Երևան
12 °C
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է հերթական մարդահամարը։ Այն նախատեսված էր անցած՝ 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համավարակի ու երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով վիճակագրական կոմիտեի առաջարկով եւ կառավարության որոշմամբ մարդահամարի ժամկետը հետաձգվել էր մեկ տարով։
Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ մարդահամարի ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր նրանով, որ մարդահամարի հաշվառումն անցկացվելու էր համակցված եղանակով, և բացի բնակչության պետական ռեգիստրի տվյալներից, պետք է իրականացվեր նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում` այսինքն ստանալու մարդահամարի ծրագրով սահմանված այն տվյալները, որոնք ներառված չեն բնակչության ռեգիստրում, որն էլ ենթադրում է մարդահամարի աշխատակիցների շփում շուրջ 750 000 մարդու հետ:
«Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում մարդահամարի աշխատանքների հետագա ընթացքի ապահովումը դառնում էր ռիսկային, ինչով պայմանավորված Վիճակագրական կոմիտեի առաջարկով, ՀՀ կառավարության որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 18-27 անցկացվելիք մարդահամարի ժամկետը մեկ տարով երկարաձգվեց», - ասաց Կույումջյանը։
Այսպիոսվ, հաջորդ մարդահամարը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 14-23-ը և ըստ նախնական գնահատականների տվյալների հավաքումը կանցկացնեն 2 200 հաշվարար ու 450 հրահանգիչ-հսկիչ: Ներգրավվելու են նաև առնվազն 27 մարզային և ք.Երևանի դաշտային աշխատանքների համակարգողներ ու 383 ցուցակագրողներ, որոնք պետք է անցնեն ուսուցման համապատասխան դասընթաց և գիտելիքների ստուգում: Աշխատակիցները ընտրվելու են Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվելիք մրցույթի միջոցով։
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման և տարածման աշխատանքների ծախսերը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 1․4 մլրդ դրամ։ Վերջնական արդյունքները, ըստ Կարինե Կույմուջյանի պատրաստ կլինեն 2022 թվականին։ «Մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումը՝ միջոցառումների ծրագրով նախատեսված է 2022թ. 1-ին եռամսյակում, իսկ վերջնական արդյունքները՝ սկսած 2022թ. 4-րդ եռամսյակից՝ ըստ մարդահամարի ծրագրի առանձին բաժինների»,- մանրամասնեց նա:
Վիճակագրական կոմիտեն այս տարի ձեռք կբերի պլանշետներ` հաշվարարների և հրահանգիչ հսկիչների թվին համապատասխան: Հաշվարարներն ընտրված տնային տնտեսություններ այցելությունների միջոցով պլանշետներում լրացնելու են մարդահամարի հարցաթերթով սահմանված հարցերի պատասխանները՝ տնային տնտեսության յուրաքանչյուր անդամի համար: Կարինե Կույումջյանի խոսքով, պլանշետները կօգտագործվեն նաև մարդահամարից հետո Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվող` տնային տնտեսությունների կենսապայմանների, աշխատուժի և այլ ընտրանքային հետազոտությունների ժամանակ:
Մինչ բուն մարդահամարի անցկացումը, Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ն անցկացվել է փորձնական մարդահամար՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Դրա նպատակը, ըստ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, հետեւյալն էր․ «Փորձարկել 2020թ. անցկացվելիք մարդահամարի հարցաթերթի և մեթոդաբանական այլ գործիքների, տվյալների հավաքման, վիճակագրական մշակման, դասակարգումների և կազմակերպչական գործառույթների, հավաքված տվյալների մշակման նպատակով իրականացված ծրագրային ապահովմանն առնչվող գործառույթները՝ ՀՀ բնակչության 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում»։
Իսկ ի՞նչ խնդիրներ վերհանվեցին փորձնական մարդահամարի ժամանակ և արդյոք դրանք կնպաստեն սպասվելիք մարդահամարի անցկացման խնդիրների կարգավորմանը։ Կույումջյանը առանձնացնում է՝ «Փորձնական մարդահամարի միջոցով վեր հանվեց այն փաստը, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ՀՀ բնակչության պետական ռեգիստրի նույնականացված տվյալների համադրման համար անհրաժեշտ է դրանք համալրել մասնագիտացված ծրագրային ապահովումով: Որոշակի կազմակերպչական և մեթոդաբանական հարցեր ևս կարգավորվել են փորձնական մարդահամարից քաղված դասերով, մասնավորապես՝ մարդահամարի հարցաթերթի, հրահանգչական փաստաթղթերի, կազմակերպչական գործառույթների, ծրագրային կարգավորումների և այլնի առումով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս մարդահամարը թվով երրորդն է, որ անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր։ Վերջինն անցկացվել է 2011 թվականին: «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանում մարդահամարներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ անգամ:
Սակայն, ԱՊՀ և Եվրասիական երկրների Վիճակագրական կոմիտեների առաջարկով` մարդահամարի ժամկետների փոփոխություն եղավ, որպեսզի բոլոր երկրներում մարդահամարները հնարավորինս մոտ ժամկետներում անցկացվեն: Որոշումը ընդունվել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ի` N 5 կարգադրությամբ: Ինչով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հերթական մարդահամարի անցկացման ժամկետը սահմանվել էր 2020 թվականը:
Իսկ մարդահամարի անցկացման նպատակն է ապահովել՝ ոչ միայն Հայաստանի բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, այլև սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների վերաբերյալ մարդահամարի ծրագրով սահմանված տվյալների ստացումը:
Մերի Խաչատրյան
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT