Երևան
12 °C
Հանգստյան օրերին իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները կառավարական առանձնատանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկման հիմնական թեման, ՀԺ-ի տեղեկություններով, արտահերթ ընտրություններն են եղել:
Իշխանությունները դեռեւս վերջնական որոշման չեն հանգել ընտրությունների ժամկետների շուրջ: Ժամկետների պահանջներ, սակայն, սկսել է ներկայացնել խորհրդարանական ընդդիմությունը: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե ընտրությունները տեղի չունենան մինչեւ հունիսի 1-ը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի երաշխավորում, որ դրանից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
Մարուքյանը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ մինչեւ հունիսի 1-ն ընտրություն անցկացնելու համար առաջիկա 10 օրվա ընթացքում վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանը ցրվի:
«Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում առաջադրումներ չեն լինի։ Հետեւաբար մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի է ունենում մինչեւ հունիսի 1-ը»,- ասաց նա:
Ընդդիմադիր գործիչը պարզաբանեց՝ այս ժամկետը կարեւոր է, որովհետեւ ճգնաժամը խորն է, պետք է արագ հանգուցալուծում տալ: «Եթե առաջիկա 10 օրում է լինում լուծարումը, էդ ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ հունիսի 1-ը, եթե էս 10 օրում հանգուցալուծում չունենք, ես չգիտեմ 10 օր հետոյի վերաբերյալ ինչ կարող է լինել, որ դրա վերաբերյալ բան խոսեմ, որովհետեւ այնքան անհանգիստ է երկիրը, այնքան ցնցումներ կան, որ ես չեմ կարող դրա վերաբերյալ կանխատեսումներ անել»,- հավելեց նա:
Մարուքյանը նշեց նաեւ, որ իշխանությունների մոտ տեսնում է արտահերթ ընտրությունների գնալու կամք. «Առաջ ասել եմ, որ պատրվակ են փնտրում՝ չանեն, պատրվակ էր հուշագիրը եւ այլն։ Հիմա տեսնում եմ կա կամք գնալ ընտրությունների, ուրեմն գնում ենք ընտրությունների», - նշեց նա:
Հիշեցնենք, որ Մարուքյանը ավելի վաղ հանդիպել էր վարչապետի եւ նախագահի հետ՝ քննարկելու առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու եւ այդ համատեքստում արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Վարչապետի հետ պայմանավորվել էին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի ու Փաշինյանի հնարավոր հանդիպումից հետո կրկին կխոսեն՝ արդյունքների վերաբերյալ քննարկում ունենալու համար:
Մինչ այս պահը դեռեւս լուր չկա Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին: Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ընդունել նաեւ Հանրապետության նախագահի հրավերը: Ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ նախագահի հետ չի հանդիպի, բայց պատրաստվում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես սրա մասին հայտնել եմ նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» մեր գործընկերներին: Շուտով կլինի հանդիպումը եւ բոլորը տեղյակ կլինեն դրա մասին: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հանդիպել՝ վայրկյան շուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց նա:
Հարցին, թե ինչի շուրջ է լինելու զրույցը, Ծառուկյանը ընդգծեց. «Չհանդիպելը եւ քննարկումներ չունենալը իրավիճակի լուծում չէ: Օր օրի ճգնաժամը խորանում է: Առանց հանդիպելու այս վիճակից ո՞նց եք պատկերացնում, ինչպես պետք է դուրս գանք: Մարդիկ պղտոր ջրի մեջ փորձում են ձուկ բռնել, ես հո չեմ գնում կոալիցիա կազմեմ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Թեմայի շուրջ իրեն ուղղված հարցին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկ այլ ասացվածքով անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Վերջինս «մութ սենյակում սեւ կատու փնտրել» անվանեց այն հարցադրումը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ծառուկյանը, լինելով ՀՓՇ անդամ, համաձայն է Փաշինյանի օրոք ընտրություններին:
Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՓՇ-ի պահանջն է՝ Փաշինյանի հրաժարական, Վազգեն Մանուկյանի ժամանակավոր վարչապետություն, 1 տարի անց ընտրություններ՝ առանց Վազգեն Մանուկյանի առաջադրման:
Արման Աբովյանը, սակայն, նկատեց՝ ՀՓՇ-ի «գործառույթն» է այն, որ իշխանությունը չուզենալով եկել է այն մտքին, որ, այո, առանց արտահերթ ընտրությունների վիճակը գնալով ծանրանալու է։ Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը հայտարարեց նաեւ, որ ՀՓՇ-ի շրջանակներում փողոցային պայքարը չի դադարելու՝ մինչեւ գործող իշխանությունները չհեռանան:
Իր հերթին՝ այսօր հայտարարությամբ հանդես եկավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որի շուրջ համախմբված շարժումն, ըստ էության, ձախողված է:
Հայտարարությունում նա ընդգծվում էր, որ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին եւ հայտարարի ընտրությունների մասին, ապա, ըստ Վազգեն Մանուկյանի, պետք է հեռացնել այս իշխանությանը մինչեւ նախընտրական գործընթացի սկիզբը:
Թե ինչպես է դա պատկերացնում՝ Մանուկյանը չի մանրամասնել:
Ու մինչ Վազգեն Մանուկյանը շարունակում է ըստ որոշ գնահատականների բռնության կոչեր անել, արտախորհրդարանական որոշ ուժեր էլ քննարկում են՝ արտահերթ ընտրություններն անցկացնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունից առա՞ջ, թե հետո: Ինչպես հայտնի է՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Եվ բազմաթիվ ուժեր ու գործիչներ պնդում են, որ սխալ է ընտրությունների գնալ՝ մինչ այդ փոփոխությունների ընդունումը:
«Առանց ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացվող ընտրությունները հերթական եւ բավականին ուժեղ հարվածը կլինի 18 թվականին սկիզբ առած հեղափոխական գործընթացներին ու, ընդհանրապես, ժողովրդավարությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանը։
Սա այն հարցն է, որի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա նույնիսկ «Իմ քայլի» ներսում: «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները համակարգող խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքն, օրինակ, այս հարցում գրեթե նույնական է Սուրեն Սահակյանի հետ:
Դանիելյանը բազմիցս, այդ թվում մեզ հետ զրույցում ընդգծել է, որ առանց «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու կայացած արտահերթ ընտրությունները կլինեն բաց թողնված հնարավորություն: Նրա համոզմամբ՝ նոր օրենսգիրքը նպաստելու է՝ ունենալ ավելի ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: Դանիելյանը կողմ է մի քանի ամիս ավելի ուշ ընտրություններ անցկացնելուն, բայց բարելավված օրենսգրքով:
Այս առումով առանցքային փոփոխությունը, ինչպես տեղեկացրել ենք, ընտրակարգի փոփոխությունն է: Փոփոխությունների նախագծում առաջարկվում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել փակ համամասնականով: Բացի այդ, կարեւոր է համարվում նաեւ անցողիկ արգելապատնեշի փոփոխությունը, բոնուսային համակարգի վերացումը եւ այլն:
Իսկ ահա «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը այսօր «Արարատ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների ե՛ւ տարածքային ցուցակներով՝ այսինքն ռեյտինգային ընտրակարգով, ե՛ւ փակ համասնական ընտրակարգով: Մենք կրկին ուզում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը անեն հայտարարություն, թե իրենք ինչպիսի ընտրակարգով են ցանկանում գնալ ընտրությունների: Երբ որ մենք տեսնենք, որ քաղաքական դաշտը այնուամենայնիվ նախընտրում է այս կամ այն տարբերակը, մենք դա անպայման հաշվի կառնենք»:
Ենգիբարյանն ընդգծեց՝ դա կարեւոր է, որպեսզի չլինի այնպես, որ ընտրություններից առաջ կամ հետո որեւէ քաղաքական ուժ հայտարարի, թե իշխանություններն իրենց կարծիքը չեն հարցրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT