Երևան
12 °C
Լևոն Արոնյանը այսօր վերջապես հայտնեց այն նորությունը, որի մասին արդեն վաղուց խոսվում էր: Իր գրառման մեջ Արոնյանը նշում է, որ պատճառը ՀՀ կառավարության վերջին 2-3 տարիների անհեռանկարային աշխատանքն է: Բացի այդ՝ Լևոնը որպես պատճառ բերում է նաև այն, որ «շախմատի ասպարեզ են ներխուժել սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք, մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել, նույնիսկ՝ շանտաժի միջոցով»:
Արոնյանի գրառումը բավականին երկար է ստացվել, և զգացվում է, որ նրա մեջ բավականին մեծ ցավ է կուտակված: Նա նշում է, որ Կառավարությունը խոստացել էր օժանդակություն, սակայն այդ օժանդակությունը եղել է ընդամենը մեկ տարով և կիսատ:
2019 թ.-ին իսկապես Կառավարությունը որոշում է կայացրել եւ 133.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումար է հատկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է փոխանցվեր շախմատի ֆեդերացիային՝ Լևոն Արոնյանի՝ հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար պայքարում աջակցելու համար. «Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ: Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից: Այս խնդիրը լուծելու և Արոնյանին մրցմանը նախապատրաստվելու համար նոր համակարգչով ապահովելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 133.200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- այն ժամանակ պարզաբանել էր Կառավարությունը:
Նախարարության, ինչպես նաև շախմատի ֆեդերացիայի բյուջեի տարեկան հաշվետվություններից տեղեկանում ենք, որ այդ գումարն իսկապես հատկացվել է շախմատի ֆեդերացիային, որը, ըստ նույն հաշվետվության, ծառայել է համապատասխան նպատակին:
2020թ.-ին հատուկ աջակցություն Արոնյանին չի եղել: Բայց 2020թ.-ը թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար լի էր մեծ դժվարություններով: Փոփոխություններ եղան նաև սպորտի ղեկավարման ոլորտում. ԿԳՍՄ նոր փոխնախարար Կարեն Գիլոյանը միայն վերջերս է ստանձնել այդ պաշտոնը: Իհարկե, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շախմատին յուրահատուկ ուշադրություն էր դարձվում, ավելի շատ, քան երբևիցե: Շախմատը Կառավարության հատուկ ուշադրության տակ էր: Ցանկալի է, որ հայկական շախմատը միշտ մնա իր բարձունքի վրա, բայց դրանում առաջին հերթին մեծ դեր ունի շախմատի Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը հենց Սերժ Սարգսյանն է:
Արոնյանը նշում է, որ ամբողջ աշխարհով մեկ շախմատը զարգանում է պետությունների հովանավորման արդյունքում, սակայն իրականում շախմատի զարգացման մեջ մեծ ներդրում ունեն առաջին հերթին անհատ հովանավորները: Ցավոք, Հայաստանում նման պրակտիկա զարգացած չէ. սպորտի ասպարեզում գլխավոր «բարերարը» իր ներդրումներն այլ մարզաձևերին է ուղղում: Իսկ շախմատի ֆեդերացիան, որը, ըստ էության, պետք է ինքը զբաղվի հովանավորների փնտրտուքով, այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Հասկանալի է, որ Արոնյանը ֆեդերացիային չի մեղադրի: Սերժ Սարգսյանը նրա կյանքում և կարիերայի զարգացման մեջ մեծ դեր ունի, և դա ուրանալ չի կարելի: Բայց, միևնույն ժամանակ, Կառավարությանն էլ մեղադրել նման բարդ իրավիճակում ճիշտ չէ:
Արոնյանը իր կարիերայում երկրորդ անգամ է որոշում կայացնում հեռանալ Հայաստանից: Նախորդ անգամ դա եղավ 2004թ.-ին, այդ ժամանակ նա վիրավորվել էր հենց շախմատի ֆեդերացիայից, որը ինչ-որ անհասկանալի պատճառով չէր ընդգրկել Հայաստանի չեմպիոն դարձած Լևոնին օլիմպիական հավաքականում: Շախմատիստը որոշեց ներկայացնել Գերմանիան և դիմեց կոնկրետ քայլերի: Այդ ժամանակ հարցը լուծվեց շախմատի ֆեդերացիայի նախագահի փոփոխությամբ. Վանիկ Զաքարյանին փոխարինեց այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որի առաջին գործը այդ պաշտոնում եղավ Լևոնին Հայաստան վերադարձնելը:
Այս անգամ Լևոնը մտադիր է ներկայացնել ԱՄՆ, որտեղ ամեն ինչ ճիշտ գծերի վրա է դրված, և այնտեղ հնարավոր է հովանավորներ գտնել (Արոնյանի գրառումից պարզ է դառնում, որ նման հովանավոր արդեն կա): Վերջին շրջանում մի շարք շախմատիստներ են փոխել իրենց սպորտային քաղաքացիությունը և հաստատվել ԱՄՆ-ում (Կարուանան՝ Իտալիայից, Դոմինգեսը՝ Կուբայից, Սոն՝ Ֆիլիպիններից): Մեղադրել նման կարգի շախմատիստին՝ իր կայացրած որոշման համար, իհարկե, պետք չէ: Լևոնը իսկապես Հայաստանի և կոնկրետ հայկական շախմատի համար մեծ գործ է արել: Կարելի է միայն հաջողություն ցանկանալ նրան աշխարհի չեմպիոնի թագի պայքարում, որի նոր շրջափուլը պետք է սկսվի 2022թ.-ին: Արոնյանը բոլոր շանսերն ունի հավակնորդների մրցաշարում հաղթելու համար, թեև վերջին տարիներին մրցակցությունը անհամեմատ ուժեղացել է:
Ինչ վերաբերում է հայկական շախմատին, ապա առաջին հերթին դրա զարգացման մասին պետք է մտածի շախմատի ֆեդերացիան: Եվ ամենակարևորը՝ դնել այն այնպիսի գծերի վրա, որ ունենա ղեկավարման հստակ համակարգ, որտեղ հովանավորներին ոչ թե խնդրեն, այլ իրենք ուզենան ներդրումներ անել: Հակառակ դեպքում շախմատը, ինչպես նաև բազմաթիվ այլ մարզաձևեր, որոնց կարևորությունը Հայաստանի համար պակաս չէ, կմնան կախված առանձին անհատների քմահաճույքներից:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT