Երևան
12 °C
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը սկսվեց օրհներգով եւ Արցախյան 2-րդ պատերզմի ու Մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո:
«Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում եւ մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը իրար լիցքավորենք էներգիայով, հաղթանակով, դուխով, լավատեսությամբ». Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահաավաքն այսպիսի խոսքերով բացեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով տարբեր շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե «հրապարակում այսպես ասած՝ բերված մարդիկ են», Փաշինյանը նկատեց. «Այդ փաստին անդրադառնալու մի ձեւ կա, այդ հարցին պատասխանելու մի ձեւ կա՝ հրապարակի հավաքականությունը, թե առաջին շարքից մինչեւ վերջին շարքը ինչպես են մարդիկ մասնակցում եւ հաղորդակցվում հարթակի հետ: Ուրեմն մենք այսօր՝ գարնան առաջին օրը պետք է ցույց տանք, որ ինչպես եղել ենք, այնպես էլ կանք եւ կլինենք միասին որպես ՀՀ հպարտ, լավատես, դուխով քաղաքացիներ»:
Վարչապետի այս խոսքին հետեւեց հավաքվածների բուռն ողջույնը եւ «Նիկոլ, վարչապետ» վանկարկումները:
Շարունակելով ելույթը՝ Փաշինյանն ասաց, որ 2008-ի մարտի 1-ին հաջորդած տարիներին այս օրվա հավաքները տեղի էին ունենում 10 զոհերի հիշատակը հարգելու նպատակով: «2021 թվականի մարտի 1-ը, սակայն, դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում. Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետեւանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների եւ քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը եւ դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են բոլորովին այլ մարտահրավերներ: Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի եւ ժողովրդի ապագան»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ նրա՝ հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: «Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն եւ գործնականում: Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, ես նկատի ունեմ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին չէ, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողությունուն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- նշեց Փաշինյանը:
Նա վստահեցրեց՝ շատ է մտածել, թե որտեղ է սխալվել: Ասաց, որ այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել, բայց ավելի կարեւոր է, թե ինչու են սխալվել:
«Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության: Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի ու վատթարագույնի միջեւ, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը, մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը, ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ փնտրուտուքը բերել է նրան, որ հասկանան՝ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը:
Ամփոփելով ելույթի այս հատվածը՝ վարչապետը ժողովրդից ներողություն խնդրեց երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար:
«Բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, երբեք չենք հանձնվի հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում: Կունենանք այնքան կամք ու հաստատակամություն, սեր ու վճռականություն, որ հետևողականորեն կաշխատենք հետևություններ անել անկախությունից ի վեր մեր արած բոլոր սխալներից: Ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր հայրենիք ունենալու մեր ջանքերը, այլ առավելը կանենք այդ ջաներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նկատեց Փաշինյանը:
Վարչապետը կարեւոր համարեց այս շրջանում կամք ունենալն ու անկախությունից ի վեր ունեցած նվաճումները պահելը. «Մենք խոսում ենք սխալներից, բայց դա չի նշանակում, թե չենք ունեցել նվաճումներ: Մեր մեծագույն խոստումը պետք է լինի այդ նվաճումներհ պահպանելը: Նվաճումներից մեկը ժողովրդի իշխանություն ձևավորելու իրավունքն է: Եվ բոլոր ճգնաժամերը, որ ունենք, պետք է լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը՝ ժողովրդի իշխանության ինքնահաստատմամբ: ՀՀ-ում միայն ժողովուրդը պետք է որոշի ով լինի իշխանություն, ով՝ չլինի: Ժողովրդի իշխանությունը ցանկանում են խլել և մենք հավաքվել ենք հրապարակում, որպեսզի ասենք, որ դա թույլ չենք տալու: Թույլ չենք տալու տասնամյակների զրկանանքների ու պայքարի արդյունքում ձեռք բերած նվաճումը ոչնչացնել: ՀՀ քաղաքացին ինչպես եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT