Երևան
12 °C
20-րդ դարի խոշորագույն արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (իրական անունը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում։ Կյանքի վերջին օրերին, երբ ծանր հիվանդ էր, որոշեց վերադառնալ Հայաստան, սակայն նրա տունն ու ապրած կյանքն այդպես էլ մնացին Թբիլիսիում։
Փարաջանովի տունը Թբիլիսիի հրաշալի մի հատվածում է՝ Մթածմինդայում, որը Թբիլիիսիի ամենահին ու կոլորիտային թաղամասերից մեկն է։

Առաջին հայացքից այն նեղլիկ, ոլորանաշատ փողոցներով եւ մոլորության հասցնող խուճուճ դասավորվածությամբ տների ու շինությունների մի կույտ է։ Երեւանբնակներին այս թաղամասը որոշակի նմանությամբ կարող է հիշեցնել Երեւանի ամենահին թաղամասը՝ Կոնդը։ Մթածմինդան էլ կարծես Թբիլիիսից առաձին մի քաղաք է, քաղաք՝ քաղաքի մեջ՝ յուրահատուկ էներգետիկայով ու լեռներից իջնող խորհրդավոր հանգստությամբ։

Փարաջանովի տունն այստեղ բավականին խորքերում է՝ բարձունքին, եւ եթե որոշել եք ոտքով հասնել, ապա չէր խանգարի մի քանի օր առաջ բարձրունք հաղթահարելու թեթեւ վարժանքներ անել։ Բարձրանում ես ոլորաններով՝ ամեն մի քանի մետրը հաղաթահարելիս ճանապարհդ ինքնըստինքյան թեքվում է կա՛մ աջ, կա՛մ ձախ։
Առաջ շարժվելով՝ վերեւից նայում ու զգում ես, որ մի կլոր պտույտ ես կատարել այդ թաղերի մեջ․ տպավորություն է, թե փողոցներն էլ գիտեն ու քեզ տանում են ուզածդ հասցեով։ Եվ ահա, մտքում այդքան կրկնած հասցեն՝ Կոտե Մեսխի 7։ Տունը, որտեղ 1924-1990 թթ. ապրել է Սերգեյ Փարաջանովը։

Շատերին կարող է թվալ, թե մուտքի մոտ փակցված ցուցատախտակի վրացերեն գրությունը շինության տուն-թանգարան լինելու մասին է, սակայն մի փոքր պիտի հիասթափեցնեմ, քանի որ դրա վրա գրված է հյուրանոց։ Տունը 1995 թվականից արդեն Փարաջանովինը չէ։ Ռեժիսորի որդին՝ Սուրենը, այն վաճառել է վրացի մի ընտանիքի։ Սուրենն այդ ժամանակ (երեւի հիմա էլ) ապրել է Կիեւում (Ուկրաինա)։Հյուրանոցի դուռը բացեց տիրուհին՝ Մանանա Ախալաիա անուն-ազգանունով մի կին։ Սիրալիր կերպով ներս հրավիրեց ու պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին, պատմել այն, ինչ այս տարիներին տեսել ու լսել է հանճարի մասին, այն ամենը, ինչը կհետաքրքրեր մեզ։
«Փարաջանովն այս տանը հսկայական նյութեր ու արժեքավոր գործեր ուներ։ Բոլորիս հայտնի է, որ նրա հայրը հնությունների առքուվաճառքով է զբաղվել, որոնցից շատերը նաեւ այս տանն էին պահպանվում։ Փարաջանովի մահից հետո կարծեմ դրանք բոլորը տեղափոխեցին Երեւան։ Դե իսկ որդին՝ Սուրենը, մտածեց, որ հնարավոր է՝ տունն էլ վերցնեն ու իրեն ոչ մի գրոշ չտան։ Հոր մահից մի քանի տարի անց այն վաճառեց»,- պատմեց վրացուհին։
Նա չթաքցրեց, թե ինչքան են վճարել տան համար․ «5 հազար ԱՄՆ դոլար ենք տվել, այն ժամանակ դա բավականին լավ գումար էր, կարելի էր 4 սենյականոց լավ բնակարան գնել»։ Տիրուհու խոսքով՝ երբ տունը նոր են գնել, այն շատ տխուր վիճակում է եղել, հսկայական աշխատանք են կատարել՝ ամրակայելու ու տեսքի բերելու համար․ «Սա շատ հին տուն էր՝ ծեփերը թափված, վնասված, երկար տարիներ սարքում էինք, չէինք կարողանում խելքի բերել։ Տանն ամեն ինչ փայտից էր (դե դա հատուկ էր այն ժամանակվա տներին), դրսի դռները, աստիճանները, շքամուտքը եւ ամեն ինչ՝ խարխուլ վիճակում»։

Երկաթից աստիճանները պահպանվել են այն ժամանակից, երբ այդտեղ Փարաջանովն է ապրել
Վրացի ընտանիքն այս տունը հյուրատան է վերածել մոտ 5 տարի առաջ։ Տանտիրուհու խոսքով՝ այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից իրենք անընդհատ հյուրեր են ունեցել աշխարհի տարբեր ծայերերից, նրանց բոլորին մի բան է այդ հասցեով տարել՝ համաշխարհային փառքի արժանացած ռեժիսորի՝ երբեմնի այդտեղ բնակվելու հանգամանքը։
Փարաջանովի հայտնիության ու հարյուրավոր այցելուների փաստն էլ վրացի ընտանիքին գաղափար է տվել ստեղծելու իրենց ընտանեկան բիզնեսը։ Նրանք հյուրատունը հենց Փարաջանովի անունով էլ կոչել են։
Փարաջանովի օրոք այս տունը եղել է մեկ հարկանի։ Նոր տերերն այն վերանորոգելուց հետո ավելացրել են նաեւ երկրորդ հարկը. ներսից աստիճաններով բարձրանում ես հյուրատան սենյակներ, որոնք ծառայում են բիզնեսին։ Առաջին հարկում էլ իրենք են տեղավորվել:
Տանտիրուհին հերթով ցույց տվեց դրանք ու առանձնահատուկ ոգեւորությամբ ներկայացրեց հատկապես այն սենյակները, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում, երեւում էր ամբողջ քաղաքը։ Այստեղ կարելի է վայելել լեռան լանջին ծվարած քաղաքի գեղեցկությունն օրվա տաբեր ժամերի, հիանալ տարվա եղանակի հետ փոփոխվող գույներով։ Իզուր չէ, որ այս տեղանքը տեղացիները կոչում են «Սուրբ լեռ» (Մթածմինդա բառի բացատրությունը):
Տան առաջին հարկում մի մեծ սենյակ է, որը Փարաջանովի ժամանակ փոքրիկ շքամուտք է ունեցել, հետագայում այն քանդել են՝ սենյակն ընդարձակ դարձնելու նպատակով։ Այժմ այդ հատվածը ծառայում է որպես հյուրասենյակ։ Այնտեղ, որտեղ վրացի ընտանիքը ստեղծել է փարաջանովյան փոքրիկ անկյուն, կինոռեժիսորի նկարներն են, նրա մասին պատմող որոշակի իրեր, գրքեր։

2014 թվականին Փարաջանովի մասին թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը գիրք է թողարկել, որտեղ հանճարի լուսանկարներն ու նրա մասին հետաքրքրիր պատմություններն են զետեղված: Յուրի Մեչիտովի՝ «Սերգեյ Փարաջանովը Յուրի Մեչետովի նկարներում եւ պատմություններում» գրքի բազմաթիվ օրինակներ հյուրատանը զբոսաշրջիկներին են վաճառում 50 լարիով (10 հազար դրամին համարժեք գումար)։ Տանտիրուհին հայտնեց, որ բավականին լավ է վաճառվում։ Փարաջանովն ընկերական հարաբերություններ է ունեցել Մեչիտովի հետ: «Իրականում նրան ոչ ոք լավ չի ճանաչում։ Նա աննորմալ մարդ էր, եւ դրանում էր նրա հանճարը»,- գրքում այսպես է բնութագրում լուսանկարչության իր առաջին ուսուցչին՝ հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը: Փարաջանովյան անկյունում առաջինն աչքի ընկան պատից կախված ձեռագործ աշխատանքներ՝ մեծանուն արվեստագետի դիմանկարներով ու նրա ամենահայտնի լուսանկարներից մեկով, որտեղ նա կարծես թռչում է։

Պարզվում է՝ տանտիրուհին՝ Մանանա Ախալաիան, իր ձեռքով է այդ աշխատանքներն արել։ Երկար տարիներ իրավաբան աշխատած կինը հյուրատան հերթական այցելուներից մեկից է սովորել ու այսօր արդեն իր սենյակն ունի, որտեղ ձեռագործ աշխատանքներ է անում։ Առաջին աշխատանքն էլ Փարաջանովի դիմանկարն է։ Տիկինն իր ձեռքով ստեղծել է նաեւ կինոռեժիսորի ֆիլմերի կադրերից խորհրդանշական պատկերներ։
Լուսանկարում՝ Մանանա Ախալաիան

Տանտիրուհու խոսքով՝ հանճարեղ մարդիկ են այս տարիների ընթացքում այցելել ու Փարաջանովի հետ կապված մանրամասներով հետաքրերվել։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, որոնք այդտեղ են գնացել՝ որպես Փարաջանովի տուն-թանգարան։ Մանանա Ախալաիան, թվարկելով զբոսաշրջիկների այցերը, հիշեց մի դեպք Հնդկաստանից եկած երիտասարդի մասին ու բարձր ծիծաղելով սկսեց պատմել․ «Խեղճն այնքան էր քայլել ու այնքան վատ վիճակում մեր տուն հասավ, որ բոթասները ճղվել էին։ Հյուրընկալելուց հետո մենք իրեն կոշիկներ նվիրեցինք, որ կարողանար տնից դուրս գալ»։ Փարաջանովի տնից գրեթե ոչինչ չի պահպանվել, բացառությամբ տան մյուս մուտքի կողմից բարձարցող աստիճանների ու մանր դետալների։
Միակ իրը, որը մնացել է նրանից, կոտրված օրորոցն է։ Այն շատ հին է։ Հայտնի է կինոռեժիսորի ֆիլմերից։ Ասում են՝ դա հենց Փարաջանովի օրորոցն է: Այս օրորոցի լուսանկարը կա նաեւ Մեչիտովի կողմից հրատարակած գրքում, անգամ՝ Սայաթ-Նովա ֆիլմում։
Հետաքրքրվեցինք՝ իսկ Փարաջանովի հարազատներից երբեւէ այցելել են այս տուն։ Տանտիրուհին ասաց, որ տունը վաճառելուց հետո երկու անգամ նրա որդին է այցելել։ Տարիներ առաջ մեկ անգամ էլ Փարաջանովի երկրորդ կինն է եղել այստեղ, ազգությամբ ուկրաինացի Սվետլանա Շչերբատյուկը։ «Կինն անչափ հուզված էր, երեւի հիշելու շատ բաներ կունենար, դուրս գալիս համբուրեց դռան մոտի պատը»,- հիշեց Մանանա Ախալաիան՝ ցույց տալով դրսի դռանն ամրացված երկաթյա նախշերը, որոնք պահպանվել են Փարաջանովից։

Մեր հեռանալուց առաջ տան տիրուհին ասաց՝ նախկինում այստեղ այլ լրագրողներ էլ են այցելել, բայց այս տարի մեր այցն առաջինն էր։ Նկատեց, որ երբ դեռ համավարակով պայմանավորված սահմանափակումները չկային, ամեն օր հյուրատան բոլոր սենյակները զբաղված էին, այժմ հազվադեպ է պատահում, որ այցելուներ ունենան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT