնել: Այսօր էլ միասնական կարծիք Կառավարությունում չկա: Փաստարկների երկու խումբն էլ ունեն իրենց հիմնավորումները»,- նշեց վարչապետը:
Գործադիր ղեկավարն ասաց՝ պետք է խոստովանել, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք հույս ունեին, որ կունենա. «Հիմա որպես դրա պատճառ ու մեղավոր համարվում են այն կանոնները, որոնք սահմանված են: Իմ ընկալումն այն է, որ եթե մինչեւ այստեղ հասել ենք, շարունակենք, ու տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ մինչ այսօր շատ բան է արվել, օժանդակության ծրագրերը հասել են 160 մլրդ դրամի․ «Այն կանոնները եւ շահառուի նույնականացման ձեւը, որ ընտրել են, բավականին արդար է: Քանի որ հիմա շահառուի ընտրության կանոն որեւէ կերպ այլեւս չի արձանագրվում, հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ մենք պետք է առանց շահառուի նույնականացման կամ նկարագրության կանոնի բյուջետային միջոցները տեղաբաշխենք մասնավոր հատվածում»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կարծիք հայտնեց, որ պետք է պայմանների մեղմման տարբերակներ քննարկել եւ ոչ թե պայմանները հանելու։ Նա նշեց, որ համաձայն չէ Քերոբյանի տեսակետի հետ։
Արձագանքելով Վահան Քերոբյանն ասաց, որ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է եւ ոչ բյուրոկրատիան, ոչ էլ նույնիսկ նախկինում եղած կոռուպցիան եւ հարկերը։
«Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից, չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային եւ վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, եւ այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել ներդրումային ֆոնդի վերաբերյալ որոշումն ընդունելով. «Այսինքն՝ մենք պնդում ենք, որ ընկերությունն անպայման պետք է գնա բանկ, վարկավորում վերցնի նաեւ բանկից։ Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողը հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ Կառավարություն ներկայացված նոր որոշման նախագծով մենք թույլ ենք տալիս, որ ընկերությունները հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաեւ պետական օժանդակությամբ»։
Քննարկմանը միացավ նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ տրամաբանությունը փոփոխվում է, եւ առաջարկվող մեղմացումներով փաստացի ներդրումային հիմնադրամը կարղ է ներդրվել գործող քիչ թե շատ առողջ ընկերություններում, որոնք համավարակի, պատերազմի բերմամբ ունեն ֆինանսական խնդիրներ, բայց պոտենցիալ ունեցող ընկերություններ են եւ պատրաստ են նաեւ կապիտալում ներդրում ստանալու եւ փայաբաժին տրամադրելու ներդրումային ընկերությանը:
Վարչապետն Նիկոլ Փաշինյան ասաց, որ երբ շատ ազատական կանոններ են սահմանվում, առաջանում է ընկերությունների երկար հերթ, որոնք կուզենան, որ այդ ներդրումն իրենց մոտ տեղի ունենա, իսկ այդ շատ ընկերություններում ներդրումներ անելն այնքան էլ տրամաբանական չի լինի. «Արդյունքում պրոյեկտի շուրջ անառողջ մթնոլորտ է գոյանալու, ասելու են՝ իսկ ինչի՞ էն մեկի հայտը բավարարվեց, մյուսինը՝ ոչ: Ես այստեղ ռեպուտացիոն մեծ ռիսկ եմ տեսնում: Հետո շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու այս մի ընկերությունում ներդրում արվեց, մյուսում չարվեց: Իսկ եթե որեւէ անհաջողություն լինի, այդ պրոցեսներն ավելի կշատանան, կդառնան քրգործեր եւ այլն»:
Փաշինյանի խոսքով՝ եթե բանկն է տալիս աջակցությունը, նա մասնավոր կառույց է եւ կարող է ասել՝ իմ քաղաքականությունն այնպիսին է, որ ես վարկ տալիս եմ օրինակ միայն սեւ աչքեր ունեցողներին. «Բայց երբ պետությունն է նման բան ասում, խնդիր է առաջանում: Եթե մենք 0-ից 1-ին ենք ընտրելու, մնացած 9-ը ասելու են՝ ուրեմն էստեղ ներքին գործարքներ, խնամի-ծանոթ է գործում»:
Արձագանքելով Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե հիմա քննարկում են անել կամ չանել ինչ-որ բան, որը կարող է առաջացնել կամ չառաջացնել ինչ-որ ռիսկ. «Ես իմ 1,5 ամիս աշխատանքի ընթացքում անընդհատ լսում են՝ սա ռիսկ է առաջացնում, նա ռիսկ է առաջացնում: Մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, որովհետեւ այնտեղ կա ռիսկ: Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ եւ չվախենալ սխալներ գործելիս: Այստեղ էլ կոչ եմ անում լինել համարձակ եւ անել նոր քայլեր, որովհետեւ միայն դա կարող է փոփոխություն մտցնել մեր աշխատանքի մեջ»:
Այնուամենայնիվ որոշումն ընդունվեց, սակայն ոչ միաձայն։ Որոշման ընդունմանը դեմ քվեարկեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT