Երևան
12 °C
Օնիկ Գասպարյանը ստորագրությունների պրոցեսը սկսել է Սերժ Սարգսյանի դրդմամբ. այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն մարդիկ, որոնք Մարտի մեկին բանակը հանում էին ժողովրդի դեմ, այժմ նույն բանն են անում. «Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը այլ կերպ չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների. Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք: Այլոց շարքում այդ թվում Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով նրանց փոձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ: Բայց ես ուզում եմ ասել, որ ԶՈՒ գլխավոր շտաբի այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովեհտև Հայաստանի Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ ԶՈՒ-ն քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն: ԶՈՒ Գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում, և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, խախտել ՀՀ սահմանադրությունը»,- ընդգծեց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ երբ 2018 հեղափոխության ժամանակ որոշ զինվորականներ քաղաքական ակտիվություն էին ցուցաբերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 23-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ զինվորականներին կոչ անելով վերադառնալ իրենց տեղակայման վայրեր.
«Իսկ այսօր ձեզ հայտնի ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Բայց դա տեղի չի ունենա: Եվ ընդհակառակը. Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այն ԳՇ պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդարական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ապա ՀՀ-ն նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ»,- շարունակեց Փաշինյանը:
Այնուհետեւ ընդգծեց՝ այս հայտարարությունը ԶՈՒ-ում վենդետաների հիմք չպետք է տա. «Փառք Աստծո, այս պահի դրությամբ Զինված ուժերը եւ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել: Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի: Բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից: ԶՈՒ-ում վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի, թե ով է ստորագրել այդ թուղթը, ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ: Չեմ ուզում ասել հրամանով, որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, երբ իմ կողմից նշանակված գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է, այ դա է դավաճանությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ստորագրելուց հետո այլ զինվորականների այդ թուղթը առաջարկել եւ հրապարակել է Օնիկ Գասպարյանը:
«Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»,- հավելեց Փաշինյանը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե բանակը դարձնում են քավության նոխազ, վարչապետը նշեց. «Որոշ շրջանակներ ներշնչել են, թե կառավարությունը զինվորականներին ուզում է դատել ու կալանավորել: Սա արվում է ուղիղ. ասեմ՝ 40, 50, 100, 500 մարդու համոզել են, որ իրենց դատելու են: Իշխանությունը աջ ու թարս ում բռնի՝ դատելու է: Նրանք սա արել են ընդամենը մի քանի մեղավորների, ըստ ամենայնի բանակի բազմաթիվ հերոս, խիզախ, ոչինչ չխնայած սպաների թիկունքում թաքցնելու համար: Խնդրում եմ իմ այս հայտարարությանը դե յուրե չընդունել, բայց ես քաղաքական գնահատական պետք է տամ: Այո, այս ամենը մի քանի վախկոտներին թաքցնելու համար է արված. մենք գիտենք՝ ովքեր են հերոսները, մենք գիտենք՝ ովքեր են վախկոտները: Օնիկ ջան, դու մեծ սխալ են թույլ տվել. դու քո ղեկավարի հրամանները չես կատարել, դու կատարել ես ժողովորդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները: Դա սպայի պատվի մեծագույն խաթարում է, դա սպայի պատվի մեծագույն նվաստացում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT