Երևան
12 °C
Երեկ տեղեկացրել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում Սահմանադրության փոփոխությունների նախագիծ է շրջանառվում, որն ընդունվելու պարագայում Ազգային ժողովն ինքնալուծարման հնարավորություն է ստանալու:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որ մշակել եւ գործընկերների քննարկմանն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության նախագիծը, լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարի առկայությունը՝ ընդգծելով, սակայն, որ այլ մանրամասներ չի կարող ներկայացնել, մինչեւ խմբակցությունը չքննարկի եւ որոշում չկայացնի՝ գնո՞ւմ է այդ փոփոխությանը, թե՞ ոչ:
Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ: Եվ քանի որ, ընդդիմադիր խմբակցությունները եւ պահանջում են վարչապետի հրաժարականը, եւ միեւնույն ժամանակ չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, որպեսզի արտահերթ ընտրություն նշանակվի, ապա թերեւս հենց այս պատճառով իշխանությունները որոշել են ստեղծել նաեւ ԱԺ ինքնալուծարման միջոցով ընտրություններ նշանակելու ճանապարհ: Այդ պարագայում ընտրությունը կազմակերպում է վարչապետը, մինչեւ ձեւավորվի նոր ԱԺ եւ նոր վարչապետ ընտրվի:
Ազգային ժողովում հրավիրված փակ նիստում խմբակցությունը քննարկեց այս նախագիծը: Նիստին մասնակցում էին իշխող ուժի ոչ բոլոր պատգամավորները, ընդամենը շուրջ 3 տասնյակ մարդ, հետեւաբար որոշում չկայացվեց:
Նիստից հետո խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ հարցը քննարկվել է, սակայն «Ընտրական օրենսգրքում» բարեփոխումների եւ Սահմանադրությունում այլ փոփոխությունների համատեքստում: Դանիելյանը տեղեկացրեց, որ փետրվարին նախ հանրային քննարկման, հետո՝ շրջանառության մեջ են դնելու «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը. «Երբ մենք դեռ 1,5 տարի առաջ ծրագրում էինք «Ընտրական օրենսգրքում» բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական փոփոխություններին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետեւ ընտրակարգում կան դրույթներ, որոնք թելադրված են Սահմանադրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց ԸՕ փաթեթը մեծ հաշվով պատրաստ է, դա էինք քննարկում, թե արդյոք ԱԺ-ում մենք սահմանադրական որոշակի հոդվածների մասով, որը ԱԺ-ի լիազորություններում է, փոփոխություններ կարող ենք իրականացնել: Մի քանի տարբերակներ ենք քննարկել: Դեռ քննարկումները շարունակվելու են»,- վստահեցրեց պատգամավորը:
Հարցին՝ ԱԺ-ն լուծարելու տարբերակը քննարկե՞լ են՝ Դանիելյանը պատասխանեց, որ տարբեր գաղափարներ են եղել. «Ընտրությունների ժամկետների հետ կապված հարցն է քննարկվել, որը նույնպես Սահմանադրության հարց է, ժամկետները կարճ են: Երբ արտահերթ ընտրություն են իրականացնում, քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը բավական կարճ է՝ հատկապես փոքր եւ նոր ուժերին իրենց տեսակետները հանրությանը ներկայացնելու համար: Արդյոք այդ փոփոխությունը կարող ենք անել ԱԺ-ում, դա միայն «Իմ քայլի» որոշելիքը չի: Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետեւաբար նաեւ ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Մենք շատ վաղ փուլում ենք, որպեսզի ես կարողանամ հստակ տեսակետ հայտնել»,- ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում այս պահին 83 պատգամավոր է, մինչդեռ Սահմանադրական փոփոխություն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի կողմ ձայն: Համազասպ Դանիելյանը չբացառեց, որ ընդդիմադիր գոնե մեկ խմբակցության հետ գան համաձայնության՝ այդ հարցը ընդունելու համար:
Մեր հարցին՝ եթե ընդդիմությունը չհամաձայնի, չե՞ք գնալու այդ փոփոխությանը՝ Դանիելյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե մենք ինչ քայլեր կանենք, բայց բնական է, որ այդ փոփոխությունները, սահմանադրական փոփոխությունները ընդհանրապես, ԱԺ-ում իրականացնելու համար պետք է լինելու ավելի շատ ձայն, քան այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ունի: Ի դեպ, կարող է նաեւ անկախ պատգամավորներն էլ տեսականորեն մեզ միանան եւ դա տեղի ունենա»:
Կհամաձայնե՞ն ընդդիմադիրները միանալ իշխող խմբակցության նախագծին՝ այս պահին դժվար է ասել: ԲՀԿ-ից Արման Աբովյանն ասաց, որ դա չէ այն առաջնահերթ հարցը, որ պատրաստվում են քննարկել. «Այսօր բոլոր խնդիրները թողած ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք, ըստ իս, միտված են իրենց վերարտադրությանը։ Զավեշտալի իրավիճակ է ստացվում։ Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եւ բոլոր պրոցեսները նոր պետք է մենք հասկանանք՝ ինչ է գեներացվում»,- ասաց նա։
«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն էլ մեր զրույցում ասաց, որ մամուլից են տեղեկացել այդ գաղափարի մասին, եւ քանի դեռ նախագիծը չեն տեսել, չգիտեն Սահմանադրությունում ինչ են ուզում փոխել իմ քայլականները՝ չեն կարող կարծիք հայտնել:
Ինչ վերաբերում է անկախ պատգամավորներին՝ այս պահին մեր խորհրդարանում նրանց թիվը 8 է: Որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներն են՝ Վարդան Աթաբեկյանը, Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տիգրան Ուրիխանյանը:
Արման Բաբաջանյանը մեր զրույցում ասաց, որ կմիանա «Իմ քայլի» նախաձեռնությանը, եթե միայն մինչ արտահերթ ընտրությունների նշանակումը անցկացվեն մի շարք բարեփոխումներ, որ առաջարկել է ինքը.
- Պարոն Բաբաջանյան, իշխող խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորություն ստեղծել: Ի՞նչ կարծիքի եք գաղափարի մասին:
- Քննարկումներին ամբողջությամբ չեմ հետեւել, գիտեմ, որ այսօր խմբակցության նիստ է եղել, եւ կարծես քննարկված հարցերից մեկը հենց դա է եղել: Պիտի ասեմ, որ վարչապետի հետ արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպման շրջանակներում ես խոսել եմ նաեւ այս հեռանկարի մասին՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը: Մեր հանդիպումը հաջորդել էր վարչապետի հանդիպմանը խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ մենք այնտեղ փաստորեն ամփոփելու հնարավորություն ունեցանք, քննարկեցինք տարբերակ, թե ինչ է լինելու, եթե վարչապետի հրաժարականից հետո քաղաքական ուժերը որոշեն առաջադրել վարչապետի թեկնածու եւ ըստ էության տորպեդահարեն արտահերթ ընտրության գնալու գործընթացը: Մի քիչ պարադոքսալ իրավիճակում ենք, որովհետեւ վարչապետի հրաժարականի պահանջը ընդդիմությանն է, եւ ընդդիմությունն էլ պետք է արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներ փնտրեր, բայց քանի որ այս հարցում իշխանությունը ավելի նախանձախնդիր է գտնվել՝ ինքն էլ փաստորեն ձեռնարկում է միջոցառումների շարք, որոնք երկիրը կտանեն արտահերթ ընտրությունների եւ լեգիտիմության խնդիրը գոնե կհաղթահարվի: Ուրեմն ճանապարհ չի մնում, քան գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, օրինակ այս տարվա աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ:
- Իշխող խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն անելու հարցում հնարավոր է ունենա անկախ պատգամավորների ձայների կարիքը: Դուք կաջակցե՞ք այդ հարցում:
- Ես կարող եմ կողմ լինել այս տեսակ փոփոխություններին, բայց ավելի հիմնարար հարցեր կան մինչեւ այս հարցին հասնելը: Ես վարչապետին գործողությունների պլան եմ տվել, որոնք ներառում են դատաիրավական բարեփոխումներ, հակակոռուպցիոն մարմնի, ԿԸՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված բարեփոխումներ: Դրանք ընդունվել են վարչապետի կողմից: Այս փոփոխությունները երկիրը պատրաստ կդարձնեն ընտրությունների համար: Եթե իշխանությունների հետ մենք կգանք համաձայնության, որ իմ առաջադրած ճանապարհային քարտեզի մի հիմնարար մասը կիրագործվի, ես իհարկե աջակցելու եմ նրանց առաջարկած փոփոխությանը: Դուք հասկանում եք, որ այն ահռելի մեդիապատերազմը, որ կա, այն ահռելի լրատվական հոսքերը, որոնք սթրեսի եւ նյարդային վիճակի մեջ են պահում պետությունը եւ քաղաքացուն, պետք է զսպել: Իշխանությունները նույնիսկ ունեցած գործիքները բավարար չափով չեն կարողանում գործադրել: էս պայմաններում սխալ է գնալ արտահերթ ընտրությունների: Իշխանությունը պիտի ամեն ինչ ձեռնարկի, որ կարողանանք պաշտպանել ժողովրդի կամարտահայտությունը: Եթե դրան հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այո, մենք պետք է այդպիսի նախաձեռնությամբ հանդես գանք եւ ես կաջակցեմ այդպիսի նախաձեռնությունը միայն այդպիսի որակական բարեփոխումներից հետո:
-17 ուժերի աջակիցներից մեկը հայտարարել է, որ ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորություն ստեղծելով իշխանությունները գնում են հերթական հանցագործության եւ ինքնասպանության: Ի՞նչ հիմք կարող է ունենալ նման եզրակացությունը:
- Անկեղծորեն չգիտեմ ով է այդ հայտարարությունը արել, բայց ասեմ, որ եթե մենք նորմալ իրավապահ մարմիններ, դատաիրավական համակարգ ունենայինք, այդ 17 ուժերի գործունեությունը գնահատվեր իրավապահների կողմից, հանցագործների մի ամբողջ խումբ, որոնք մաս են կազմում այդ խմբակին, վաղուց կլինեին ազատազրկման վայրերում եւ այսօր դուք ինձ այդ հարցը չէիք տա, որովհետեւ վստահաբար ձեր նշած հայտարարության հեղինակը եւս այս պահին առնվազն ժամանակավորապես նախանական կալանքի տակ կգտնվեր, եւ ոչ թե հարցազրույց կտար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT