Երևան
12 °C
Հայաստանում նոր գերժամանակակից պղնձաձուլարան հիմնելու ծրագրեր կան, եւ այդ ծրագրերը կարող են իրականություն դառնալ: Ռուսաստանի եւ Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության բացումը հնարավորություն կստեղծի մեր տնտեսության այս կարեւորագույն ճյուղի զարգացման համար:
Օրեր առաջ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է, բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետեւ հանքաքար արտահանող երկիր ենք:
«Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել»,- ասել է վարչապետը:
Թե կոնկրետ ինչ պղնձաձուլարան պետք է հիմնվի եւ որտեղ՝ դեռեւս հստակ չէ: Նշենք, որ Հայաստանում կար նաեւ Ալավերդու պղնձաձուլարանը, որը, սակայն, բնապահպանական խնդիրների եւ պարտքեր կուտակելու հետեւանքով շուրջ մեկուկես տարի է՝ չի գործում:
Պատգամավոր Արեն Մկրտչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ առայժմ գաղափարն է քննարկվում եւ հաշվի առնելով հնարավոր ծրագրի մասշտաբները՝ բավականին դետալներ կան հստակեցնելու:
«Այսինքն՝ վերջնական խոսել, թե որտեղ է կառուցվելու, ովքեր են ներդրողները՝ դեռ վաղ է: 2019 թվականի հոկտեմբերին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Վարագ Սիսեռյանը Կառավարության պատվիրակության հետ մեկնել էր Չինաստան եւ հանդիպել այնտեղի ներդրումային խոշոր կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Սիսեռյանը բանակցել էր ՀՀ-ում շուրջ 400 մլն դոլարի հնարավոր ներդրման եւ դրա արդյունքում նոր պղնձաձուլարանի կառուցման հարցով: Խոսքը գերժամանակակից պղնձաձուլարանի մասին է՝ 99.3 տոկոս արտանետումների չեզոքացմամբ. «Նույն թվականի նոյեմբերին չինական կողմն այցելեց Հայաստան եւ դաշտային ուսումնասիրություններ կատարեց: Առայժմ որոշակի երկխոսություն կա»:
Մկրտչյանն ընդգծեց՝ Հայաստանը հարուստ պաշարներ ունի պղնձի եւ մոլիբդենի, որոնք անմշակ կերպով արտահանվում են. «Եթե ունենանք պղնձաձուլարան եւ կարողանանք ՀՀ-ում մաքուր պղինձ ստանալ՝ դա հսկայական հնարավորություններ կստեղծի վերջնական պատրաստի արտադրանք տալու եւ հավելյալ արժեք ստեղծելու: Դա իր հերթին կբերի հազարավոր նոր աշխատատեղեր, գեներացված հսկայական հարկեր, աղքատության կրճատում, հնարավոր արտագաղթի կրճատում, միգուցե նաեւ կնպաստի ներգաղթին»:
Հարցին՝ պղնձաձուլարան հիմնելու դեպքում Հայաստանի արտադրողականությունը կաճի՞, պատգամավորը դրական պատասխանեց՝ նշելով, որ ՀՀ-ից «հում» հանքաքար է արտահանվում, բայց, եթե ձուլարան ունենանք՝ մաքուր պղինձ կստանանք, ինչի շնորհիվ կարող ենք զարկ տալ նաեւ ռազմարդյունաբերությանը: «Դրա շնորհիվ կարող են նաեւ մալուխներ արտադրվել մեզ մոտ, ինչպես նաեւ շարժիչների գործարան հիմնվել: Դա հսկայական հնարավորությունն կստեղծի ՀՀ տնտեսության եւ նոր ներդրումների ներգրավման համար»,- ասաց նա:
Մկրտչյանի կարծիքով՝ սա ոչ այնքան տնտեսական, որքան ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
Հարցին՝ որքա՞ն ժամկետում է հնարավոր նոր պղնձաձուլարան հիմնել, նա պատասխանեց, որ հսկայական ծրագիր է, մի քանի ամսվա բան չէ եւ եթե հաջողվի իրականացնել, դա լուրջ քայլ կլինի: «Ծրագրի այն տարբերակը, որը եղել է, 3 տարի շինարարություն է նախատեսված՝ շուրջ 3 հազար աշխատատեղով, իսկ դրա ավարտից հետո շուրջ 800 աշխատատեղ պետք է ստեղծվի՝ 400 մլն դոլարի ներդրումով: Սա այն նախագիծն է, որը մենք փորձել ենք վերակենդանացնել, մոտավոր շրջանակը սա է»,- ասաց նա:
Հիմնման վայրի առումով հստակություն չկա, սակայն պատգամավորը նշեց, որ մասնագիտական ողջ պոտենցիալը Ալավերդի քաղաքում է գտնվում:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրատեսական է համարում Հայաստանում պղնձաձուլարանի հիմնումը, քանի որ դա շահավետ է ներդրողի համար:
Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանում հանքահումքային արտադրանքի արտահանումը 11.5 տոկոսով աճել է՝ հասնելով 828 մլն դոլարի:
«Մենք պղնձի խտանյութ ենք արտահանում: Հիմա պետք է մտածենք, եթե պղնձի խտանյութի փոխարեն պղինձ արտահանենք, ինչպիսի՞ տարբերություն կունենանք: Մենք մոտավորապես տարեկան 400 հազար տոննա պղնձի խտանյութ ենք արտադրում: 1 տոննա խտանյութի գինը միջազգային շուկայում տատանվում է 1100- 1300 դոլարի սահմաններում: Այնինչ պատրաստի պղնձի գինը տատանվում է 5000-ից 6500 դոլարի սահմաններում»,- ասաց Բագրատյանը:
Պատգամավորը նշեց, որ առնվազն 5 անգամ պղնձի գինը թանկ է խտանյութի գնից: Ըստ նրա, եթե հիմա պղնձաձուլարան կառուցվի եւ կարողանան տեղում վերամշակել ու 5 անգամ ավելի եկամուտ ստանալ ուղիղ, ապա այն շահավետ ներդրում կլինի:
«Իհարկե, գերադասելի է պատրաստի արտադրանք ունենալ, շատ ավելի թանկ վաճառել եւ դրան հարակից նաեւ պղնձից արտադրվող այլ արտադրություններ հիմնել»,- ընդգծեց նա:
Բագրատյանի խոսքով՝ 2009-ին Հայաստանում արտադրվում էր 81 հազար տոննա պղնձի խտանյութ, այժմ այն հասել է 400 հազարի, այսինքն ե՛ւ թվերն են աճում ե՛ւ պաշարները, ու ցանկացած ներդրողի համար այդ ցուցանիշներն են կարեւոր. «Մենք հիմնականում արտահանում ենք՝ Չինաստան, Բուլղարիա, Շվեյցարիա եւ Կանադա: Չինական կողմին էլ այս ներդրումը կհետարքրքի, բուլղարական կողմին էլ. «Սա շատ իրատեսական հնարավորություն է»:
Հարցին՝ Ալավերդիո՞ւմ պետք է կառուցվի պղնձաձուլարանը՝ հաշվի առնելով, որ այնտեղ աշխատուժ կա պատրաստի, պատգամավորը պատասխանեց. «2 տարբերակ կա կառուցման, առաջինը, որ տրանսպորտային հանգույցին մոտ լինի: Եթե մեծ ծավալների մասին է խոսքը, անպայման երկաթուղային փոխադրումներն են գերադասելի: Ալավերդու հանգույցը մոտ է այդ առումով»:
Ըստ նրա՝ պետք է լոգիստիկ առումով ծախսերը ճիշտ հաշվել: Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի, որ նոր պղնձաձուլարանը կառուցվի հենց Ալավերդիում, քանի որ իրացման համար այնտեղից հնարավոր է, թե՛ ծովով իրացնել, թե՛ երկաթուղիով, ի տարբերություն՝Կապանում կամ Քաջարանում կառուցելու, որի դեպքում ծախսերը շատ կլինեն ավելի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը
Ստամբուլում հրդեհ է բռնկվել քիմիական նյութերի պահեստում. տեսանյութ
9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ
Դադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան
Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը
ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ
Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան
Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով
Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին
Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար
Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները
Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT