Նոր օրենքով «Հայոց լեզվից» միասնական քննությունը կդառնա պարտադիր, հնարավոր կլինի միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր եւ մեխանիզմներ են ներդրվում: 

Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային եւ ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ու պարազաբանումներ է ներկայացրել օրենքի մի շարք փոփոխությունների վերաբերյալ:

Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի կենտրոնում ուսանողն է եւ ուսանողի՝ իր կրթության կազմակերպմանը մասնակցելու իրավունքը:

Օրենքի գլխավոր նորամուծություններից է համատեղ կրթական ծրագրերի ներմուծումը:

Առաջիկայում դիմորդները արտաքին գնահատման վկայագրերով (հանձնած քննությունների սերտիֆիկատով) կարող են դիմել սովորելու մեկ կամ տարբեր բուհերի նույն կրթական ոլորտի մեկից ավելի կրթական ծրագրերով։

Մասնագետի խոսքով՝ սա նշանակում է, որ բուհերը կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր, ընդ որում, ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա բուհերի հետ: Այս դեպքում ուսանողը կարող է ստանալ երկու բուհերի միասնական մեկ դիպլոմ կամ մասնակից բուհերից մեկի դիպլոմ, կամ էլ մասնակից բուհերից յուրաքանչյուրի առանձին դիպլոմները:

Այս ամենի հետ մեկտեղ որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ: Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձեւով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաեւ ուսանողական ֆինանսական խրախուսումով, որը ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական եւ հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։

Կառավարության կողմից հատկացվող պետական կրթաթոշակը հաստատվելու է հաջորդ երեք ուսումնական տարիների կտրվածքով, այսինքն՝ ընդունելությունից 3 տարի առաջ պետությունը հայտարարելու է պետական աջակցության ենթակա ոլորտները, ըստ այդմ՝ նաեւ պետական կրթաթոշակների տոկոսային բաշխումը: Պետական կրթաթոշակի ենթակա կրթական ծրագրերի դիմորդների փոխհատուցումը կատարվելու է մրցույթի մասնակիցների առավելագույն միավորների հիման վրա։ Գերակա է ճանաչվելու դիմորդի գիտելիքը, որին տրվելու է հնարավորություն՝ ընտրելու իր բուհը և ֆինանսավորումն ուղղվելու է ամենաբարձր միավորներ ստացած ուսանողին։

«Այս նոր համակարգում  հիմնական սկզբունքն այն է, որ գումարն է գնում ուսանողի հետեւից: Այսինքն՝ եթե հիմա պետությունը գումարը տալիս է բուհին, այս կարգավորմամբ՝ տալիս է ուսանողին: Եվ երբ ուսանողն իր որոշումը կայացնի, թե որ բուհն է ցանկանում գնալ ուսումնառելու, որտեղ նա ցանկացավ գնալ, պետության գումարը ուղղվելու է հենց այնտեղ: Այստեղ սկզբունքային փոփոխությունը ակնհայտ է. ուսանողը հենց սկզբից է դերակատարություն ստանում: Հենց ինքն է այդ գումարի տերը, նույն այն կերպ, ինչպես այն ուսանողը, որը վճարում է: Պետական կրթաթոշակը առաջադիմության համար է տրվում, եւ պետությունը եւս շահագրգռված է, որպեսզի տրված կրթաթոշակը շարունակի տրված լինել լավագույն առաջադիմություն ունեցողին: Դրա համար ռոտացիայի կամ փոխատեղման սկզբունքը փոքր-ինչ վերափոխվել է: Եթե ուսանողը երկու կիսամյակի ընթացքում բուհի սահմանած ՄՈԳ-ի շեմից 10 տոկոսից ավելի ցածր ցուցանիշ է արձանագրում, երկու կիսամյակ հետո նա զրկվում է պետական ֆինանսավորումից, իսկ բուհն այն լավագույնին է տալիս»,- նշում է մասնագետը:

Նոր օրենքի համաձայն, ընդունելության ժամանակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսումնական տարվանից առնվազն երկու տարի առաջ բուհերը հրապարակում են ընդունելության պահանջները, նշում այն առարկաները, որոնք պետք է հանձնեն դիմորդները բուհ ընդունվելու համար: Սա նշանակում է, որ եթե նախկինում նույն ուսումնական տարում  էին դիմորդները  տեղեկանում, թե այս կամ այն ֆակուլտետն ընդունվելու համար ինչ քննություն պիտի հանձնեն, հիմա՝ նոր օրենքով, երկու տարի առաջ են արդեն լինում այդ մասին տեղեկացված: Բուհերը կսահմանեն նաեւ անցողիկ միավորների շեմերը:

Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ երկու տարին այն ժամկետն է, երբ ուսանողը կարող է կանխատեսելի ձեւով պլանավորել մասնագիտական կողմնորոշումը:

Մեկ այլ փոփոխությամբ ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր:

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքով» արմատական  փոփոխություններ են նախատեսվում նաեւ ուսումնառության ժամկետներում:

Ներկայում բուհերում իրականացվող առկա եւ հեռակա ուսուցումը  առաջիկայում կփոխարինվի ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Ուսումնառությունն ավարտել 3, 4, թե 7 տարում, կընտրի ուսանողը:

Սամվել Կարաբեկյանը հավաստում է, որ սա մեծ հնարավորություն կտա ուսանողներին կրթությանը զուգահեռ աշխատել եւ այլն:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36086 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել