«Շատերը ցանկանում են տեղական արտադրություն հիմնել, բայց պիտի հասկանան, թե որքան է տեւելու թուրքական ապրանքների արգելքը»

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ եւս երկարաձգել թուրքական ծագմամբ վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանի հարցին:

Պատգամավորը Քերոբյանից հետաքրքրվեց, թե 6-ամսյա արգելքից հետո Կառավարությունն ինչ է որոշելու: Քերոբյանի կարծիքով՝ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական եւ այլ առաջնահերթությունները չխանգարեն. «Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել եւ մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»:

Նախարարն ընդգծեց, որ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ եւս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաեւ բազմաթիվ այլ գործիքներով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թ. հոկտեմբերի 20-ին որոշեց 2020-ի դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելք դնել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Ուշագրավ է, որ չնայած այդ որոշմանը՝ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը շաբաթներ առաջ հայտարարել է, որ կան ներկրողներ, որոնք փորձում են շրջանցել թուրքական ապրանքների ժամանակավոր ներմուծման՝ Կառավարության արգելքը եւ իրենց ներկրած ապրանքը ներկայացնում են այլ երկրի անվան տակ: Երբ այդ փորձերը բացահայտվել են, չի թույլատրվել այդ ապրանքների ներմուծումը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը թեմայի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ իր հետ կապ են հաստատում այն մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել եւ ցանկանում են արտադրել այն ապրանքները, որոնց ներմուծման վրա արգելք է դրված:

Հարցին՝ ներմուծողները որքանո՞վ են ճիշտ օգտագործել այս ժամանակահատվածը՝ հաշվի առնելով, որ ՊԵԿ-ը դեպքեր է հայտնաբերել, երբ այլ երկրի անվան տակ փորձել են դարձյալ թուրքական ապրանք ներմուծել, պատգամավորը պատասխանեց. «ՊԵԿ-ի հայտնաբերած դեպքերը խոսում են այն մասին, որ կոմիտեն անգործության չի մատնվել, աշխատանքներ է տանում, որպեսզի թուրքական ապրանքներ չներմուծվեն: Մյուս կողմից էլ դուք գիտեք, որ Կառավարությունը դիրքորոշում ունի այս հարցի շուրջ եւ այդ դիրքորոշումն այն է, որ պետք է ամեն ինչ անել՝ տեղական արտադրությունը խթանելու համար»:

Հարցին՝ ներմուծման արգելքի վերաբերյալ որոշումից հետո հայ գործարարները սպասում են այդ 6 ամի՞սը լրանա, թե՞ իրոք տարբերակներ են փնտրում այստեղ արտադրություն հիմնելու համար, պատգամավորը պատասխանեց, որ էկոնոմիկայի նախարարին ուղղված իր հարցը հենց դրա վերաբերյալ էր. «Հայ գործարարները փորձում են հենց այս հարցի պատասխանը ստանալ՝ կապիտալ ներդրումներ կատարե՞լ, թե ոչ: Եթե իրենք ներդրումներ են կատարելու, հետո մենք վերադառնալու ենք դարձյալ թուրքական ապրանքների ներմուծման, այդտեղ արդեն հարցեր են առաջանալու՝ արժե՞ ներդրում կատարել, թե ոչ: Դրա համար նրանք հարցադրում են կատարում»: 

Դիտարկմանը՝ եթե այս ընթացքում ներդրումներ կատարվեն, արտադրություններ հիմնվեն, իսկ հետագայում այդ արգելքը չերկարաձգվի, ներդրողների համար խնդիրներ կստեղծվե՞ն, նա արձագանքեց. «Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ ներդրման մասին է խոսքը, ինչ է ստեղծվելու, ինչ է արտադրվելու: Քանի որ խնդիրն իր մեջ նաեւ քաղաքական կոմպոնենտ է ներառում, դրա լուծումը պետք է բալանսավորել»: Հարցին՝ իր պատկերացմամբ այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, որ ե՛ւ սպառողները գոհ մնան, ե՛ւ գործարարները, Գրիգորյանը պատասխանեց, որ գործարարը միշտ էլ միտված է հնարավորինս շատ շահույթ ստանալուն՝ միեւնույն ժամանակ պահելով ազգայինը. «Ես տարբեր քաղաքացիների հետ եմ զրուցել այս հարցով, շատերը ցանկանում են հայկական արտադրություն հիմնել, բայց պետք է հասկանան, թե ինչ ժամկետների մասին է խոսքը, որպեսզի իզուր չլինի այդ ներդրումը»:

Նրա խոսքով՝ գործարարները փորձում են հիմա իրենց նախապես ապահովագրել, քանի որ ներդրում են կատարում:

Դիտարկմանը՝ այնուամենայնիվ շարունակվում են տեղեկություններ շրջանառվել, որ այլ երկրների անվան տակ թուրքական ապրանքներ են մտնում Հայաստան եւ արդյունքում՝ Թուրքիան իր եկամուտը ստանում է, իսկ այլ երկրի միջոցով ապրանքը Հայաստան հասնելով ավելի թանկ է դառնում, պատգամավորն արձագանքեց. «Ձեր ասածին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է հասկանանք, թե ինչ մեթոդների են դիմում մարդիկ: Ամեն դեպքում ՊԵԿ-ը համապատասխան միջոցառումներ իրականացնում է, որպեսզի սահմանված կարգը պահպանվի: Բայց այո՛, ձեր ասածի հետ համաձայն եմ, շատերը խոսում են, որ որոշ շրջանակների կողմից դեռեւս ստացվում է ներկրել, բայց թե ինչ մեխանիզմներով են դա կատարում, պետք է հասկանալ»:

Գրիգորյանն ընդգծեց, թե իր ցանկությունն այն է, որ Հայաստանում հնարավորինս շատ արտադրվի ցանկացած ապրանքատեսակ. «Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում բալանսավորել տեղական արտադրությունն ու մեզ առաջարկվողը: Դա արդեն կախված է տվյալ ապրանքի անհրաժեշտությունից, գնից, որակից»:

Մինչ պատերազմը Թուրքիայից օդորակիչներ, ջեռուցման համակարգեր ներմուծող «Վենտսերվիս» ՍՊԸ տնօրեն Էդգար Այվազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իր ընկերությունը դեռ հոկտեմբերին, երբ հայտարարվեց, որ արգելք է դրվելու թուրքական ապրանքների ներմուծման վրա, որոշել է Ռուսաստանից ներմուծում իրականացնել: Հարցին՝ արտադրություն հիմնելու հնարավորություն տեսնո՞ւմ է, Այվազյանը պատասխանեց. «Արտադրություն հիմնելու հնարավորություն միշտ էլ տեսնում ենք, բայց դեռ այդպիսի միտք չկա: Իհարկե՛, եթե կարողանաս արտադրել այն ապրանքը, որը ներկրում ես՝ ավելի լավ կլինի»:

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հայտարարությանը, նա կարծիք հայտնեց, որ այն, ինչ վերաբերում է տնտեսությանը, պետք է բաց լինի. «Եթե ուղղակի պարտադրանք լինի, որ այստեղ արտադրվի՝ դա այլ հարց է, բայց եթե ներմուծում ես՝ դու չլինես, մեկ ուրիշը կլինի, ով կգնի այդ ապրանքը»:

Հարցին՝ որակական եւ գնային առումով նույն թուրքական եւ ռուսական ապրանքները իր համար համեմատելի՞ են, Այվազյանը պատասխանեց. «Թուրքիայի արտադրանքն ավելի լավն է, բայց այնպես չէ, թե այդ որակական առումով զիջումը շատ տեսանելի է: Գնային առումով եւս թուրքականն ավելի մատչելի է»:

Գործարարի խոսքով՝ նախկինում ներմուծած թուրքական ապրանքներն արդեն վաճառել են եւ այլեւս իրենց մոտ թուրքական արտադրանք առկա չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2062 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին