«Հիշե՛ք Հոկտեմբերի 27-ը». պատգամավորները կոչ են անում դադարեցնել ֆիզիկական ոչնչացման կոչերը. ի՞նչ են անում իրավապահները

ՀՀ իշխանություններին եւ անձամբ վարչապետին ուղղված ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը գնալով ավելի անկաշկանդ դրսեւորումներ են ստանում: Ընդդիմության առաջնորդները ազատորեն խոսում են ապստամբությունների մասին, ոմանք՝ վարչապետին ֆիզիկապես ոչնչացնելու պատրաստակամություն հայտնում, իսկ փողոցներում թռուցիկներ են բաժանվում՝ «Վերացնել դավաճանին» գրությամբ:

Վարչապետն, իհարկե, իր ուղերձներից մեկում խոստովանել է՝ նոյեմբերի 10-ի հայտնի «փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ նաեւ ձեզ համար»։ 

Այն, ինչ տեղի է ունենում այդ հայտարարության ստորագրումից հետո, ամենեւին պայմանավորված չէ պարտությամբ՝ պնդում են վերլուծաբանները՝ ընդգծելով, որ նպատակը իշխանությունը բռնությամբ զավթելն է:

Սակայն մի բան է նման բան հայտարարելը՝ մեկ այլ բան՝ ապացուցելը: Իսկ ապացուցելու գործը, ինչպես հայտնի է, իրավապահ համակարգինն է: Ի՞նչ է արել իրավապահ համակարգը՝ վարչապետին ուղղված ֆիզիկական ոչնչացման կոչերից, նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ հայտարարություններից հետո:

Այդպիսի հայտարարությունների համար ձերբակալվել, բայց շատ արագ դատարանների որոշմամբ ազատ են արձակվել շուրջ մեկ տասնյակ անձինք, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԱԺ նախկին պատգամավորՎահրամ Բաղդասարյանը , ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, Թալինի ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը եւ այլոք:

Փաստն այն է, որ որեւէ մեկը մինչ այս պահը կալանավորված չէ նմանատիպ որեւէ գործով:

Կկայացնե՞ն դատարանները կալանավորելու որոշում 5 այն անձանց վերաբերյալ, որոնք երեկ են ձերբակալվել Հանրապետության հրապարակում «Հայահավաքից» հետո՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով, շուտով պարզ կդառնա:

Նրանք են՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, վրացահայ հասարակական քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։

Սպասվում է նաեւ դատարանի որոշումը Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի վերաբերյալ, ով նախօրեին բերման էր ենթարկվել Եռաբլուրից՝ Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու պատրաստակամություն հայտնելու վերաբերյալ հայտարարություններից հետո:

Եվ քանի դեռ համատարած բռնության քարոզի մեջ չկա որեւէ կալանավորված անձ՝ այդ քարոզին զուգահեռ հնչում են հարցեր՝ ո՞ւր է տանում այս ամենը:

Իրավիճակին երեկ անդրադարձել է նաեւ ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության եւ հակաօրիանական այլ գործողությունների։

Հայաստանը քաղաքակիրթ եւ իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը եւ ագրեսիայի վտանգավոր դրսեւորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց եւ նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաեւ հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։

Բարկությունը, վիրավորանքը եւ ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը եւ մի՛ խրախուսեք հանցագործություններ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը՝ կոչ անելով ակցիայի նախաձեռնողներին եւ թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։

«Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձեւակերպեք ձեր կոչերը»,- ընդգծել է նա:

Ապստամբության, շենքեր գրավելու, իշխանություններին զոռով հեռացնելու մասին խոսում են 17 ուժերը՝ ի դեմս նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի: «Լուսավոր Հայաստանն», ինչպես հայտնի է, չի միացել այդ շարժմանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւս մտահոգված է՝ հետեւողականորեն փորձ է արվում հանրային-քաղաքական խոսույթ ներմուծել բռնությամբ, զենքով, իբր «ապստամբությամբ», ֆիզիկական հաշվեհարդարի միջոցով քաղաքական հարցեր լուծելու թույլատրելիության թեզը։

Ըստ նրա՝ նպատակը մեկն է՝ բթացնել հանրության զգոնությունը, հանրության շրջանում ձեւավորել ընկալում, որ բռնությունը ընդունելի, բնականոն միջոց է ներքաղաքական հարցեր լուծելու համար։ Այս առումով պատգամավորը նմանություն է տեսնում Հոկտեմբերի 27-ից առաջ հնչած կոչերի միջեւ.

«Այս հանցավոր գաղափարներն արդարացնելու համար հղում է արվում պատերազմում պարտությանը։ Այնինչ պարտությունն ընդամենը պատրվակ է։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք 90-ականներին՝ պատերազմում հաղթանակից հետո։ Այս ամենը մենք լսել եւ տեսել ենք մեզ հաղթանակ բերած սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ հոկտեմբերի 27-ից առաջ։ Այն նույն սպարապետի, որն ընկավ ոչ թե մարտի դաշտում թուրքի փամփուշտից, այլ սպանվեց Հայաստանի քաղաքական թիվ մեկ հարթակում՝ խորհրդարանում՝ մի խումբ հայերի ձեռքով, որոնց իրենց ընդդիմություն կոչող պսևեւոքաղաքական խմբերի վարչապետի ներկայիս թեկնածուն կոչեց «մի խումբ ռոմանտիկներ»,- Վազգեն Մանուկյանին նկատի ունենալով ասաց պատգամավորը։

Ջուլհակյանը հասկանում է՝ Ազգային ժողովում քաղաքական ղեկավարության «գլխատմամբ» ուղեկցված ահաբեկչությունը կարող էր ռոմանտիկ թվալ մեկին, ով նախկինում հետընտրական պայքարի շրջանակներում փորձել էր ժողովրդից ստանալ ամբոխ, գազազեցնել նրան ու առաջնորդել Ազգային ժողովի շենքը գրոհելու:

Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԱԺ-ի վրա հարձակումից հետո խուզարկել էին Մանուկյանի կուսակցության գրասենյակը, այնտեղ հայտնաբերել են հոդված, որում իշխանափոխության հասնելու քայլերից մեկը համարվել է հետեւյալը.

«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով»:

«Շատ բան չի փոխվել»,- հոդվածի այդ հատվածը մեջբերելուց հետո ասում է Արուսյակ Ջուլհակյանը եւ շարունակում,- « Ահաբեկչությունը ռոմանտիզմի հետ նույնականացնող սույն գործիչն իր քաղաքական ռեինկառնացիայի ձախողված փորձերի առաջին իսկ օրից խոսում է գազազած ամբոխից, հոշոտելուց եւ զարմանում, որ ժողովուրդն այդպես էլ չի վերածվում ամբոխի, չի գազազում, եւ առավել եւս՝ հոշոտում»:

Հիշեցնենք, որ օրերս Արարատում բնակիչների հետ հանդիպմանը Արցախյան 44-օրյա պատերազմը նպատակաուղված պարտության տանելու, Շուշին հանձնելու, Արցախից ազատվելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. «Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, Էդ ո՞նց ա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Ապա նաեւ ինքն էլ պատասխանեց. «Կկանգնեցնենք, կփոխենք, խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»:

Պատգամավորը եւս համամիտ է՝ անարձագանք եւ անպատիժ մնացած բռնության քարոզն է պատճառը, որ այսօր արդեն ականատես ենք լինում զենքով ֆիզիկական հաշվեհարդարի կոչերի եւ սպառնալիքների, ինչի մասին երեկ արդեն խոսում էր Վահան Բադասյանը:

Իսկ ինչո՞ւ է անարձագանք եւ անպատիժ մնացել բռնության քարոզը: Որպես իշխանական պատգամավոր, Ջուլհակյանը կարծում է, որ այդտեղ դատարանների թերացումը կա:

«Իհարկե իրավապահ մարմիններն իրենց անելիքն ունեն այդ հարցում, եւ բավական գովելի է, որ գոնե Բադասյանի դեպքում նրանք արագ գործեցին: Բայց խնդիրը կա դատաիրավական համակարգում, բազմիցս խոսել ենք այդ մասին, որ չենք կարողացել հասցնել այն լուծել: Եվ դա է պատճառը, որ ականատես ենք լինում դեպքերի, երբ ոչ միայն բռնության ակնհայտ կոչերը, այլեւ մահափորձի դեպքը, որ տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ…մենք տեսանք, թե ինչպես իրենց դրսեւորեցին դատարանները: Նաեւ հիշում եք ԲԴԽ նախագահի հայտարարությունը, որը հետագայում իհարկե ասաց, որ բոլորովին այն նկատի չուներ, ինչ բոլորը հասկացել են: Այնպես որ խնդիրը ես տեսնում եմ դատական համակարգում, եւ այն խորքային լուծում պետք է ստանա: Իսկ մինչ այդ բոլորին կոչ եմ անում վերադառնալ քաղաքական երկխոսությունների դաշտ եւ չընտրել հանցավոր ճանապարհ, չխարխլել պետության հիմքերը»,- ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, որ իրենց մեղադրում են 3 տարում այդ խնդիրները չլուծելու մեջ՝ Ջուլհակյանը պատասխանեց, որ իրականում կոնկրետ ինքը 2 տարի է, ինչ պատգամավոր է, այդ ընթացքում դատական օրենսգրքի բարեփոխումների բավական մեծ փաթեթ են ընդունել, որը նախատեսում է երկարաժամկետ լուծումներ, վերաբերում է դատական համակարգի խորքային առողջացմանը՝ երկարաժամկետ գործընթացի միջոցով:

«Մենք նախընտրել ենք խնդիրը լուծել էսպես ասած բուժելով, քան վիրահատական միջամտություն անելով: Սահմանադրությունը մեզ խանգարում է վեթինգ անել եւ դա է պատճառը, որ մենք դա չենք արել: Բայց հիմա փորձում ենք այլ գործիքներով այդ հարցը լուծել: Մասնավորապես, փետրվարի 3-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ենք Դատական օրենսգրքում փոփոխությունների կառավարության առաջարկը, որով մասնագիտացված դատարանների եւ մինչդատական վարույթի հետ կապված փոփոխություններ ենք ցանկանում ընդունել: Այն միջանկյալ լուծում կարող է տալ մեր խնդրին»,- ենթադրեց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5519 դիտում

2 պատանի կրակ են բացել Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի մզկիթում. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան

Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես էն օրը պաչկով 20-հազարանոց ուղարկել եմ Տաշիր՝ արցախցիներին, էդքան փող ենք ծախսում. նոր ձայնագրություններ

«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ

ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մեկնարկել են եռօրյա աշխատանքային քննարկումները. ՊԵԿ

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը

Կառլեն Աբազյանը՝ ՔԿ ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Որքա՞ն են իրականում բարձրացել կենսաթոշակները. Թորոսյանը թվեր է հրապարակել

Մեկնարկել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Կարճ կանգառ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քարոզարշավի հերթական օրը վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Լոռու մարզ

Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Իրավապահները մայրաքաղաքում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացնում

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով 10 անձի նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ

Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ

Իրանի ԱՄՆ-ին փոխանցած նոր առաջարկը 14 կետ ունի

Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Կարապետյանի և Քոչարյանի թուլացումը ակնհայտ է. պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու է. Ադամյան

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ ինտենսիվ անձրևներ կլինեն

Քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման հարցերը, ներկայացվել է Բրազիլիայի փորձը

Ղարաբաղյան կլանը պետք է ծնկի բերվի՝ ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցության․ վարչապետ

Արամ Ղազարյանն այցելել է Շիրակի մարզ․ ՓԾ առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման հանձնարարականներ է տվել

Տաշիրսամոներն ու ռոբերտքոչարյաններն ուզում են քաղաքացիներին վախեցնել, իսկ Փաշինյանը սրտացավ է. տեսանյութ

Երևանի «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում տղամարդու դի է հայտնաբերվել

«Վարչապետին տեր ենք», «Փաշինյան, առողջությունդ պահի, կքայքայեն»․ քաղաքացիները չեն տրվում սադրանքներին

Արթուր Օսիպյանը ձերբակալվել է

Թափած ուղեղ են. գործ ունենք մաֆիայի հետ. ուզում են ՀՀ-ն դարձնել Բելառուս, որ գնան էշի պես բանեն. տեսանյութ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է բացառեն բռնություն քարոզող, հասարակությանը բևեռացնող խոսույթից

Ընդդիմություն ջան, էսքանից հետո չզարմանաք հունիսի 7-ի արդյունքներից․ մեր «հանուն»-ին կգումարվի ձեզ «ընդդեմ»-ը