Երևան
12 °C
«Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում: Նորմալ է, բայց թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես վեր կենամ, գնամ իմ գործերին: Թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նաեւ անդրադարձավ պատերազմի հետ կապված որոշ հարցերի:
«Նրանք փորձում են ինձ մեղադրել դավաճանության մեջ, բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք փաստացի ձեզ են ուզում մեղադրել դավաճանության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դավաճանները 17 ուժերն են, որոնց վարչապետի թեկնածուն ասում էր՝ դեռ հոկտեմբերին զանգել է բանակի ղեկավարներին, ասել՝ իշխանությունը վերցրեք:
Ըստ վարչապետի՝ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական ժողովրդի:
«Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձը բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում: ....Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն որպես հպարտության նշան ասում է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք էնտեղ, որ խոստովանում եք, որ ընդունել եք այդ պայմանները եւ համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրիր էդ թուղթը»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՀՀ վարչապետը:
Այնուհետեւ ընդգծելով, որ ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից՝ Փաշինյանն ասաց, որ երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի, երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ժողովրդի կողմից:
Վերադառնալով իր հրաժարականի թեմային՝ Փաշինյանը նշեց. «Ձեր մոտ հարց կծագի՝ էդ պատերազմից հետո, օրինակ, չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ՝ մտածել եմ, շատ եմ մտածել, բայց ես ասել եմ մի բան. ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես դառնամ ՀՀ վարչապետ, եւ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի»:
Վարչապետն ասաց, որ դրա համար էին առաջարկել խորհրդարանական ընտրություններ, բայց 17 ուժերը մերժեցին այդ առաջարկը: Նա, սակայն, արձանագրեց, որ այդ առաջարկն ուժի մեջ է:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ «թավիշին», որի մեջ ամենաշատն է մեղադրվում իր ղեկավարած Կառավարությունը:
Վարչապետը հիշեցրեց, որ երբ հեղափոխություն են արել, ասել են, որ դա պետք է լինի սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, ասել են՝ բոլորը շանս պետք է ունենան.
«Բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով ոնց կարողացել է, կներեք արտահայտությանս համար, պադնոժկա է արել, եւ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այ էդ շենք եւ ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը»,- ընդգծեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT