Թագուհի Թովմասյանն Անդրանիկ Քոչարյանին կոչ արեց իր ելույթի ընթացքում ռեպլիկներ չանել

19/03/2021 schedule13:37

ԱԺ արտահերթ նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, նշեց. «Պարոն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ կունենամ, հորդորում եմ և խնդրում՝ որևէ անգամ, որևէ առիթով չփորձեք խոչընդոտել և տեղից ռեպլիկներ անել»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ամբիոնից Թովմասյանը հայտնեց, որ ինքը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը ձևավորում են «Արցախ» նախաձեռնություն, ինչպես նաև շեշտեց, թե տպավորություն է՝ Արցախը հանձնեցինք, պրծանք, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը զայրացած դահլիճից արձագանքեց, որը սակայն լսելի չէր:

Անցնելով բուն ելույթին՝ անկախ պատգամավորը խոսեց Սոթքի հանքի աշխատակիցների կրճատման մասին.

«Խոսքը մոտ 300 աշխատակիցների մասին է, որոնք, ըստ էության, մնացել են անգործ: Վարդենիսի և հարակից շրջանների բնակիչների կենսաապահովությունը և տարրական կենցաղային հարցերի վրա մեծապես ազդում են այդ 300 արդեն կրճատված աշխատակիցները, և որևէ երաշխիք չկա, որ այդ 300-ը չի մեծանա, իսկ այնտեղ աշխատում էին մոտ 900 աշխատակիցներ»:

Պատգամավորը շեշտեց՝ մարդիկ վարկեր ու պարտավորություններ ունեն. «Ունեին պլաններ, և այդ պլաններն ամենևին չէին տեղավորվում այսօրվա սցենարի մեջ: Անցած նիստի ելույթումս ես բարձրաձայնել էի սրա մասին, որից հետո որևէ արձագանք չեմ ստացել: Մենք որքան էլ գնում ենք խորհրդարանական ընտրությունների և համարում ենք, որ էլ անելիք չունենք, ոչ, պետությունն ու ղեկավարությունը պարտավոր են, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների մասով երաշխիքներ տալ: Մարդիկ հիմա պետք է հասկանան՝ իրենք ապրում են Վարդենիսում և հարակից շրջաններում և գործազուրկ են մնացել, ով պետք է պատասխան տա, ով պետք է երաշխավորի իրենց կյանքի իրավունքը, և ինչպես պետք է իրենց սոցիալական, կենցաղային կարիքները հոգան: Որքան էլ մենք փորձենք այս հարցին ուշադրություն չդարձնել, այն հրամայական է, և ես արդեն երկրորդ անգամ ահազանգում եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1782 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են