Երևան
12 °C
2020 թվականի ճգնաժամային պայմաններում Հայաստանում, այնուամենայնիվ, գտնվեց մի ոլորտ, որն անկումային չէր: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020-ին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2019-ի համեմատ աճել է 1.4%-ով:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սեդրակ Թեւոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսի շրջանում մարզերում գյուղատնտեսները իրենց աշխատանքն են իրականացրել, ոչ մի խնդիր չի եղել, դրա համար էլ ոլորտը աճ է արձանագրել:
«Եթե եղանակային խնդիրներ՝ ցրտահարություն, չառաջանա, ամեն ինչ նորմալ կլինի նաեւ 2021-ին»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը՝ հաճախ կարծիքներ են հնչում, որ պետք է բարձրարժեք գյուղատնտեսությամբ զբաղվել, որպեսզի բարձր շահութաբերություն լինի, Թեւոնյանն արձագանքեց. «Մթերող գործարարներին պետք է պայմաններ տալ եւ միաժամանակ պահանջել, որ, օրինակ, նույն խաղողի մթերման ժամանակ գինը չդառնա 110 կամ 100 դրամ: Երբ պետությունը պետական միջոցներից վարկ է տրամադրում արտադրողին, պետք է նաեւ պահանջի, որ գնի սահմաններից ցածր մթերում չլինի»:
Հարցին՝ Կառավարությունը, գյուղատնտեսները ի՞նչ պետք է անեն, որպեսզի 2021-ին եւս ոլորտում աճ արձանագրվի, Թեւոնյանը պատասխանեց. «Պետք է մի մետր հող անգամ ազատ չմնա: Այն մարդիկ, ովքեր ունեն հողատարածքներ, բայց գնացել են երկրից, պետք է փոխանցեն այլ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն մշակելու: Պետությունը պետք է, թե՛ լոլիկի, թե՛ ծիրանի, թե՛ խաղողի մթերման խնդիրներով զբաղվի: Գյուղացին իրենից կախված ամեն ինչ անում է»:
Նրա կարծիքով՝ ժամանակը ցույց կտա, թե ընդհանուր առմամբ պետական աջակցությունը ինչպես է ազդել ոլորտի վրա:
Հարցին՝ գյուղատնտեսները, գյուղացիները ինչի՞ պակաս ունեն ոլորտի խթանման հարցում, պատգամավորը պատասխանեց. «Կոնկրետ խնդիր կա թունաքիմիկատների հետ կապված: Հիմա զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի ժամկետանց դեղորայքներ չլինեն, որ մարդն իր բերքը սրսկելուց հետո արդյունք ստանա: Ոռոգման խնդիրներ էլ են լինում, դրանով զբաղվում ենք: Այս տարի, օրինակ, Արարատյան դաշտում այդ առումով խնդիր չի առաջացել: Պետք է ճիշտ կազմակերպել եւ գյուղացու կողքին լինել»:
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ 2020 թ. գյուղատնտեսության աճը մի քանի գործոններով է պայմանավորված: «Առաջինը կորոնավիրուսի ժամանակ բնակչությունը կարծես սթափվեց, եւ գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրությունը միանգամից բարձրացավ: Երբ սպասարկման ոլորտները ամբողջությամբ կաթվածահար եղան, ռեստորանները փակվեցին, տուրիզմը «մահացավ», մարդիկ սկսեցին ուշադրությունը սեւեռել հիմնականում գյուղատնտեսության ուղղությամբ»,- ասաց գյուղատնտեսը: Նրա խոսքով՝ 2020 թ. աճ են գրանցել գարնանացան հացահատիկային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը, ջերմատնային տնտեսությունները եւ այլն:
2-րդ գործոնը, Մնացականյանի կարծիքով, այն է, որ 2017-ից, երբ սկսվեցին պետական սուբսիդավորման գործողությունները եւ ապահովագրական համակարգի ներդրումը, դա նպաստեց այգեհիմնմանը եւ ջերմատնային տնտեսությունների մեծացմանը, ինչը պետք է իր էֆեկտը տար. «3-րդ գործոնը 2016 թվականից գյուղատնտեսությունը միայն անկում է արձանագրել, այդ անկումը անվերջ չէր կարող տեղի ունենալ, ինչ-որ կետի պիտի կանգներ ու մի քիչ բարձրանար, ինչը եղավ»:
Նա հայտնեց, որ շատերին գիտի, որոնք երբեք գյուղատնտեսությամբ չէին զբաղվել, բայց 2020-ին, թեկուզ իրենց տնամերձ տարածքում, փորձեցին ինչ-որ բան անել:
Հարցին՝ կորոնավիրուսը, ճգնաժամային պայմանները դրակա՞ն ազդեցին գյուղատնտեսության վրա, թե՞ կարող էր ավելի լավ արդյունք արձանագրվել, Մնացականյանը պատասխանեց. «Կորոնավիրուսը նպաստեց գյուղատնտեսության որոշակի ճյուղերի աճին, որոշակի ճյուղեր էլ կաթվածահար արեց: Կորոնավիրուսի դրական կողմն այն էր, որ մարդիկ կոնկրետ սկսեցին մտածել այդ ոլորտի մասին եւ որպես երկրորդային ճյուղ չվերաբերվել դրան»:
Նրա կանխատեսմամբ, եթե ճիշտ աշխատանք կատարվի, ապա 2021 թ. եւս աճ կարձանագրվի ոլորտում. «Ուղղակի այդ ոգեւորվածության գործակիցը չպետք է թողնեն իջնի: Եթե հիասթափություն եղավ, անկում կարձանագրվի»:
Անդրադառնալով ջերմոցային տնտեսություններին՝ գյուղատնտեսն ասաց, որ կարճաժամկետում դրանց ծավալներն աճել են, բայց այստեղ շատ մեծ ռիսկ կա. «Շատ ձեռներեցներ, ներդրողներ, գյուղացիներ, տեսնելով, որ, ենթադրենք, մինչեւ 50 տոկոս սուբսիդավորում կա, շատ էժան վարկեր կան, առանց կոնկրետ լուրջ հաշվարկներ անելու մտել են այդ դաշտ: Եթե իրենց հետ անընդհատ աշխատանք չտարվի, ճիշտ ուղղություն չտան, հնարավոր է երկարաժամկետ ժամանակահատվածում այդ ջերմատնային տնտեսությունների մեծ մասը սկսեն վնասով աշխատել եւ փակվել»:
Հարցին՝ 2020 թ. որոշակի աճից հետո 2021-ին ի՞նչ գործողություններ պետք է իրականացվեն, որպեսզի պահպանվի աճի տեմպերը, Մնացականյանը պատասխանեց. «Ամենաառաջինը պիտի գյուղատնտեսության նախարարությունը պարտադիր վերաբացվի: Չպիտի էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ լինի: Նախարարության բացվելուց հետո արագ կարեւորագույն խնդիրները լուծելու համար պետք է համապատասխան ստորաբաժանումներ ստեղծվեն, շատ լավ մասնագետներ ներգրավվեն»:
Նրա կարծիքով՝ լավ մասնագետներ ներգրավելը դժվար է, քանի որ նրանց քանակը քիչ է, իսկ պետական սեկտորի աշխատավարձը ցածր է. «Որպես հայրենասեր՝ այդ մասնագետները կարող է օգնեն, բայց մշտական աշխատանք այդ աշխատավարձով չեն անի: Պետությունը նաեւ այդ մասնագետների աշխատավարձը պետք է բարձրացնի կամ բոնուսային կարգով ինչ-որ գումար սահմանի, որ նրանք ստանան այն աշխատավարձը, որքան ստանում են մասնավոր հատվածում աշխատելով»:
Հարցին՝ ի վերջո պետությունը եւ քաղաքացիները պե՞տք է լրջորեն զբաղվեն չմշակված հողերի մշակմամբ, գյուղատնտեսը պատասխանեց. «Պարտադիր. այլընտրանք չունենք: Մենք 95 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր ենք կորցրել Արցախում, եւ այդ բացը պետք է շատ արագ լրացնել: 95 հազար հեկտարը մեր գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի գրեթե 50 տոկոսն է»:
Ըստ նրա՝ առանց արտահանման մեր տնտեսությունը չի զարգանալու, եւ պետք է ուշադրություն դարձնել այն բոլոր ճյուղերին, որոնք մրցունակ են արտաքին շուկայում:
Խոսելով Հայաստանում եւ աշխարհում գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերության տարբերությունների եւ մրցունակության մասին՝ գյուղատնտեսն ասաց. «Երբ խոսում են գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության մասին, ես միայն մի օրինակ եմ բերում: Այդ ինչպե՞ս է Իսրայելի պես հողային ռեսուրս չունեցող, ջրային ռեսուրսների սակավությամբ երկրում կարողանում են ստանալ արտադրանք, թեկուզ ցածր արժեքով գազար եւ արտահանել մեր երկիր: Հասկանո՞ւմ եք՝ այս պայմաններն ունենալով՝ մենք Իսրայելից գազար ենք ներմուծում. դա աբսուրդ է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT